Կառուցողական երկխոսության հանձնառություն | EUNewsletter

Կառուցողական երկխոսության հանձնառություն

24 December 2018

IMG_2574-копияԵվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպվել էր 2 կարևոր իրադարձություն: Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան, որը նշվում է դեկտեմբերի 9-ին: Միջոցառման առաջին մասը նվիրված էր 2019-2022 թվականների Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկմանը։ Միջոցառման երկրորդ հատվածում անցկացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 3-րդ համաժողովը: Այնուհետև տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2018 թվականի հոսքի փակման արարողությունը: 8 երիտասարդներ ներկայացրին զեկույցներ՝ հակակոռուպցիոն ոլորտում իրենց կատարված հետազոտությունների վերաբերյալ: Այնուհետև նրանց շնորհվեցին ավարտական վկայականներ: Միջոցառմանը ներկա էին ինչպես պետական կառույցներից, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ավելի քան 100 ներկայացուցիչներ:

B2Իսկ դեկտեմբերի 20-ին հիմնադրվեց Հայկական բիզնես կոալիցիան՝ միավորելով բիզնես անդամություն ունեցող և բիզնեսին աջակցություն տրամադրող 27 քաղհասարակության կազմակերպություններ: Կոալիցիան ստեղծել է «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տրամադրած դրամաշնորհի շրջանակում:

Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՔՀԿ գործընկերների հետ համագործակցելով: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, մատնանշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ (հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում), գյուղատնտեսություն, տնտեսություն և էներգետիկա: