Կապանում բացվել է պլաստիկ թափոններից շինանյութի ստացման արտադրամաս | EUNewsletter

Կապանում բացվել է պլաստիկ թափոններից շինանյութի ստացման արտադրամաս

20 May 2019

15Մայիսի 11-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Կապանում մասնակցել է պլաստիկ թափոններից շինանյութի ստացման արտադրամասի բացմանը: Արտադրամասը բացվել է 2016-ին ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկած «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ՏԶՊԾ նախաձեռնության շրջանակում: Արտադրամասում պլաստիկ թափոնը որոշակի տեխնոլոգիական գործընթացից և ավազի հետ խառնվելուց հետո, կվերածվի շինանյութի:

2Նորաստեղծ արտադրամասին բավարար պլաստիկ հումք կմատակարարվի ծրագրի շնորհիվ ստեղծված պլաստիկ թափոնների տարանջատման և հավաքման ենթակառուցվածքների միջոցով, որոնք ձգվում են Եղեգնաձորից մինչև Մեղրի՝ ընդգրկելով Վայոց ձորի և Սյունիքի 9 համայնքները: Փողոցների եզրաքարերի և սալիկների առաջին խմբաքանակը կօգտագործվի գործարանի հոսքագծին պլաստիկ թափոն մատակարարող համայնքների հանրային տարածքները բարեկարգելու համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն 749,963 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 509,978 եվրո է: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Ծրագրի ավարտը նախատեսված է 2019-ի հունիսին:

23Դեսպան Սվիտալսկին շնորհավորեց արտադրմասի բացման առթիվ. «Շատ ուրախ եմ ականատես լինել այս նորարարական ծրագրի հաջող իրականացմանը: Երեք տարի առաջ մենք որոշում էինք, թե որ ծրագրերը պետք է ներառվեն ՏԶՊԾ-ում: Երբ ես տեսա այս առաջարկը, կասկածների առաջացան, քանի որ վստահ չէի, որ ծրագիրը հաջող կիրականանա: Եվ ես իսկապես ուրախ եմ, որ դուք կարողացել եք ապացուցել, որ այն կարող է հաջողել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավվել են այս ծրագրում: Ես հպարտ եմ, որ Կապանը առաջատար է, Կապանը ներկայացնում է նորարարական գաղափարներ ու լուծում է շրջակա միջավայրի խնդիրները»:

ARS_4701Ծրագրի ղեկավար Նորայր Հարությունյանը ներկայացրեց արտադրամասի աշխատանքը. «2018-ի վերջին սկսեցինք արտադրամասի վերանորոգումը, որը տևեց 2 ամիս: Արդեն ստացել էինք բոլոր սարքավորումները: Մարտի 3-ին հրավիրել էինք Ռուսաստանց մասնագետների, և սոցիալական ծառայությունունից ընդգրկված մարդկանց հետ անցկացվել է ուսուցում: Նրանց մի մասը ցանկություն չի հայտնել աշխատել հետագայում, մնացած տասնմեկը մարտի 10-ից արդեն աշխատում են: Բանվորներ հմտացել են, ամեն մեկն իրեն վստահված հաստոցը շահագործում է: Որևէ խափանում չենք ունեցել: Արդեն առաջին նմուշներն ունենք, կսկսենք բարեկարգումը Կապանում: Հույս ունենք մինչև տարեվերջ երկու հերթափոխով աշխատել ու ունենալ մինչև 22 աշխատակից»: