Կանգնեցնենք կոռուպցիան | EUNewsletter

Կանգնեցնենք կոռուպցիան

10 Փետրվար 2017
ARS_5259

Փետրվարի 1-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկել է տեղեկատվական արշավ՝ բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը կոռուպցիայի բացասական հետևանքների, ինչպես նաև տեղեկացնելու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աջակցման գործում Եվրոպական միության ջանքերի մասին:
«Կանգնեցնենք կոռուպցիան» իրազեկման արշավը մշակվել է Հայաստանի կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված փորձագետների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համագործակցությամբ: Այն ներկայացնում է կոռուպցիայի դրսևորման վառ օրինակներ (կաշառակերություն, շահերի բախում, օլիգոպոլիա) և դրանց վնասակար ազդեցությունը տնտեսական զարգացման վրա: Այս տեղեկատվական արշավը փաստում է նաև հասարակության շրջանում կոռուպցիայի նվազեցման գործում Եվրոպական միության և Հայաստանի համատեղ աշխատանքի մասին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկա էին մամուլի ասուլիսին և հանդես եկան ելույթներով:

ARS_5323Դեսպանը ողջունել է արշավի զարգացմանն ուղղված բոլոր ջանքերը. «Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ուզում է 2017-ը դարձնել հակակոռուպցիոն տարի: Մենք հավատում ենք, որ սա հնարավորությունների տարի է, և մենք կարող ենք վճռական քայլ անել դեպի առաջ: Մենք որոշեցինք սկսել արշավը, երբ Թրանսփարենսի Ինթերնեշնլը իջեցրեց Հայաստանի դիրքը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում: Այս արշավը լավ հնարավորություն է Հայաստանի համար բարելավելու դիրքերը: Եվ որպեսզի այս ջանքերը լինեն հաջող, մեզ պետք է հասարակության աջակցությունն ու հասարակական արձագանքը»:

ARS_5280Նախարարի տեղակալ Քրմոյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը աջացության համար. «Հայաստանի կառավարությունը հաստատակամ է կոռուպցիայի դեմ պայքարում, մենք հստակ քայլեր ենք իրականացրել: Օրինակ՝ վերջին ամիսներին մեր գործընկերների աջակցությամբ մենք քրեականացրել ենք ապօրինի հարստացումը: Մարտահրավերները ստիպում են օգտագործել այլընտրանքային միջոցներ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, բայց հաստատակամ ենք մեր պայքարում»:

ARS_5298Զադոյանն ընդգծել է արշավի կարևորությունը. «Ամեն օր մենք բոլորս բախվում ենք կոռուպցիայի տաբեր ձևերին: Բայց որտե՞ղ են խնդիրները թաքնված: Որտե՞ղ կարող ենք գործ ունենալ կոռուպցիայի դրսևորումների հետ: Խնդիրները երկու տեղում են թաքնված: Առաջինը վարչական կոռուպցիան է, երկրորդը`քաղաքական: Երկու ուղղությամբ էլ մեծ աշխատանք է կատարվել: 9 տարի առաջ, երբ մենք խոսում էինք ապօրինի հարստացման օրինականցման մասին, ոչ ոք չէր հավատում, որ նման բան կարող է կատարվել: Բայց այժմ դա իրականություն է: 2017-ը մարտահրավերների տարի է լինելու, բայց մենք պատրաստ ենք պայքարել»:
«Կանգնենցնենք կոռուցիան» արշավը կշարունակվի 2017 թվականի ընթացքում և կանդրադառնա կոռուպցիայի տարբեր դրսևորումներին և դրանց դեմ պայքարի եղանակներին:

 

 

 

Կանգնեցնենք կոռուպցիան

Փետրվարի 1-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկել է տեղեկատվական արշավ՝ բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը կոռուպցիայի բացասական հետևանքների, ինչպես նաև տեղեկացնելու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աջակցման գործում Եվրոպական միության ջանքերի մասին: «Կանգնեցնենք կոռուպցիան» իրազեկման արշավը մշակվել է Հայաստանի կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված փորձագետների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համագործակցությամբ: Այն ներկայացնում է կոռուպցիայի դրսևորման վառ օրինակներ (կաշառակերություն, շահերի բախում, օլիգոպոլիա) և դրանց վնասակար ազդեցությունը տնտեսական զարգացման վրա: Այս տեղեկատվական արշավը փաստում է նաև հասարակության շրջանում կոռուպցիայի նվազեցման գործում Եվրոպական միության և Հայաստանի համատեղ աշխատանքի մասին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկա էին մամուլի ասուլիսին և հանդես եկան ելույթներով: ARS_5323Դեսպանը ողջունել է արշավի զարգացմանն ուղղված բոլոր ջանքերը. «Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ուզում է 2017-ը դարձնել հակակոռուպցիոն տարի: Մենք հավատում ենք, որ սա հնարավորությունների տարի է, և մենք կարող ենք վճռական քայլ անել դեպի առաջ: Մենք որոշեցինք սկսել արշավը, երբ Թրանսփարենսի Ինթերնեշնլը իջեցրեց Հայաստանի դիրքը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում: Այս արշավը լավ հնարավորություն է Հայաստանի համար բարելավելու դիրքերը: Եվ որպեսզի այս ջանքերը լինեն հաջող, մեզ պետք է հասարակության աջակցությունն ու հասարակական արձագանքը»: ARS_5280Նախարարի տեղակալ Քրմոյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը աջացության համար. «Հայաստանի կառավարությունը հաստատակամ է կոռուպցիայի դեմ պայքարում, մենք հստակ քայլեր ենք իրականացրել: Օրինակ՝ վերջին ամիսներին մեր գործընկերների աջակցությամբ մենք քրեականացրել ենք ապօրինի հարստացումը: Մարտահրավերները ստիպում են օգտագործել այլընտրանքային միջոցներ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, բայց հաստատակամ ենք մեր պայքարում»: ARS_5298Զադոյանն ընդգծել է արշավի կարևորությունը. «Ամեն օր մենք բոլորս բախվում ենք կոռուպցիայի տաբեր ձևերին: Բայց որտե՞ղ են խնդիրները թաքնված: Որտե՞ղ կարող ենք գործ ունենալ կոռուպցիայի դրսևորումների հետ: Խնդիրները երկու տեղում են թաքնված: Առաջինը վարչական կոռուպցիան է, երկրորդը`քաղաքական: Երկու ուղղությամբ էլ մեծ աշխատանք է կատարվել: 9 տարի առաջ, երբ մենք խոսում էինք ապօրինի հարստացման օրինականցման մասին, ոչ ոք չէր հավատում, որ նման բան կարող է կատարվել: Բայց այժմ դա իրականություն է: 2017-ը մարտահրավերների տարի է լինելու, բայց մենք պատրաստ ենք պայքարել»: «Կանգնենցնենք կոռուցիան» արշավը կշարունակվի 2017 թվականի ընթացքում և կանդրադառնա կոռուպցիայի տարբեր դրսևորումներին և դրանց դեմ պայքարի եղանակներին:

  https://www.youtube.com/watch?v=H1osCMFWzss&list=PLTfsnlXnc6HMfxH98H-PAw57Kvg-gAIQ1&index=1