Կանանց ձեռներեցության շաբաթ Հայաստանում | EUNewsletter

Կանանց ձեռներեցության շաբաթ Հայաստանում

23 November 2015

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Հայաստանի կին ձեռներեցների ցանցի աջակցությամբ նոյեմբերի 16-22-ը Հայաստանում իրականացվում է Կանանց ձեռներեցության շաբաթ: Միջոցառումների թվում նոյեմբերի 19-ին նշվել է նաև Կանանց ձեռներեցության միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի կին շահառուները:
Հարկավոր է քաջալերել և արտոնել կանանց զբաղվել բիզնեսով, ինչը դրական ֆինանսական և սոցիալական ազդեցություն կունենա թե՛ տեղական, թե՛ համաշխարհային մակարդակում:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը խոսել է միջոցառման անցկացման կարևորության մասին: «Կանանց ձեռներեցության շաբաթը Հայաստանում կազմակերպվում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, որին միացել է աշխարհի ավելի քան 140 երկիր: Մենք որոշեցինք համատեղել այս միջոցառումը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող մեր ծրագրի հետ և օգտագործել այս առիթը մեր ծրագրի շահառուներին կրկին միասին հավաքելու համար: Այս ամենի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ կանանց ձեռներեցությունը շատ կարևոր է մեր երկրի համար, և սա այն է, ինչ մենք անում ենք մեր ծրագրի օգնությամբ: Մեր այսօրվա բանախոսները կխոսեն իրենց անձնական փորձի մասին, հանդիպած մարտահրավերների, ինչպես նաև կխրախուսեն մյուսներին»:
Կանանց ձեռներեցության միջազգային օրվա նպատակն է նպաստել Հայաստանում ձեռներեցության խթանմանն ու հզորացմանը ՀՀ-ում ձեռներեցության գործունեության մասին առավել ընդգրկուն իրազեկման, կանանց ձեռներեցության զարգացմանը խոչընդոտող գործոնների դիտարկման և Հայաստանում գործող կին ձեռներեցների միջև նոր գործընկերության հաստատման միջոցով:

Կանանց ձեռներեցության շաբաթ Հայաստանում

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Հայաստանի կին ձեռներեցների ցանցի աջակցությամբ նոյեմբերի 16-22-ը Հայաստանում իրականացվում է Կանանց ձեռներեցության շաբաթ: Միջոցառումների թվում նոյեմբերի 19-ին նշվել է նաև Կանանց ձեռներեցության միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի կին շահառուները: Հարկավոր է քաջալերել և արտոնել կանանց զբաղվել բիզնեսով, ինչը դրական ֆինանսական և սոցիալական ազդեցություն կունենա թե՛ տեղական, թե՛ համաշխարհային մակարդակում: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը խոսել է միջոցառման անցկացման կարևորության մասին: «Կանանց ձեռներեցության շաբաթը Հայաստանում կազմակերպվում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, որին միացել է աշխարհի ավելի քան 140 երկիր: Մենք որոշեցինք համատեղել այս միջոցառումը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող մեր ծրագրի հետ և օգտագործել այս առիթը մեր ծրագրի շահառուներին կրկին միասին հավաքելու համար: Այս ամենի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ կանանց ձեռներեցությունը շատ կարևոր է մեր երկրի համար, և սա այն է, ինչ մենք անում ենք մեր ծրագրի օգնությամբ: Մեր այսօրվա բանախոսները կխոսեն իրենց անձնական փորձի մասին, հանդիպած մարտահրավերների, ինչպես նաև կխրախուսեն մյուսներին»: Կանանց ձեռներեցության միջազգային օրվա նպատակն է նպաստել Հայաստանում ձեռներեցության խթանմանն ու հզորացմանը ՀՀ-ում ձեռներեցության գործունեության մասին առավել ընդգրկուն իրազեկման, կանանց ձեռներեցության զարգացմանը խոչընդոտող գործոնների դիտարկման և Հայաստանում գործող կին ձեռներեցների միջև նոր գործընկերության հաստատման միջոցով: