«Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» աշխատաժողով | EUNewsletter

«Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» աշխատաժողով

2 December 2015

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագիրը կազմակերպել էր եռօրյա աշխատաժողով, որի թեման էր ամրապնդել ծրագրի աշխատանքների և տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող և ծրագրվող պետական բարեփոխումների միջև փոխկապակցվածությունը՝ շեշտը դնելով կանանց ներգրավվածության, նաև պատասխանատվության, թափանցիկության և բարեվարքության  սկզբունքները տեղական ինքնակառավարման գործընթացներում կիրառելու հնարավորությունների վրա:

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել աշխատաժողովի փակման նիստը: Ելույթներով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգիրավիճակներիփոխնախարարՎաչե Տերտերյանը:

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթի սկզբում նշել է, որ աշխատանքային այցերով արդեն եղել է Հայաստանի 4 մարզում և արձանագրել, որ մարզային կառավարման օղակներում կանայք ներգրավված չեն: ARS_9293 «Շատուշատ առումներով Հայաստանը չիրացված ներուժի երկիր է: Հայաստանում կանանց ներուժը չի օգտագործվում: Սակայն այդ ներուժի օգտագործումը մեծ օգուտ կտա Հայաստանին: Անհրաժեշտ է դյուրացնել կանանց մուտքը տեղական ժողովրդավարական գործընթացներում, քաղաքականության մեջ, թույլ տալ, որ նրանք քաղաքացիական հասարակության մաս կազմեն: Կանայք ավելի լավ դիվանագետներ են, քան տղամարդիկ: Եթե ուզում եք ապրել խաղաղ հասարակությունում, ներգրավվեք կանանց»,- նշել է ԵՄ դեսպանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր ելույթում նշել է. «Կանանց առաջնորդությունը խթանելու գործում ՄԱԶԾ նախկին ու ներկայիս փորձը ցույց է տալիս, որ համայնքային մակարդակում կանայք ավելի շատ հնարավորություններ ունեն և ավելի հետաքրքրված են մասնակցելու որոշումների կայացմանը, որը պայմանավորված է նրանց գիտելիքներով և իրենց ապրելակերպի ու համայնքի վերաբերյալ որոշումներ կայացնելուառավել շահագրգռվածությամբ: ARS_9318 2016թ.-ը կարևոր տարի է, քանի որ ավելի քան 500 համայնքներում տեղի են ունենալու տեղական ընտրություններ: Ուստի կարևոր է օգտագործել պահը և խրախուսանքի, գիտելիքների ու ոգեշնչման միջոցով շարունակել աջակցությունն այն կանանց, ում հետ աշխատել ենք»:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը նույնպես շեշտել է կանանց ներուժն օգտագործելու կարևորությունը. «Դուք այն թիմ նեք, որ պետք է օգնեք մեզ հայտնաբերել ու օգտագործել կանանց ներուժը»:

Հայաստանում տեղական մակարդակում կանանց քաղաքական մասնակցությունը ցածր է: 915 համայնքի ղեկավարներից միայն 17-ն է կին, իսկ ավագանիներում կանայք կազմում են ընդհանուր թվի 8,6%-ը:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող ծրագիրն աջակցել է 1500 ակտիվ կանանց՝ նախապատրաստելով նրանց ՏԻՄ ընտրություններին և զարգացնելով նրանց կարողությունները: ՏԻՄ ընտրություններում առաջադրված կանանցից 135-ը ծրագրի շահառուներ են, որոնցից 82-ը ընտրվել է որպես համայնքի ղեկավար և ավագանու անդամ:

«Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» աշխատաժողով

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագիրը կազմակերպել էր եռօրյա աշխատաժողով, որի թեման էր ամրապնդել ծրագրի աշխատանքների և տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացվող և ծրագրվող պետական բարեփոխումների միջև փոխկապակցվածությունը՝ շեշտը դնելով կանանց ներգրավվածության, նաև պատասխանատվության, թափանցիկության և բարեվարքության  սկզբունքները տեղական ինքնակառավարման գործընթացներում կիրառելու հնարավորությունների վրա: Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել աշխատաժողովի փակման նիստը: Ելույթներով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգիրավիճակներիփոխնախարարՎաչե Տերտերյանը: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթի սկզբում նշել է, որ աշխատանքային այցերով արդեն եղել է Հայաստանի 4 մարզում և արձանագրել, որ մարզային կառավարման օղակներում կանայք ներգրավված չեն: ARS_9293 «Շատուշատ առումներով Հայաստանը չիրացված ներուժի երկիր է: Հայաստանում կանանց ներուժը չի օգտագործվում: Սակայն այդ ներուժի օգտագործումը մեծ օգուտ կտա Հայաստանին: Անհրաժեշտ է դյուրացնել կանանց մուտքը տեղական ժողովրդավարական գործընթացներում, քաղաքականության մեջ, թույլ տալ, որ նրանք քաղաքացիական հասարակության մաս կազմեն: Կանայք ավելի լավ դիվանագետներ են, քան տղամարդիկ: Եթե ուզում եք ապրել խաղաղ հասարակությունում, ներգրավվեք կանանց»,- նշել է ԵՄ դեսպանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր ելույթում նշել է. «Կանանց առաջնորդությունը խթանելու գործում ՄԱԶԾ նախկին ու ներկայիս փորձը ցույց է տալիս, որ համայնքային մակարդակում կանայք ավելի շատ հնարավորություններ ունեն և ավելի հետաքրքրված են մասնակցելու որոշումների կայացմանը, որը պայմանավորված է նրանց գիտելիքներով և իրենց ապրելակերպի ու համայնքի վերաբերյալ որոշումներ կայացնելուառավել շահագրգռվածությամբ: ARS_9318 2016թ.-ը կարևոր տարի է, քանի որ ավելի քան 500 համայնքներում տեղի են ունենալու տեղական ընտրություններ: Ուստի կարևոր է օգտագործել պահը և խրախուսանքի, գիտելիքների ու ոգեշնչման միջոցով շարունակել աջակցությունն այն կանանց, ում հետ աշխատել ենք»: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը նույնպես շեշտել է կանանց ներուժն օգտագործելու կարևորությունը. «Դուք այն թիմ նեք, որ պետք է օգնեք մեզ հայտնաբերել ու օգտագործել կանանց ներուժը»: Հայաստանում տեղական մակարդակում կանանց քաղաքական մասնակցությունը ցածր է: 915 համայնքի ղեկավարներից միայն 17-ն է կին, իսկ ավագանիներում կանայք կազմում են ընդհանուր թվի 8,6%-ը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող ծրագիրն աջակցել է 1500 ակտիվ կանանց՝ նախապատրաստելով նրանց ՏԻՄ ընտրություններին և զարգացնելով նրանց կարողությունները: ՏԻՄ ընտրություններում առաջադրված կանանցից 135-ը ծրագրի շահառուներ են, որոնցից 82-ը ընտրվել է որպես համայնքի ղեկավար և ավագանու անդամ: