Կայուն էներգիայի շաբաթ Հայաստանում | EUNewsletter

Կայուն էներգիայի շաբաթ Հայաստանում

15 Հունիս 2018
ARS_9925

Եվրոպական միությունը կարևորում և խթանում է կայուն էներգիան Հայաստանում: Վերականգնվող էներգիայի, մասնավորապես՝ արևային էներգիայի զարգացումը Հայաստանի համայնքներում շատ կարևոր է ինչպես երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, այնպես էլ համայնքների էներգետիկ կայունության, բնապահպանական խնդիրների լուծման ու էներգետիկ արդյունավետ լուծումներով դեպի «կանաչ քաղաք» համակարգին անցում կատարելու տեսանկյունից: Հունիսի 4-ից 8-ը Հայաստանում «ԵՄ-ն էներգախնայողության համար» նախաձեռնության ներքո անցկացվեց Կայուն էներգիայի շաբաթը: Այս տարի միջոցառումները նվիրված էին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը:

Կայուն էներգիա և էներգաարդյունավետություն

ARS_9879Հունիսի 4-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում կայուն էներգիայի և էներգաարդյունավետության թեմայով բացօթյա ցուցահանդեսով մեկնարկեց Եվրոպական միության Կայուն էներգիայի տեղեկատվական շաբաթը Հայաստանում: Ներկայացվեցին հայկական շուկայում առկա էներգախնայող լուծումներ, արտադրանքներ և ծառայություններ, այդ թվում, Հայաստանում ներկայումս իրականացվող կայուն էներգիան խթանող ծրագրեր և օգտակար տեղեկություններ համայնքների մասնակցության վերաբերյալ: Դպրոցականների և բնակչության համար կազմակերպվել էին նաև մի շարք ինտերակտիվ դասընթացներ, կրթական և իրազեկման բարձրացման միջոցառումներ:

ARS_0058Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ընդգծեց կայուն էներգիայի կարևորությունը. «ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ապագային: Հայ ընտանիքները իրենց ընտանեկան բյուջեի 20%-ը ծախսում են էներգիայի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դուք կարող եք խնայել այդ ծախսերի մինչև մեկ երրորդը՝ կատարելով ճիշտ ներդրումներ էներգիան խնայելու համար. դուք խնայում եք գումար ու փրկում մոլորակը: Շրջակա միջավայրի պաշտպանության պատասխանատվությունը մեր բոլորի ուսերին է: ԵՄ-ն կօգնի ձեզ սովորել, թե ինչպես ավելի քիչ էներգիա ծախսել և միաժամանակ բարձրացնել կյանքի որակը»:

Ցուցահանդեսի վայրը պատահական չէր ընտրված: «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ու «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ները իրականացնում են «ԵՄ-ն հանուն Հայատանի կայուն էներգիայի» ծրագիրը, որն ուղղված է վերականգնվող էներգիայի խթանմանը: Ծրագրի շրջանակում Ապարանում նախատեսվում է ստեղծել համայքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգ, որը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում: Համայնքի առաջարկով այն նախատեսվում է իրականացնել հանրային շենքում, որտեղ հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիայի էական խնայողություն համայնքի համար: Արթիկում նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաներգիան էլեկտրացանցին վաճառելու նպատակով: Կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը:

Կայուն էներգայի զարգացման հեռանկարները Հայաստանում

Հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն էներգիայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» համաժողովը: Մասնակիցները քննարկեցին կայուն էներգիայի զարգացման հեռանկարները, օրենսդրական, ֆինանսավորման, հանրային-մասնավոր համագործակցության խնդիրները, Հայաստանի համայնքներում վերականգնվող ու կայուն էներգիայի զարգացման հնարավորությունները: Ներկայացվեցին նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունքները:

ARS_0576ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նույնպես ներկա էր միջոցառմանն ու կարևորեց կայունությանն ուղղված ԵՄ հանձնառությունը. «Էներգետիկ արդյունավետությունը և անվտանգությունը, ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես, Հայաստանի միջև համագործակցության չորս առաջնահերթություններից մեկն է: Վերջին տասը տարիների ընթացքում Եվրոպական միությունը մեծ գումարներ է ներդրել այս ոլորտում, և բազմաթիվ շահառուներ են օգտվել: Ինչու՞ ենք հետաքրքրված էներգետիկ արդյունավետությամբ: Քանի որ այն նպաստում է կայունությանն ու ներդրումները փոխհատուցում են 4-7 տարի անց»:

Էներգաարդյունավետության միջոցառումներ Երևանում

Եվ վերջապես հունիսի 8-ին իրազեկման արշավն ավարտվեց Երևանում՝ Ջրվեժի թիվ 110 մանկապարտեզում կազմակերպված միջոցառմամբ: Այս մանկապարտեզը մեկն է այն 147 մանկապարտեզներից, որտեղ Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), բազմադոնոր E5P հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ծրագրի շնորհիվ կիրականացվեն էներգաարդյունավետության բարձրացման, ինչպես նաև սեյսմիկ ամրացման և հիմնանորոգման աշխատանքներ: 29 մանկապարտեզներ ամբողջովին կհիմնանորոգվեն, իսկ 118 մանկապարտեզներում կիրականացվեն էներգաարդյունավետության և սեյսմակայունության տեխնիկական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կնախաձեռնվեն էներգաարդյունավետության և սեյսմակայունության միջոցառումներ: Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում կստեղծվի ավելի անվտանգ միջավայր մանկապարտեզների սաների, դաստիարակների և այլ աշխատակիցների համար: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Երևանի Քաղաքապետարանի, Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ:

ARS_1204Միջոցառման ընթացքում Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), E5P հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանն ստորագրեցին Երևանի էներգաարդյունավետության ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն եվրո, որից ԵՆԲ վարկային միջոցներից կհատկացվի 7 միլիոն եվրո, Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը կկազմի 2 միլիոն եվրո, E5P-ի (Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամ) դրամաշնորհային միջոցները կկազմեն 5 միլիոն եվրո, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կանաչ կլիմայի հիմնադրամի դրամաշնորհային միջոցները՝ 1 միլիոն եվրո:

ARS_1163Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամի գլխավոր տնօրեն Էվա Մանիկը ընդգծել է ծրագրի կարևոր բաղադրիչները. «Ներդրողները ընտրել են այս ծրագիրը, քանի որ այն դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, սոցիալական բաղադրիչն էլ իր դերակատարությունն ունի, քանի որ կօգտագործվեն, օրինակ, արևային վահանակներ: Սա E5P-ի առաջին նախագիծ չէ, սակայն այն ամենամեծ դրամաշնորհն է, որ մենք տվել ենք Հայաստանում իրականացված ցանկացած ծրագրի: E5P-ն նաև ֆինանսավորում է «Երևանի կոշտ թափոններ» ծրագիրը, «Երևանի քաղաքային լուսավորության» ծրագիրը և «Կոտայքի կոշտ թափոնների կառավարման» ծրագիրը»:
Իմացեք ավելին ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքից՝ https://goo.gl/ca8hLd 

 

Կայուն էներգիայի շաբաթ Հայաստանում

Եվրոպական միությունը կարևորում և խթանում է կայուն էներգիան Հայաստանում: Վերականգնվող էներգիայի, մասնավորապես՝ արևային էներգիայի զարգացումը Հայաստանի համայնքներում շատ կարևոր է ինչպես երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, այնպես էլ համայնքների էներգետիկ կայունության, բնապահպանական խնդիրների լուծման ու էներգետիկ արդյունավետ լուծումներով դեպի «կանաչ քաղաք» համակարգին անցում կատարելու տեսանկյունից: Հունիսի 4-ից 8-ը Հայաստանում «ԵՄ-ն էներգախնայողության համար» նախաձեռնության ներքո անցկացվեց Կայուն էներգիայի շաբաթը: Այս տարի միջոցառումները նվիրված էին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը:

Կայուն էներգիա և էներգաարդյունավետություն

ARS_9879Հունիսի 4-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում կայուն էներգիայի և էներգաարդյունավետության թեմայով բացօթյա ցուցահանդեսով մեկնարկեց Եվրոպական միության Կայուն էներգիայի տեղեկատվական շաբաթը Հայաստանում: Ներկայացվեցին հայկական շուկայում առկա էներգախնայող լուծումներ, արտադրանքներ և ծառայություններ, այդ թվում, Հայաստանում ներկայումս իրականացվող կայուն էներգիան խթանող ծրագրեր և օգտակար տեղեկություններ համայնքների մասնակցության վերաբերյալ: Դպրոցականների և բնակչության համար կազմակերպվել էին նաև մի շարք ինտերակտիվ դասընթացներ, կրթական և իրազեկման բարձրացման միջոցառումներ:

ARS_0058Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը ընդգծեց կայուն էներգիայի կարևորությունը. «ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ապագային: Հայ ընտանիքները իրենց ընտանեկան բյուջեի 20%-ը ծախսում են էներգիայի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դուք կարող եք խնայել այդ ծախսերի մինչև մեկ երրորդը՝ կատարելով ճիշտ ներդրումներ էներգիան խնայելու համար. դուք խնայում եք գումար ու փրկում մոլորակը: Շրջակա միջավայրի պաշտպանության պատասխանատվությունը մեր բոլորի ուսերին է: ԵՄ-ն կօգնի ձեզ սովորել, թե ինչպես ավելի քիչ էներգիա ծախսել և միաժամանակ բարձրացնել կյանքի որակը»:

Ցուցահանդեսի վայրը պատահական չէր ընտրված: «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ու «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ները իրականացնում են «ԵՄ-ն հանուն Հայատանի կայուն էներգիայի» ծրագիրը, որն ուղղված է վերականգնվող էներգիայի խթանմանը: Ծրագրի շրջանակում Ապարանում նախատեսվում է ստեղծել համայքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգ, որը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում: Համայնքի առաջարկով այն նախատեսվում է իրականացնել հանրային շենքում, որտեղ հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիայի էական խնայողություն համայնքի համար: Արթիկում նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաներգիան էլեկտրացանցին վաճառելու նպատակով: Կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը:

Կայուն էներգայի զարգացման հեռանկարները Հայաստանում

Հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն էներգիայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» համաժողովը: Մասնակիցները քննարկեցին կայուն էներգիայի զարգացման հեռանկարները, օրենսդրական, ֆինանսավորման, հանրային-մասնավոր համագործակցության խնդիրները, Հայաստանի համայնքներում վերականգնվող ու կայուն էներգիայի զարգացման հնարավորությունները: Ներկայացվեցին նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունքները:

ARS_0576ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նույնպես ներկա էր միջոցառմանն ու կարևորեց կայունությանն ուղղված ԵՄ հանձնառությունը. «Էներգետիկ արդյունավետությունը և անվտանգությունը, ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես, Հայաստանի միջև համագործակցության չորս առաջնահերթություններից մեկն է: Վերջին տասը տարիների ընթացքում Եվրոպական միությունը մեծ գումարներ է ներդրել այս ոլորտում, և բազմաթիվ շահառուներ են օգտվել: Ինչու՞ ենք հետաքրքրված էներգետիկ արդյունավետությամբ: Քանի որ այն նպաստում է կայունությանն ու ներդրումները փոխհատուցում են 4-7 տարի անց»:

Էներգաարդյունավետության միջոցառումներ Երևանում

Եվ վերջապես հունիսի 8-ին իրազեկման արշավն ավարտվեց Երևանում՝ Ջրվեժի թիվ 110 մանկապարտեզում կազմակերպված միջոցառմամբ: Այս մանկապարտեզը մեկն է այն 147 մանկապարտեզներից, որտեղ Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), բազմադոնոր E5P հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ծրագրի շնորհիվ կիրականացվեն էներգաարդյունավետության բարձրացման, ինչպես նաև սեյսմիկ ամրացման և հիմնանորոգման աշխատանքներ: 29 մանկապարտեզներ ամբողջովին կհիմնանորոգվեն, իսկ 118 մանկապարտեզներում կիրականացվեն էներգաարդյունավետության և սեյսմակայունության տեխնիկական ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կնախաձեռնվեն էներգաարդյունավետության և սեյսմակայունության միջոցառումներ: Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում կստեղծվի ավելի անվտանգ միջավայր մանկապարտեզների սաների, դաստիարակների և այլ աշխատակիցների համար: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Երևանի Քաղաքապետարանի, Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ:

ARS_1204Միջոցառման ընթացքում Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ), E5P հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանն ստորագրեցին Երևանի էներգաարդյունավետության ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն եվրո, որից ԵՆԲ վարկային միջոցներից կհատկացվի 7 միլիոն եվրո, Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը կկազմի 2 միլիոն եվրո, E5P-ի (Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամ) դրամաշնորհային միջոցները կկազմեն 5 միլիոն եվրո, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կանաչ կլիմայի հիմնադրամի դրամաշնորհային միջոցները՝ 1 միլիոն եվրո:

ARS_1163Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամի գլխավոր տնօրեն Էվա Մանիկը ընդգծել է ծրագրի կարևոր բաղադրիչները. «Ներդրողները ընտրել են այս ծրագիրը, քանի որ այն դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, սոցիալական բաղադրիչն էլ իր դերակատարությունն ունի, քանի որ կօգտագործվեն, օրինակ, արևային վահանակներ: Սա E5P-ի առաջին նախագիծ չէ, սակայն այն ամենամեծ դրամաշնորհն է, որ մենք տվել ենք Հայաստանում իրականացված ցանկացած ծրագրի: E5P-ն նաև ֆինանսավորում է «Երևանի կոշտ թափոններ» ծրագիրը, «Երևանի քաղաքային լուսավորության» ծրագիրը և «Կոտայքի կոշտ թափոնների կառավարման» ծրագիրը»: Իմացեք ավելին ԵՄ պատվիրակության պաշտոնական կայքից՝ https://goo.gl/ca8hLd