Կամուրջ Հայաստանի ՔՀԿ-ները զարգացնելու համար | EUNewsletter

Կամուրջ Հայաստանի ՔՀԿ-ները զարգացնելու համար

6 Հուլիս 2017
ARS_0037

Հունիսի 26-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց «ՔՀԿամուրջ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի ՔՀԿ-ների կարողությունները, որպեսզի նրանք ավելի լավ արձագանքեն քաղաքացիների կարիքներին՝ կապելով Հայաստանի ՔՀԿ-ներին սփյուռքի փորձառության հետ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ համագործակցելով Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ: 2016 թվականի դեմտեմբերին մեկնարկած եռամյա ծրագիրն առաջարկում է միջոցառումների փաթեթ:
Ծրագիրը կկատարի մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողություններն ու կարիքները, կառաջարկի մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ, կապահովի մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ներին՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից, կինստիտուցիոնալացնի կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր, կտրամադրի դրամաշնորհներ՝ ՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու համար, կբարձրացնի քաղաքացիական հասարակության հանդեպ վստահությունը: Հմտությունների փոխանակման նորարար հարթակը (www.together4armenia.am) կընդլայնի համագործակցությունը հայկական ՔՀԿ-ների և սփյուռքի միջև: Այն կներկայացնի միջազգային համագործակցության արդյունքում ծնված հաջողության պատմությունները, ՔՀԿ-ների ձեռքբերումները, ոլորտային հաշվետվություններ և տեղեկատվություն, ինչպես նաև այլ թեմատիկ տեղեկատվությունը, որը կօգնի սփյուռքի միջոցով կամրջել միջազգային քաղաքացիական հասարակությունը հայաստանյան ՔՀԿ-ների հետ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը նույնպես մասնակցեցին միջոցառմանն ու հանդես եկան բացման ելույթներով:

ARS_9994Դեսպան Սվիտալսկին ոգևորված էր մասնակցել ծրագրի մեկնարկի միջոցառմանը. «Կարևոր է աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը: Հայաստանում կան ավելի քան 4,000 հասարակական կազմակերպություն, գրեթե 1,000 հիմնադրամ, եթե այս կազմակերպությունների ու հիմնադրամների մի մասը ակտիվ լինեն, բավականին մեծ ներուժ կլինի: Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական հասարակության ակտիվությամբ, ինչը շատ կարևոր է երկրի զարգացման համար: ԵՄ-ի համար առաջնահերթություն է աշխատել ՀԲԸՄ-ի նման գործընկերների հետ Հայաստանում քաղաքացիական հասարակության կառուցվածքը հզորացնելու համար: ՀԲԸՄ-ն երկարատև, հարգանքի արժանի կազմակերպություն է. մեզ համար մեծ պատիվ է աշխատել նրանց հետ: Հույս ունենք, որ սա գեղեցիկ ճանապարհորդության սկիզբն է և հավատում ենք, որ ծրագիրը հաջողություն կունենա»:

ARS_9935Վազգեն Յակուբյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին ծրագրի իրականացման հնարավորության համար. «Մենք հուզված էինք, երբ ԵՄ-ն հայտարարեց այս հայտամրցույթը և պատրաստեցինք առաջարկ, որը ներառում էր թե´ Հայաստանի, թե´ սփյուռքի քաղաքացիական հասարակությանը: Ուրախ ենք, որ նույնիսկ Հայաստանի կառավարությունն է հասկանում երկրի համար քաղաքացիական հասարակության կարևորությունը: Սա փաստում է Հայաստանի դերը. մեր քաղաքացիական հասարակությունը բարձր դիրք ունի տարածաշրջանում: Մենք շատ հպարտ ենք և ուրախ, որը հաջողության հասանք, ստացանք այս դրամաշնորհը և դարձանք ԵՄ-ի գործընկերը: ՀԲԸՄ-ն Հայաստանի համար կլինի վստահել գործընկեր: Մենք հավատում ենք, որ սա կլինի մեր համագործակցության սկզիբը, ինչը հույս ունենք կըդլայնվի նաև այլ ոլորտներում»:

Կամուրջ Հայաստանի ՔՀԿ-ները զարգացնելու համար

Հունիսի 26-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց «ՔՀԿամուրջ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի ՔՀԿ-ների կարողությունները, որպեսզի նրանք ավելի լավ արձագանքեն քաղաքացիների կարիքներին՝ կապելով Հայաստանի ՔՀԿ-ներին սփյուռքի փորձառության հետ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ համագործակցելով Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ: 2016 թվականի դեմտեմբերին մեկնարկած եռամյա ծրագիրն առաջարկում է միջոցառումների փաթեթ: Ծրագիրը կկատարի մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողություններն ու կարիքները, կառաջարկի մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ, կապահովի մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ներին՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից, կինստիտուցիոնալացնի կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր, կտրամադրի դրամաշնորհներ՝ ՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու համար, կբարձրացնի քաղաքացիական հասարակության հանդեպ վստահությունը: Հմտությունների փոխանակման նորարար հարթակը (www.together4armenia.am) կընդլայնի համագործակցությունը հայկական ՔՀԿ-ների և սփյուռքի միջև: Այն կներկայացնի միջազգային համագործակցության արդյունքում ծնված հաջողության պատմությունները, ՔՀԿ-ների ձեռքբերումները, ոլորտային հաշվետվություններ և տեղեկատվություն, ինչպես նաև այլ թեմատիկ տեղեկատվությունը, որը կօգնի սփյուռքի միջոցով կամրջել միջազգային քաղաքացիական հասարակությունը հայաստանյան ՔՀԿ-ների հետ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը նույնպես մասնակցեցին միջոցառմանն ու հանդես եկան բացման ելույթներով: