Ծնողական օնլայն դպրոց | EUNewsletter

Ծնողական օնլայն դպրոց

10 April 2019

IMG_0021Մարտի 14-ին լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է «Ծնողական օնլայն դպրոց» ծրագիրը։ Ծրագիրն իրականացնելու համար ՀԿ-ն ֆինանսավորում ստացել է դիմելով Եվրոպական միության «ՔՀԿամուրջ» ծրագրի դրամաշնորհային ծրագրին: «ՔՀԿամուրջ» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին, ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ համագործակցելով Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ: «Ծնողական օնլայն դպրոց» ծրագիրը մեկնարկել է 2018թ-ի դեկտեմբերի 1-ին, շարունակվելու է մինչև 2019թ-ի հունիսի 1-ը: ԵՄ ֆինանսավորումը կազմոմ է 9 մլն դրամ, «Հավատ» ՀԿ-ի ներդումը՝ 450.000 դրամ:

«Հավատ» ՀԿ-ն գործում է 1996 թվականից՝ «Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական սուրդոկենտրոնին կից, որտեղ հաշվառված են լսողության խնդիր ունեցող 0-18 տարեկան 1500-ից ավելի երեխաներ և դեռահասներ: ՀԿ-ի նպատակն է համախմբել լսողական խնդիրներ ունեցող երեխաների ընտանիքներին: Ավելի քան քսան տարվա ընթացքում կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ խթանելու երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանը, լուծելու նրանց կրթական, առողջապահական, սոցիալական հիմնահարցերն ու բարելավելու կյանքի որակը:

Capture 1Ծրագիրը առցանց է: Լսողական խնդիրներ ունեցող երեխաների ընտանիքներից շատերն ապրում են մարզերում և հաճախ չեն կարողանում գալ սուրդոկենտրոն և ստանալ խորհրդատվություն: «Ծնողական օնլայն դպրոց»-ը կլինի անվճար հարթակ, որը ծնողներին կտրամադրի համապարփակ տեղեկատվություն տարբեր թեմաների շուրջ՝ ախտորոշումից մինչև ներառական կրթության նյուանսներ: ԵՄ ֆինանսավորմամբ այս ծրագրի շրջանակում նախատեսվում պատրաստել 15 տեսանյութ, որոնց թեմաներն ընտրվել և քննարկվել են մասնագետների հետ: Տեսանյութերը տեղադրվում են կազմակերպության կայքում, Facebook-ի էջում և Youtube-ի ալիքում: