Խաղասենյակներ ԵՄ աջակցությամբ | EUNewsletter

Խաղասենյակներ ԵՄ աջակցությամբ

17 July 2015

Հուլիսի 16-ին «Ընտանեկան կենտրոն» հայեցակարգի շրջանակներում Չարենցավանի բժշկական կենտրոնում բացվեց մանկական խաղասենյակ: Շվեդական «Ապավեն» բժշկական ասոցիացիա հկ-ն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է կրթական ծրագիր քաղաքային և գյուղական բնակչության համար, որի նպատակն է նպաստել մարդու իրավունքների, հատկապես կանանց և երեխաների իրավունքների ամրապնդմանը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 190,000 եվրո, որը տրամադրել է ԵՄ-ն:
Թվով յոթ շրջանային պոլիկլինիկաներում ստղծվել են խաղասենյակներ երեխաների համար՝ որպես յուրահատուկ ժամանցի վայր, որտեղ երեխաները կարող են խաղալ, զբաղվել գեղանկարչությամբ, ասեղնագործությամբ: Այստեղ կարող են կազմակերպվել նաև զանազան սոցիալական միջոցառումներ՝ դարձնելով ծրագրին ավելի հետաքրքիր և հաղորդելով նոր արժեք մարդու իրավունքների պաշտպանությանը:
ARS_2125Շվեդական «Ապավեն» բժշկական ասոցիացիա հկ-ի նախագահ Մարինե Գրիգորյանն ավելի մանրամասն խոսեց ծրագրի մասին: «Ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրացնելու կանանց իրազեկությունը իրենց իրավունքների և հնարավորությունների վերաբերյալ, բարձրացնել նրանց՝ բռնության դեմ պայքարելու ունակությունը:
«Ընտաներական կենտրոնները» կլինեն այն վայրերը, որտեղ կանայք կարող են կարծիքներ փոխանակել, քննարկել իրենց կարիքները և մասնագետների աջակցությամբ լուծել իրենց խնդիրները:
Դա կնպաստի նրանց ինքնավստահության բարձրացմանն ու կայացմանը՝ որպես հասարակության լիարժեք անդամ:

Խաղասենյակներ ԵՄ աջակցությամբ

Հուլիսի 16-ին «Ընտանեկան կենտրոն» հայեցակարգի շրջանակներում Չարենցավանի բժշկական կենտրոնում բացվեց մանկական խաղասենյակ: Շվեդական «Ապավեն» բժշկական ասոցիացիա հկ-ն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է կրթական ծրագիր քաղաքային և գյուղական բնակչության համար, որի նպատակն է նպաստել մարդու իրավունքների, հատկապես կանանց և երեխաների իրավունքների ամրապնդմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 190,000 եվրո, որը տրամադրել է ԵՄ-ն: Թվով յոթ շրջանային պոլիկլինիկաներում ստղծվել են խաղասենյակներ երեխաների համար՝ որպես յուրահատուկ ժամանցի վայր, որտեղ երեխաները կարող են խաղալ, զբաղվել գեղանկարչությամբ, ասեղնագործությամբ: Այստեղ կարող են կազմակերպվել նաև զանազան սոցիալական միջոցառումներ՝ դարձնելով ծրագրին ավելի հետաքրքիր և հաղորդելով նոր արժեք մարդու իրավունքների պաշտպանությանը: ARS_2125Շվեդական «Ապավեն» բժշկական ասոցիացիա հկ-ի նախագահ Մարինե Գրիգորյանն ավելի մանրամասն խոսեց ծրագրի մասին: «Ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրացնելու կանանց իրազեկությունը իրենց իրավունքների և հնարավորությունների վերաբերյալ, բարձրացնել նրանց՝ բռնության դեմ պայքարելու ունակությունը: «Ընտաներական կենտրոնները» կլինեն այն վայրերը, որտեղ կանայք կարող են կարծիքներ փոխանակել, քննարկել իրենց կարիքները և մասնագետների աջակցությամբ լուծել իրենց խնդիրները: Դա կնպաստի նրանց ինքնավստահության բարձրացմանն ու կայացմանը՝ որպես հասարակության լիարժեք անդամ: