Խաղաղություն ու միասնություն Կապանում և Եղեգնաձորում | EUNewsletter

Խաղաղություն ու միասնություն Կապանում և Եղեգնաձորում

1 Հունիս 2018
797A0690

Մայիսի 26-ին արևային Կապանը տոնեց Եվրոպայի օրը: Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքված մարդկանց միավորել էր խաղաղության և միասնություն արժեքները, նրանք եկել էին երաժշտություն լսելու, պարելու, դիտելու ներկայացումներ և ստանալու մրցանակներ: Տոնակատարությունների մեկնարկից առաջ ներկայացվեց «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագիրը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Կապանի քաղաքապետի տեղակալ Ռոմիկ Սարգսյանը նույնպես ներկա էին:

797A0261Այս ծրագրի շնորհիվ, առաջին անգամ Հայաստանում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, կստեղծվի վերամշակման արտադրամաս, որտեղ պլաստիկ թափոնը կվերածվի շինանյութի: Նորաստեղծ արտադրամասին բավարար պլաստիկ հումք կմատակարարվի ծրագրի շնորհիվ ստեղծված պլաստիկ թափոնների տարանջատման և հավաքման ենթակառուցվածքների միջոցով, որոնք կձգվեն Եղեգնաձորից մինչև Մեղրի՝ ընդգրկելով Վայոց ձորի և Սյունիքի 9 համայնքները: Փողոցների եզրաքարերի և սալիկների առաջին խմբաքանակը կօգտագործվի գործարանի հոսքագծին պլաստիկ թափոն մատակարարող համայնքների հանրային տարածքները բարեկարգելու համար: Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 749,963 եվրո է, որից ԵՄ ներդրումը 509,978 եվրո է:

ARS_4414Իր ելույթում ԵՄ դեսպանն ընդգծեց, որ այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցնում են ավելի թեթև մթնոլորտում. «Մենք շատ ուրախ ենք կրկին լինել Կապանում և տոնել Եվրոպայի օրը: Այս վայրը մեզ համար շատ խորհրդանշական է. մեզ համար Կապանը համարվում է դեպի Եվրոպա տանող հարավարևելյան դարպաս: Մեր ճանապարհային քարտեզի պարտադիր կետերից է Կապանը: Րոպեներ առաջ ես ծանոթացա Կապանում իրականացվող պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացման ծրագրի ընթացքին: ԵՄ-ն ուրախ է, որ օգտակար է շրջակա միջավայրի մաքրման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Սա միայն սկիզբն է. նման այլ ծրագրեր կիրականացվեն Կապանում և ամբողջ Սյունիքի մարզում»:

797A0540Քաղաքապետի տեղակալ Սարգսյանը ողջունեց քաղաքացիներին ու տոնակատարության հյուրերին. «Եվրոպան վաղուց է Կապանում: Մենք Եվրոպական միության հետ գործակցում են տարիներ շարունակ: Հաշվի առնելով Սյունիքի մարզում էկոլոգիական ռիսկերը՝ այժմ ծրագիր ենք իրականացնում, որպեսզի աղբից առանձնացնենք պլաստիկան ու օգուտ ստանանք: Այսօր արդեն ունենք աղբատար ավտոմեքենա, Կապանում տեղադրված պլաստիկի համար նախատեսված աղբարկղեր: Ծրագրի էկոլոգիական բաղադրիչի շնորհիվ մաքուր կպահենք մեր քաղաքը, սոցիալական բաղադրիչի շնորհիվ կստեղծվեն աշխատատեղեր ու կձևավորենք նոր մշակույթ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կունենանք հրաշալի արդյունք»:

ARS_5633Հաջորդ օրը Եղեգնաձորում տեղի ունեցավ Եվրոպայի օրվա վերջին մարզային տոնակատարությունը: Վայոց Ձորի մարզի բնակիչները հավաքվել էին քաղաքի ամֆիթատրոնում մասնակցելու տարբեր միջոցառումների՝ վայելելու լավ երաժշտություն, պարելու, մասնակցելու մրցույթների, մրցանակներ շահելու և ճաշակելու եվրոպական տարբեր ճաշատեսակներ: Դեսպան Սվիտալսկին և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը ողջունեցին հյուրերին և շնորհավորեցին Եվրոպայի օրվա առիթով:

ARS_5333Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և թիմին հյուրընկալության համար. «Շնորհակալ ենք գալու և մեզ հետ Եվրոպայի օրվա ուրախությունը կիսելու համար: Մեծ պատիվ է լինել Եղեգնաձորում Հայաստանի անկախության 100-ամյա տոնակատարությունների նախօրեին: Թույլ տվեք շնորհավորել Հայաստանին ու Հայաստանի քաղաքացիներին այս առիթով: Այս տարվա տոնակատարությունների կարգախոսն է «Եվրոպան այստեղ է»: Անշուշտ, Եվրոպան նաև Եղեգնաձորում է: Մենք ուզում ենք այս գեղեցիկ քաղաքում և մարզում ավելի շատ ծրագրեր իրականացնել: Այստեղ մենք մեզ տանն ենք զգում ձեր հյուրընկալության շնորհիվ»:

ARS_5345Քաղաքապետ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ պատվիրակությանը Եվրոպայի օրը Եղեգնաձորում տոնելու համար. «Ուզում եմ ուրախությամբ նշել, որ արդեն երկրորդ տարին է Եվրոպայի օրը նշվում է մեր քաղաքում: Հաճելի է, որ մեր համաքաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալու ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին: Հուսով եմ, որ մեր հետագա համագործակցությունը նույնպես արդյունավետ կլինի և կկարողանանք տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնել»: