Իրականացնելով բարեփոխումներ պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտում | EUNewsletter

Իրականացնելով բարեփոխումներ պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտում

23 August 2016

Երկու տարի առաջ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունն ու Շվեդիայի Ազգային ֆինանսական կառավարման մարմինը համատեղ հաստատել են կայուն հիմք և ելակետ Թվինինգ ծրագիր իրականացնելու համար, որպեսզի զարգացնեն Հայաստանում պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտը:
Պետական ներքին ֆինանսական հսկողությունը (ՊՆՖՀ) համակարգի մոդել է` հանրային ֆինանսական միջոցների հսկողության արդի միջավայր հիմնելու համար, որպեսզի հայտնաբերվեն ու նվազեցվեն անկանոն ու կոռուպցիոն դրսևորումները:
Թվինինգ ծրագրի նպատակն էր աջակցել ՀՀ պետական հաստատություններին՝ կատարելագործելու դրանց վարչական կառավարման գործընթացների ընդհանուր արդյունավետությունը, օգտավետությունը և տնտեսումը՝ վերջնական նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Օգոստոսի 12-ին Երևանում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան ելույթ է ունեցել միջոցառման ընթացքում: Նա ընդգծել է, որ կառավարման և ֆինանսական կառավարման բարեփոխումները կարևոր են ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար. «ԵՄ-ն Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացներին աջակցող գլխավոր գործընկերն է, ներառյալ՝ հանրային կառավարման ոլորտում: Բյուջետային աջակցության նոր ծրագիրը, որի շուրջ բանակցություններ են տարվում, կշարունակի օժանդակել Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումներին: ԵՄ-ն աջակցում է Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես պետական ֆինանսների կառավարման ոլորտում կատարելագործելու վարչական կառավարման գործընթացների արդյունավետությունը, օգտավետությունը և տնտեսումը: Վերջնական արդյունքում սա կբարելավի ծառայությունների մատուցումը քաղաքացիներին. Հայաստանում մեր բոլոր բարեփոխումների շահառուները ՀՀ քաղաքացիներն են»:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Գևորգյանը խոսել է ծրագրի ազդեցության մասին. «ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում գործող Կենտրոնական ներդաշնակեցման միավորը (ԿՆՄ) կարևորում է այս ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները: Ծրագրի համար առանցքային էր պետական ներքին ֆինանսական հսկողության բաղադրիչի ներդրումը: Սա ասելով` ես նկատի ունեմ ֆինանսական կառավարումն ու հսկողությունը, որոնք հիմնված են կառավարչական հաշվետվողականության կոնցեպտի, ներքին աուդիտի բարելավման և ԿՆՄ-ի աջակցության վրա: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ-ի կողմից տրամադրվող այս կարևոր աջակցությունը և հույս ունենք, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը կշարունակի առավել արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտի զարգացմանը»:

Իրականացնելով բարեփոխումներ պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտում

Երկու տարի առաջ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունն ու Շվեդիայի Ազգային ֆինանսական կառավարման մարմինը համատեղ հաստատել են կայուն հիմք և ելակետ Թվինինգ ծրագիր իրականացնելու համար, որպեսզի զարգացնեն Հայաստանում պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտը: Պետական ներքին ֆինանսական հսկողությունը (ՊՆՖՀ) համակարգի մոդել է` հանրային ֆինանսական միջոցների հսկողության արդի միջավայր հիմնելու համար, որպեսզի հայտնաբերվեն ու նվազեցվեն անկանոն ու կոռուպցիոն դրսևորումները: Թվինինգ ծրագրի նպատակն էր աջակցել ՀՀ պետական հաստատություններին՝ կատարելագործելու դրանց վարչական կառավարման գործընթացների ընդհանուր արդյունավետությունը, օգտավետությունը և տնտեսումը՝ վերջնական նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Օգոստոսի 12-ին Երևանում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան ելույթ է ունեցել միջոցառման ընթացքում: Նա ընդգծել է, որ կառավարման և ֆինանսական կառավարման բարեփոխումները կարևոր են ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար. «ԵՄ-ն Հայաստանում բարեփոխումների իրականացման գործընթացներին աջակցող գլխավոր գործընկերն է, ներառյալ՝ հանրային կառավարման ոլորտում: Բյուջետային աջակցության նոր ծրագիրը, որի շուրջ բանակցություններ են տարվում, կշարունակի օժանդակել Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումներին: ԵՄ-ն աջակցում է Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես պետական ֆինանսների կառավարման ոլորտում կատարելագործելու վարչական կառավարման գործընթացների արդյունավետությունը, օգտավետությունը և տնտեսումը: Վերջնական արդյունքում սա կբարելավի ծառայությունների մատուցումը քաղաքացիներին. Հայաստանում մեր բոլոր բարեփոխումների շահառուները ՀՀ քաղաքացիներն են»: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Գևորգյանը խոսել է ծրագրի ազդեցության մասին. «ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում գործող Կենտրոնական ներդաշնակեցման միավորը (ԿՆՄ) կարևորում է այս ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները: Ծրագրի համար առանցքային էր պետական ներքին ֆինանսական հսկողության բաղադրիչի ներդրումը: Սա ասելով` ես նկատի ունեմ ֆինանսական կառավարումն ու հսկողությունը, որոնք հիմնված են կառավարչական հաշվետվողականության կոնցեպտի, ներքին աուդիտի բարելավման և ԿՆՄ-ի աջակցության վրա: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ-ի կողմից տրամադրվող այս կարևոր աջակցությունը և հույս ունենք, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը կշարունակի առավել արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտի զարգացմանը»: