Իջևանն ու Հրազդանը հյուրընկալում են համաեվրոպական տոնը | EUNewsletter

Իջևանն ու Հրազդանը հյուրընկալում են համաեվրոպական տոնը

17 Մայիս 2018
086A1977

086A0418Մայիսի 12-ին Իջևանն առաջին անգամ հյուրընկալեց Եվրոպայի օրվա տոնակատարությունները, որի ընթացքում Տավուշի մարզի քաղաքացիները հնարավորություն ունեցան մասնակցելու տարբեր միջոցառումների: Շատրվանների հրապարակում մարդիկ ծանոթանում էին Եվրոպայում և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու դրանց ձեռքբերումներին, վայելում էին լավ երաժշտություն, պարում էին, մասնակցում տարբեր մրցույթների ու ստանում բազմաթիվ անակնկալ նվերներ: Տոնակատարությունը ներառում էր նաև եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտես: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մասնակցեցին միջոցառման բացմանը:

086A0403ԵՄ դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հյուրընկալության համար. «Մենք շատ ուրախ ենք, որ այստեղ ենք առաջին անգամ և նշում ենք Եվրոպայի օրը: Հուսով եմ, որ այն կդառնա ամենամյա ավանդույթ: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, մասնավորապես, Իջևանի երիտասարդներին մեզ միանալու համար: Եվրոպայի օրը համատեղ տոնակատարություն է. մենք նշում ենք նույն, մեծ ընտանիքի անդամ լինելու փաստը: Այս տարի մենք Եվրոպայի օրը տոնում ենք «Եվրոպան այստեղ է» կարգախոսով: Անշուշտ, ԵՄ-ն փորձում է օգտակար լինել և դրական արդյունքներ գրանցել Հայաստանի քաղաքացիների համար: ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է և ամենամեծ ներդրողը: Իջևանում մենք օգնել ենք վերանորոգել առաջին ատյանի դատարանի շենքը և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունը»:
Քաղաքապետ Ղալումյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունները քաղաք բերելու և ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրերի համար՝ հույս հայտնելով, որ ապագայում կիրականցվեն նոր ծրագրեր:

086A1879Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան Հրազդան: Սա երկրորդ քաղաքն է, որն այս տարին առաջին անգամ է հյուրընկալում համաեվրոպական տոնը: Չնայած հորդառատ անձրևին՝ Կոտայքի մարզի բնակիչները հավաքվել էին Սահմանադրության հրապարակում միանալու տոնակատարություններին ու հաճելի ժամանակ անցկացնելու: ԵՄ դեսպանն ու Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը ողջունեցին ներկաներին:

ARS_8395Դեսպան Սվիտալսկին ուրախ էր տեսնել բազմաթիվ մարդկանց. «Հրազդանն առաջին անգամ է հյուրընկալում Եվրոպայի օրվա տոնակատարությունները: Մենք ուրախ ենք, որ ամեն տարի շրջում ենք Հայաստանում և միասին նշում ենք խաղաղության ու միասնության այս տոնը: Այս տարի մեր տոնակատարությունների կենտրոնում երիտասարդներն են: Հրազդանում մենք իրականարվել են բազմաթիվ ծրագրեր` նպաստելով միջին մասնագիտական կրթության և ուսուցման հաստատության, առաջին ատյանի դատարանի շենքին վերանորոգմանը: Մենք իրականացնում ենք նաև կոշտ թափոնների կառավարման ծրագիր: ԵՄ-ն հանձնառու է Հայաստանի հետ աշխատելուն: Հուսով եմ, որ այս տոնակատարությունները ձեզ ուրախություն են պարգևում»:

Իջևանն ու Հրազդանը հյուրընկալում են համաեվրոպական տոնը

086A0418Մայիսի 12-ին Իջևանն առաջին անգամ հյուրընկալեց Եվրոպայի օրվա տոնակատարությունները, որի ընթացքում Տավուշի մարզի քաղաքացիները հնարավորություն ունեցան մասնակցելու տարբեր միջոցառումների: Շատրվանների հրապարակում մարդիկ ծանոթանում էին Եվրոպայում և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու դրանց ձեռքբերումներին, վայելում էին լավ երաժշտություն, պարում էին, մասնակցում տարբեր մրցույթների ու ստանում բազմաթիվ անակնկալ նվերներ: Տոնակատարությունը ներառում էր նաև եվրոպական տարբեր երկրների ուտեստների համտես: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մասնակցեցին միջոցառման բացմանը:

086A0403ԵՄ դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հյուրընկալության համար. «Մենք շատ ուրախ ենք, որ այստեղ ենք առաջին անգամ և նշում ենք Եվրոպայի օրը: Հուսով եմ, որ այն կդառնա ամենամյա ավանդույթ: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, մասնավորապես, Իջևանի երիտասարդներին մեզ միանալու համար: Եվրոպայի օրը համատեղ տոնակատարություն է. մենք նշում ենք նույն, մեծ ընտանիքի անդամ լինելու փաստը: Այս տարի մենք Եվրոպայի օրը տոնում ենք «Եվրոպան այստեղ է» կարգախոսով: Անշուշտ, ԵՄ-ն փորձում է օգտակար լինել և դրական արդյունքներ գրանցել Հայաստանի քաղաքացիների համար: ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է և ամենամեծ ներդրողը: Իջևանում մենք օգնել ենք վերանորոգել առաջին ատյանի դատարանի շենքը և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունը»: Քաղաքապետ Ղալումյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունները քաղաք բերելու և ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրերի համար՝ հույս հայտնելով, որ ապագայում կիրականցվեն նոր ծրագրեր: