Ընտրական զարգացումները Հայաստանում թեմայով համաժողով | EUNewsletter

Ընտրական զարգացումները Հայաստանում թեմայով համաժողով

23 Հունիս 2017
DSC_6910

Հունիսի 15-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողով «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017 թվականների Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակում:
Ծրագրային համագործակցության կառուցակարգը իրականացվում է երկու փուլով՝ 2015-2017 և 2018-2020 թվականներին: Առաջին փուլի իրականացման բյուջեն 33,8 միլիոն եվրո է: Ծրագրային համագործակցության կառուցակարգը 90%-ով ֆինանսավորում է Եվրոպական միությունը և 10%-ով Եվրոպայի խորհուրդը, որն էլ ծրագրի իրականացնողն է:
Համաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանի վերջին ընտրությունների՝ 2016-ի ՏԻՄ, 2017-ի ապրիլի խորհրդարանական և 2017-ի մայիսի Երևանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպումն ու կառավարումը, պարզելու, թե ինչքանով են համապատասխանել միջազգային ստանդարտներին ու ինչպես կարող է հետագայում բարելավվել ընտրական գործընթացը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես եկան բացման խոսքով:

DSC_6861Դեսպան Սվիտալսկին կարևորեց ընտրական գործընթացի ուսումնասիրման կարևորությունը. «Որպես Եվրոպական միություն՝ մենք հայտնել ենք մեր նախնական կարծիքը վերջին ընտրությունների մասին: Ինչպես բոլորը մենք այժմ սպասում ենք ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին: Դրանից հետո մենք գուցե հանդես գանք մեր լրացուցիչ մեկնաբանություններով: Նոր Սահմանադրությունից բխող նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մշակումը իրականացվել է աննախադեպ խորհրդատվական եղանակով, ինչը դրական զարգացում է. գործող իշխանությունը քննարկել է օրենսգիրքը ընդդիմադիր երեք կուսակցությունների և քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների հետ:
Կարևոր է սկսել քննարկումներ, ներկայացնել փորձը, քաղված դասերը և ուրվագծել ապագայի քայլերը: Ոչ ոք չի կարող ասել ընտրություններից հետո, որ Հայաստանի ժողովրդավարական ստանդարտներն արդեն կատարյալ են. դա երկարաժամկետ գործընթաց է: Հաջորդ ընտրությունները, որոնք կլինեն տարիներ անց, պետք է անցկացնել էլ ավելի գոհացուցիչ:
Պետք է ընդունենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արդյունավետորեն իրականացրել է տեխնիկական բաղադրիչները՝ ընտրողների նույնականացման սարքավորումները, որոնք ֆինանսավորել է ԵՄ-ն անդամ երկրներ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի (ընդհանուր առմամբ արժեքի 90%-ը) և ԱՄՆ-ի աջակցությամբ: Այս սարքավորումները շատ լավ են աշխատել և օգնել են կանխարգելել բազմակի քվեարկությունը:
Ապագայի համար ես երեք հիմնական ուղերձ/առաջարկություն ունեմ՝ բարելավել Ընտրական օրենսգիրքը և օրենսդրական այլ ակտեր՝ համաձայնության գալով բոլոր շահագրգիռ կողմերի հետ (խորհրդարանական կուսակցություններ և քաղաքացիական հասարակություն), բարձրացնել ընտրական կառույցների հանդեպ վստահությունը՝ հատկապես ԿԸՀ-ի հանդեպ, բարձրացնել դատական համակարգի անկախությունն ու իրավապահ մարմինների քաղաքական չեզոքությունը, աշխատել թերությունների վերացման շուրջ, որոնք ի հայտ են եկել ընտրությունների օրվանից առաջ և հետո, այսինքն դեպքեր, որոնք նշված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական կարծիքում` ձայների գնում, վարչական ռեսուրսի չարաշահում, և պետական և մասնավոր հատվածի աշխատողների ահաբեկման դեպքեր»:

DSC_6990Տիգրան Մուկուչյանը կարևորեց ընտրական գործընթացի դրական կողմերի վրա կենտրոնանալը. «Կարիք չկա չափազանցնել և շեշտադրել 1.5% ձախողումները և չնշել 98.5% ձեռքբերումները: Ոչ ոք չի ասում, որ չպետք է քննադատել, կամ մատնացույց անել թերությունները, բայց պետք է նաև ընդունել, որ մենք քայլ առաջ ենք արել, ինչն էլ մանրամասն կքննարկվի: Հետընտրական շրջանում հասարակության ընկալումը ասածիս վառ ապացույցն է»:

DSC_6845Նատալյա Վուտովան շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը և մյուս գործընկերներին ծրագրին աջակցելու համար: «2017-ը շատ կարևոր տարի էր Հայաստանում ընտրություններ անցկացնելու տեսանկյունից, քանի որ դրանք հիմնված էի նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի վրա: Մենք առաջ ենք շարժվում և ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանություների և Հայաստանի քաղհասարակության հետ»:

Ընտրական զարգացումները Հայաստանում թեմայով համաժողով

Հունիսի 15-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողով «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017 թվականների Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակում: Ծրագրային համագործակցության կառուցակարգը իրականացվում է երկու փուլով՝ 2015-2017 և 2018-2020 թվականներին: Առաջին փուլի իրականացման բյուջեն 33,8 միլիոն եվրո է: Ծրագրային համագործակցության կառուցակարգը 90%-ով ֆինանսավորում է Եվրոպական միությունը և 10%-ով Եվրոպայի խորհուրդը, որն էլ ծրագրի իրականացնողն է: Համաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանի վերջին ընտրությունների՝ 2016-ի ՏԻՄ, 2017-ի ապրիլի խորհրդարանական և 2017-ի մայիսի Երևանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպումն ու կառավարումը, պարզելու, թե ինչքանով են համապատասխանել միջազգային ստանդարտներին ու ինչպես կարող է հետագայում բարելավվել ընտրական գործընթացը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես եկան բացման խոսքով:

DSC_6861Դեսպան Սվիտալսկին կարևորեց ընտրական գործընթացի ուսումնասիրման կարևորությունը. «Որպես Եվրոպական միություն՝ մենք հայտնել ենք մեր նախնական կարծիքը վերջին ընտրությունների մասին: Ինչպես բոլորը մենք այժմ սպասում ենք ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին: Դրանից հետո մենք գուցե հանդես գանք մեր լրացուցիչ մեկնաբանություններով: Նոր Սահմանադրությունից բխող նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մշակումը իրականացվել է աննախադեպ խորհրդատվական եղանակով, ինչը դրական զարգացում է. գործող իշխանությունը քննարկել է օրենսգիրքը ընդդիմադիր երեք կուսակցությունների և քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների հետ: Կարևոր է սկսել քննարկումներ, ներկայացնել փորձը, քաղված դասերը և ուրվագծել ապագայի քայլերը: Ոչ ոք չի կարող ասել ընտրություններից հետո, որ Հայաստանի ժողովրդավարական ստանդարտներն արդեն կատարյալ են. դա երկարաժամկետ գործընթաց է: Հաջորդ ընտրությունները, որոնք կլինեն տարիներ անց, պետք է անցկացնել էլ ավելի գոհացուցիչ: Պետք է ընդունենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արդյունավետորեն իրականացրել է տեխնիկական բաղադրիչները՝ ընտրողների նույնականացման սարքավորումները, որոնք ֆինանսավորել է ԵՄ-ն անդամ երկրներ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի (ընդհանուր առմամբ արժեքի 90%-ը) և ԱՄՆ-ի աջակցությամբ: Այս սարքավորումները շատ լավ են աշխատել և օգնել են կանխարգելել բազմակի քվեարկությունը: Ապագայի համար ես երեք հիմնական ուղերձ/առաջարկություն ունեմ՝ բարելավել Ընտրական օրենսգիրքը և օրենսդրական այլ ակտեր՝ համաձայնության գալով բոլոր շահագրգիռ կողմերի հետ (խորհրդարանական կուսակցություններ և քաղաքացիական հասարակություն), բարձրացնել ընտրական կառույցների հանդեպ վստահությունը՝ հատկապես ԿԸՀ-ի հանդեպ, բարձրացնել դատական համակարգի անկախությունն ու իրավապահ մարմինների քաղաքական չեզոքությունը, աշխատել թերությունների վերացման շուրջ, որոնք ի հայտ են եկել ընտրությունների օրվանից առաջ և հետո, այսինքն դեպքեր, որոնք նշված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական կարծիքում` ձայների գնում, վարչական ռեսուրսի չարաշահում, և պետական և մասնավոր հատվածի աշխատողների ահաբեկման դեպքեր»:

DSC_6990Տիգրան Մուկուչյանը կարևորեց ընտրական գործընթացի դրական կողմերի վրա կենտրոնանալը. «Կարիք չկա չափազանցնել և շեշտադրել 1.5% ձախողումները և չնշել 98.5% ձեռքբերումները: Ոչ ոք չի ասում, որ չպետք է քննադատել, կամ մատնացույց անել թերությունները, բայց պետք է նաև ընդունել, որ մենք քայլ առաջ ենք արել, ինչն էլ մանրամասն կքննարկվի: Հետընտրական շրջանում հասարակության ընկալումը ասածիս վառ ապացույցն է»:

DSC_6845Նատալյա Վուտովան շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը և մյուս գործընկերներին ծրագրին աջակցելու համար: «2017-ը շատ կարևոր տարի էր Հայաստանում ընտրություններ անցկացնելու տեսանկյունից, քանի որ դրանք հիմնված էի նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի վրա: Մենք առաջ ենք շարժվում և ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանություների և Հայաստանի քաղհասարակության հետ»: