Ընտանեկան բռնության մասին օրենք. ՀԿ-ներ-կառավարություն քննարկում | EUNewsletter

Ընտանեկան բռնության մասին օրենք. ՀԿ-ներ-կառավարություն քննարկում

21 Հոկտեմբեր 2016
img_9534

Տարիներ շարունակ հասարակական կազմակերպությունները, ակտիվիստներն ու անհատները պայքարել են Հայաստանում Ընտանեկան բռնության մասին օրենք ընդունելու համար: Տարիներ առաջ Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիան իր նախաձեռնությամբ ներկայացրել էր կառավարությանը օրենքի նախագիծ, սակայն այն այդպես էլ մնացել էր թղթի վրա:
Եվրոպական միությունն առաջարկել է Հայաստանին 2017 թվականին մարդու իրավունքների ոլորտին բյուջետային աջակցություն տրամադրել, որը ստանալու նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանը 2016-ին ընդունի Ընտանեկան բռնության մասին օրենքը: ԵՄ-ի համար այդ պայմանը բխում է կանանց դեմ բռնությունը կանխելու կարևորությունից, որն այն քարոզում է թե՛ իր սահմանների ներսում, թե՛ ողջ աշխարհում:
Հոկտեմբերի 14-ին ՀՀ արդարադատության նախարարությունը Հայաստանում Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:
Հանդիպումը վարել է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ով ողջունել է բոլոր մասնակիցներին. «Օրենքի այս նախագիծը պատրաստել է կառավարության կողմից ստեղծված հատուկ խումբը: Սա առաջին տարբերակն է, որը մենք կքննարկենք քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Նրանց տարիների փորձն ու աշխատանքն այս ոլորտում շատ օգտակար կլինեն: Մենք պատրաստ ենք քննադատությունների, բայց ավելի շատ ուզում ենք լսել ձեր կոնցեպտուալ առաջարկները այս և այն դրույթի բարելավման վերաբերյալ: Մենք բաց ենք երկխոսության համար: Սա մեր առաջին խորհրդակցությունն է, բայց չի լինի վերջինը»:
Քաղհասարակության ներկայացուցիչների թվում էին տարբեր ՀԿ-ների, Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիայի անդամներ: Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը ողջունել է տվյալ նախաձեռնությունը: «Մենք բարձր ենք գնահատում այս նախաձեռնությունն ու հանդիպումը, քանի որ տարիներ շարունակ պայքարում ենք այս խնդրի լուծման համար: Մենք ուրախ ենք, որ տարիներ առաջ մեր կողմից պատրաստված օրենքի նախագիծը մասնակիորեն արտացոլվել է օրենքի այս նախագծի մեջ: Մենք քննարկել ենք այս նախագիծը մեր իրավաբանների հետ և պատրաստել որոշակի առաջարկներ ու դիտարկումներ»:
Հանդիպման ավարտին որոշվել է նախագծի վերջնական լրամշակումից հետո արդյունքներն ամփոփելու համար ևս մեկ հանդիպում ունենալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ընտանեկան բռնության մասին օրենք. ՀԿ-ներ-կառավարություն քննարկում

Տարիներ շարունակ հասարակական կազմակերպությունները, ակտիվիստներն ու անհատները պայքարել են Հայաստանում Ընտանեկան բռնության մասին օրենք ընդունելու համար: Տարիներ առաջ Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիան իր նախաձեռնությամբ ներկայացրել էր կառավարությանը օրենքի նախագիծ, սակայն այն այդպես էլ մնացել էր թղթի վրա: Եվրոպական միությունն առաջարկել է Հայաստանին 2017 թվականին մարդու իրավունքների ոլորտին բյուջետային աջակցություն տրամադրել, որը ստանալու նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանը 2016-ին ընդունի Ընտանեկան բռնության մասին օրենքը: ԵՄ-ի համար այդ պայմանը բխում է կանանց դեմ բռնությունը կանխելու կարևորությունից, որն այն քարոզում է թե՛ իր սահմանների ներսում, թե՛ ողջ աշխարհում: Հոկտեմբերի 14-ին ՀՀ արդարադատության նախարարությունը Հայաստանում Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Հանդիպումը վարել է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ով ողջունել է բոլոր մասնակիցներին. «Օրենքի այս նախագիծը պատրաստել է կառավարության կողմից ստեղծված հատուկ խումբը: Սա առաջին տարբերակն է, որը մենք կքննարկենք քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Նրանց տարիների փորձն ու աշխատանքն այս ոլորտում շատ օգտակար կլինեն: Մենք պատրաստ ենք քննադատությունների, բայց ավելի շատ ուզում ենք լսել ձեր կոնցեպտուալ առաջարկները այս և այն դրույթի բարելավման վերաբերյալ: Մենք բաց ենք երկխոսության համար: Սա մեր առաջին խորհրդակցությունն է, բայց չի լինի վերջինը»: Քաղհասարակության ներկայացուցիչների թվում էին տարբեր ՀԿ-ների, Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիայի անդամներ: Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը ողջունել է տվյալ նախաձեռնությունը: «Մենք բարձր ենք գնահատում այս նախաձեռնությունն ու հանդիպումը, քանի որ տարիներ շարունակ պայքարում ենք այս խնդրի լուծման համար: Մենք ուրախ ենք, որ տարիներ առաջ մեր կողմից պատրաստված օրենքի նախագիծը մասնակիորեն արտացոլվել է օրենքի այս նախագծի մեջ: Մենք քննարկել ենք այս նախագիծը մեր իրավաբանների հետ և պատրաստել որոշակի առաջարկներ ու դիտարկումներ»: Հանդիպման ավարտին որոշվել է նախագծի վերջնական լրամշակումից հետո արդյունքներն ամփոփելու համար ևս մեկ հանդիպում ունենալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: