Ընդունելություն՝ միասին տոնելու Եվրոպայի օրը | EUNewsletter

Ընդունելություն՝ միասին տոնելու Եվրոպայի օրը

23 May 2015

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրել էր Հայաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ միասին տոնելու Շումանի հռչակագրի 65-րդ տարեդարձը:
ARS_6983Հռչակագիրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանի կողմից ներկայացվել է 1950 թվականի մայիսի 9-ին և դարձել Եվրոպական միության ստեղծման հիմնաքարը: Հայաստանը ևս տարբեր միջոցառումներով և տոնակատարություններով նշում է Եվրոպայի օրը:
Պաշտոնական ընդունելությունը տեղի ունեցավ մայիսի 22-ին Թումոյում: Հյուրերի ժամանումից հետո սկսվեց միջոցառման պաշտոնական մասը: Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին իր տեսաուղերձով շնորհավորեց բոլորին Եվրոպայի օրվա առիթով: Այնուհետև նվագախմբի կատարմամբ հնչեցին նախ Եվրոպական միության, ապա Հայաստանի Հանրապետության օրհներգերը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հանդես եկավ իր բացման խոսքով: «Մինչ մենք այսօր հանդիպում ենք այստեղ, ԵՄ ղեկավարները, ԵՄ անդամ պետությունները, ինչպես նաև Արևելյան գերծընկերության երկրների ղեկավարները հանդիպում են Ռիգայում՝ նպատակ ունենալով վերահաստատելու և խորացնելու մեր համագործակցությունը: Հայաստանը մեր գործընկերն է: Մենք շատ արժեքներ ենք կիսում և ունենք համագործակցության հարուստ պատմություն: Եվ հենց դա է պատճառը, որ ԵՄ-ն իր անդամ պետություններին է դիմել երկրորդ մանդատի համար, որպեսզի բանակցություններ վարի ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ: Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավարը Հայաստան կժամանի սեպտեմբերին, և ես ուրախ եմ, որ նա կշարունակի այս ճանապարհը՝ երբեմն լի մարտահրավերներով, երբեմն՝ հույսերով, և միշտ ոգևորիչ: Ես վստահ եմ, որ այն աջակցությունը, որը Հայաստանը ստացել է ԵՄ-ից, նպաստել է Հայաստանի քաղաքացիների համար ավելի լավ կյանքի ապահովմանը: Վերջին տարիների ընթացքում ԵՄ-ն աջակցել է Հայաստանին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, բնապահպանությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և այլն»:
ARS_6937Իր ողջույնի խոսքն ասաց նաև ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնց բախվում է Եվրոպան, միասնության գաղափարը շարունակում է մնալ որպես զարգացման տեսլական: Ինչպես տիկին Մոգերինին նշեց իր ուղերձում, մենք կարող ենք այսօր ունենալ առանց պատերազմների Եվրոպա: Հայաստանի անկախության առաջին օրերից ԵՄ-ի հետ համագործակցությունը մեզ համար եղել է առաջնահերթություն, որը հիմնված է համատեղ արժեքների վրա»:
ARS_7136Պաշտոնական մասից հետո հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու հյուրասիրությունը և ունկնդրելու երաժշտություն: Ելույթ ունեցան «Կադանս» անսամբլն ու Եվրոպայից ժամանած հատուկ հյուրը՝ երգչուհի Օանա Կատալինան: Օանա Կատալինան մայիսի 24–ին կմասկանցի նաև Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված մեծ համերգին:

Ընդունելություն՝ միասին տոնելու Եվրոպայի օրը

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրել էր Հայաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ միասին տոնելու Շումանի հռչակագրի 65-րդ տարեդարձը: ARS_6983Հռչակագիրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանի կողմից ներկայացվել է 1950 թվականի մայիսի 9-ին և դարձել Եվրոպական միության ստեղծման հիմնաքարը: Հայաստանը ևս տարբեր միջոցառումներով և տոնակատարություններով նշում է Եվրոպայի օրը: Պաշտոնական ընդունելությունը տեղի ունեցավ մայիսի 22-ին Թումոյում: Հյուրերի ժամանումից հետո սկսվեց միջոցառման պաշտոնական մասը: Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին իր տեսաուղերձով շնորհավորեց բոլորին Եվրոպայի օրվա առիթով: Այնուհետև նվագախմբի կատարմամբ հնչեցին նախ Եվրոպական միության, ապա Հայաստանի Հանրապետության օրհներգերը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հանդես եկավ իր բացման խոսքով: «Մինչ մենք այսօր հանդիպում ենք այստեղ, ԵՄ ղեկավարները, ԵՄ անդամ պետությունները, ինչպես նաև Արևելյան գերծընկերության երկրների ղեկավարները հանդիպում են Ռիգայում՝ նպատակ ունենալով վերահաստատելու և խորացնելու մեր համագործակցությունը: Հայաստանը մեր գործընկերն է: Մենք շատ արժեքներ ենք կիսում և ունենք համագործակցության հարուստ պատմություն: Եվ հենց դա է պատճառը, որ ԵՄ-ն իր անդամ պետություններին է դիմել երկրորդ մանդատի համար, որպեսզի բանակցություններ վարի ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ: Հայաստանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավարը Հայաստան կժամանի սեպտեմբերին, և ես ուրախ եմ, որ նա կշարունակի այս ճանապարհը՝ երբեմն լի մարտահրավերներով, երբեմն՝ հույսերով, և միշտ ոգևորիչ: Ես վստահ եմ, որ այն աջակցությունը, որը Հայաստանը ստացել է ԵՄ-ից, նպաստել է Հայաստանի քաղաքացիների համար ավելի լավ կյանքի ապահովմանը: Վերջին տարիների ընթացքում ԵՄ-ն աջակցել է Հայաստանին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, բնապահպանությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և այլն»: ARS_6937Իր ողջույնի խոսքն ասաց նաև ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնց բախվում է Եվրոպան, միասնության գաղափարը շարունակում է մնալ որպես զարգացման տեսլական: Ինչպես տիկին Մոգերինին նշեց իր ուղերձում, մենք կարող ենք այսօր ունենալ առանց պատերազմների Եվրոպա: Հայաստանի անկախության առաջին օրերից ԵՄ-ի հետ համագործակցությունը մեզ համար եղել է առաջնահերթություն, որը հիմնված է համատեղ արժեքների վրա»: ARS_7136Պաշտոնական մասից հետո հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու հյուրասիրությունը և ունկնդրելու երաժշտություն: Ելույթ ունեցան «Կադանս» անսամբլն ու Եվրոպայից ժամանած հատուկ հյուրը՝ երգչուհի Օանա Կատալինան: Օանա Կատալինան մայիսի 24–ին կմասկանցի նաև Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված մեծ համերգին: