Էրազմուս+ տեղեկատվական օրերը Երևանում | EUNewsletter

Էրազմուս+ տեղեկատվական օրերը Երևանում

18 Նոյեմբեր 2016
11

Որո՞նք են Էրազմուս+ ծրագրի հիմնական գործողությունները, ե՞րբ է հայտարարվում հայտադիմումների ընդունումը, ինչպե՞ս ստանալ հայտադիմումը լրացնելու խորհուրդներ, և ե՞րբ են վերջնաժամկետները:
Որպես Էրազմուս+ տեղեկատվական քարոզարշավի բաղկացուցիչ մաս՝ Երևանում 2016 թ. նոյեմբերի 4-ին, 8-ին և 11-ին կազմակերպվել էին Էրազմուս+ մի շարք տեղեկատվական միջոցառումներ: Դրանց նպատակն էր առանձին-առանձին անդրադառնալ Էրազմուս+ ծրագրի հիմնական գործողություններին: Տեղեկատվական օրերը հայաստանյան բուհերի հետ համատեղ կազմակերպել էր Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը: Էրազմուս+-ը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը ընթանում է 2014-2020 թթ.-ին:
Նմանատիպ հանդիպումները հիանալի հնարավորություն են բոլոր շահագրգիռ կողմերի համար լսելու և իրենց փորձով կիսվելու, միմյանց աջակցելու, քննարկելու և փորձելու համատեղ լուծումներ գտնել այն խնդիրների համար, որոնք ինչ-որ կերպ խոչընդոտում են շարժունակությունը: Համալսարանների միջազգայնացման ամենամեծ խոչընդոտներից մեկը շարժունակության սահմանափակումն է:

14915427_1148783361842258_1560300254729326499_nՆոյեմբերի 4-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանրությանը ներկայացվեց Հիմնական գործողություն 1-ը: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը ևս մասնակցել է միջոցառմանը: «Ես շատ ուրախ եմ, որ այսօր դահլիճը լեցուն է: Նշանակում է, որ այսքան մարդ հետաքրքրված է ծրագրով և ունի կարևոր ու գործնական տեղեկատվության քաղց: Կրթությունը, ուսուցումը, երիտասարդությունն ու սպորտը ԵՄ երկրներում սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հիմնական շարժիչ ուժերն են: Էրազմուսը միավորում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող 7 կրթական ծրագիր և տալիս է ուսանողներին, դասավանդողներին, համալսարանականներին ու կամավորներին ժամանակավոր արտերկիր մեկնելու հնարավորություն: ԵՄ-ն և Հայաստանը աշխատում են միասին, որպեսզի տարբեր ծրագրերի միջոցով բարձրացնեն Հայաստանի կրթական մակարդակը»,-նշել է նա իր ելույթի ընթացքում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին Հայաստանի կրթական ծրագրերին Եվրոպական միության աջակցության համար: «Բարձրագույն կրթության համակարգը շատ արագ է զարգանում և միտումների վեկտորն ուղղված է կրեդիտային համակարգին: Մեր երկրի կրթական ոլորտում կրեդիտային համակարգի վերջնական կայացման գործում դեռևս շատ անելիքներ կան: Մեր խնդիրն է առաջին հերթին Հայաստանի համալսարանների միջև ապահովել ներքին ուսանողական շարժունակություն: Եթե ուզում ենք միջազգային գիտակրթական որակ ունենալ հատկապես մագիստրոսական մակարդակում և բակալավրի ավարտական փուլում, պարտավոր ենք միավորել համալսարանական բազաները, ստեղծել համալսարանական համագործակցության այնպիսի հարթակ, որ ուսանողը կարողանա նկարագրված կրեդիտներով ազատ տեղաշարժվել Հայաստանի գիտական, կրթական հաստատություններում, ինչպես նաև իր գիտելիքները հարստացնել միջազգային կրթական կենտրոններում»:

Նոյեմբերի 8-ին Հայաստանի պետական մանկավարժական
համալսարանում img_0305տեղի ունեցավ Հիմնական գործողություն 2-ին (Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում՝ նախկին Տեմպուս ծրագիր) նվիրված նիստ, որը հետաքրքրում էր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներին, ինչպես նաև գործատուներին և մասնագիտական կրթությանն աջակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Էրազմուս+-ի, մասնավորապես՝ Ժան Մոնե գործողությունների (ծրագիրն ուղղված է խթանելու դասավանդումը, հետազոտությունը և արտացոլումը եվրոպական ինտեգրման ուսումնասիրությունների ոլորտում բարձրագույն կրթական հաստատությունների մակարդակում ինչպես եվրոպական համայնքի ներսում, այնպես էլ դրսում) մասին հավելյալ տեղեկատվություն հայ ակադեմիական հանրությունը ստացավ նոյեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանում:
ars_6575Այս տեղեկատվական օրերը համախմբել էին հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական և վարչական անձնակազմին, գիտնականներին, փորձագետներին, ուսանողներին, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ԵՄ պատվիրակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ շահեկիցների: Բացի այդ, այս երեք օրերի ընթացքում մասնակիցներին գործնական տեղեկատվություն տրամադրվեց Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության հատվածի ներքո հասանելի կրթաթոշակների և դրամաշնորհների, ինչպես նաև ս.թ. հոկտեմբերին մեկնարկած Առաջարկների մրցույթի և դիմումների ներկայացման վերաբերյալ:
Էրազմուս+ տեղեկատվական միջոցառումներ կլինեն նաև նոյեմբերի 23-ին Գյումրիում և նոյեմբերի 24-ին՝ Վանաձորում:

Էրազմուս+ տեղեկատվական օրերը Երևանում

Որո՞նք են Էրազմուս+ ծրագրի հիմնական գործողությունները, ե՞րբ է հայտարարվում հայտադիմումների ընդունումը, ինչպե՞ս ստանալ հայտադիմումը լրացնելու խորհուրդներ, և ե՞րբ են վերջնաժամկետները: Որպես Էրազմուս+ տեղեկատվական քարոզարշավի բաղկացուցիչ մաս՝ Երևանում 2016 թ. նոյեմբերի 4-ին, 8-ին և 11-ին կազմակերպվել էին Էրազմուս+ մի շարք տեղեկատվական միջոցառումներ: Դրանց նպատակն էր առանձին-առանձին անդրադառնալ Էրազմուս+ ծրագրի հիմնական գործողություններին: Տեղեկատվական օրերը հայաստանյան բուհերի հետ համատեղ կազմակերպել էր Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը: Էրազմուս+-ը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը ընթանում է 2014-2020 թթ.-ին: Նմանատիպ հանդիպումները հիանալի հնարավորություն են բոլոր շահագրգիռ կողմերի համար լսելու և իրենց փորձով կիսվելու, միմյանց աջակցելու, քննարկելու և փորձելու համատեղ լուծումներ գտնել այն խնդիրների համար, որոնք ինչ-որ կերպ խոչընդոտում են շարժունակությունը: Համալսարանների միջազգայնացման ամենամեծ խոչընդոտներից մեկը շարժունակության սահմանափակումն է: 14915427_1148783361842258_1560300254729326499_nՆոյեմբերի 4-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանրությանը ներկայացվեց Հիմնական գործողություն 1-ը: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը ևս մասնակցել է միջոցառմանը: «Ես շատ ուրախ եմ, որ այսօր դահլիճը լեցուն է: Նշանակում է, որ այսքան մարդ հետաքրքրված է ծրագրով և ունի կարևոր ու գործնական տեղեկատվության քաղց: Կրթությունը, ուսուցումը, երիտասարդությունն ու սպորտը ԵՄ երկրներում սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հիմնական շարժիչ ուժերն են: Էրազմուսը միավորում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող 7 կրթական ծրագիր և տալիս է ուսանողներին, դասավանդողներին, համալսարանականներին ու կամավորներին ժամանակավոր արտերկիր մեկնելու հնարավորություն: ԵՄ-ն և Հայաստանը աշխատում են միասին, որպեսզի տարբեր ծրագրերի միջոցով բարձրացնեն Հայաստանի կրթական մակարդակը»,-նշել է նա իր ելույթի ընթացքում: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին Հայաստանի կրթական ծրագրերին Եվրոպական միության աջակցության համար: «Բարձրագույն կրթության համակարգը շատ արագ է զարգանում և միտումների վեկտորն ուղղված է կրեդիտային համակարգին: Մեր երկրի կրթական ոլորտում կրեդիտային համակարգի վերջնական կայացման գործում դեռևս շատ անելիքներ կան: Մեր խնդիրն է առաջին հերթին Հայաստանի համալսարանների միջև ապահովել ներքին ուսանողական շարժունակություն: Եթե ուզում ենք միջազգային գիտակրթական որակ ունենալ հատկապես մագիստրոսական մակարդակում և բակալավրի ավարտական փուլում, պարտավոր ենք միավորել համալսարանական բազաները, ստեղծել համալսարանական համագործակցության այնպիսի հարթակ, որ ուսանողը կարողանա նկարագրված կրեդիտներով ազատ տեղաշարժվել Հայաստանի գիտական, կրթական հաստատություններում, ինչպես նաև իր գիտելիքները հարստացնել միջազգային կրթական կենտրոններում»: Նոյեմբերի 8-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում img_0305տեղի ունեցավ Հիմնական գործողություն 2-ին (Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում՝ նախկին Տեմպուս ծրագիր) նվիրված նիստ, որը հետաքրքրում էր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներին, ինչպես նաև գործատուներին և մասնագիտական կրթությանն աջակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Էրազմուս+-ի, մասնավորապես՝ Ժան Մոնե գործողությունների (ծրագիրն ուղղված է խթանելու դասավանդումը, հետազոտությունը և արտացոլումը եվրոպական ինտեգրման ուսումնասիրությունների ոլորտում բարձրագույն կրթական հաստատությունների մակարդակում ինչպես եվրոպական համայնքի ներսում, այնպես էլ դրսում) մասին հավելյալ տեղեկատվություն հայ ակադեմիական հանրությունը ստացավ նոյեմբերի 11-ին Երևանի պետական համալսարանում: ars_6575Այս տեղեկատվական օրերը համախմբել էին հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական և վարչական անձնակազմին, գիտնականներին, փորձագետներին, ուսանողներին, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ԵՄ պատվիրակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ շահեկիցների: Բացի այդ, այս երեք օրերի ընթացքում մասնակիցներին գործնական տեղեկատվություն տրամադրվեց Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության հատվածի ներքո հասանելի կրթաթոշակների և դրամաշնորհների, ինչպես նաև ս.թ. հոկտեմբերին մեկնարկած Առաջարկների մրցույթի և դիմումների ներկայացման վերաբերյալ: Էրազմուս+ տեղեկատվական միջոցառումներ կլինեն նաև նոյեմբերի 23-ին Գյումրիում և նոյեմբերի 24-ին՝ Վանաձորում: