Էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում | EUNewsletter

Էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում

26 Ապրիլ 2018
ARS_6438

Ապրիլի 13-ին պաշտոնապես մեկնարկեց «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը: Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը (ԱՍԲԱ), համագործակցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, կիրականացնի ծրագիրը` ուղղված գյուղական համայնքներում էներգետիկ աղքատության խնդրի լուծմանը` բարձրացնելով հանրային իրազեկվածությունը, բարելավելով էներգետիկ արդյունավետությունը: Երկամյա ծրագիրն ունի 372,231 եվրո բյուջե, որից 335,000 եվրոն Եվրոպական միության ներդրումն է:
Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է, հատկապես գյուղական վայրերում: Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն, նրանք ստիպված են ծախսել էներգիայի և ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50%-ը: Իսկ տեղական քաղաքացիական խմբերը և կազմակերպությունները չունեն անհրաժեշտ գիտելիքներ և ռեսուրսներ, որպեսզի աջակցեն համայնքներին էներգետիկ աղքատության հաղթահարման հարցում: Ծրագիրը Հայաստանի հինգ մարզերում տեղական հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին հնարավորություն կտա աշխատելու` քաղաքային և գյուղական համայնքներում անդրադառնալով էներգախնայողության խնդիրներին: Տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունները և համայնքային խմբերը կբարձրացնեն բնակչության իրազեկվածությունը էներգախնայողության մեթոդների և նրանց կիրառման վերաբերյալ՝ համախմբելով համայնքային ռեսուրսները և արդյունավետ համագործակցելով տեղական իշխանությունների և մասնավոր ընկերությունների հետ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը և Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցեցին ծրագրի մեկնարկի միջոցառմանն ու հանդես եկան բացման խոսքով:

ARS_6431Գրեգորի Ցուրիսը կարևորեց էներգախնայողությանն ուղղված Հայաստանի քայլերը. «Էներգախնայողությունը Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցության առաջնահերթություններից մեկն է: Այն տեղ է գտել վերջերս ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, ամրապնդվել է տարբեր նախաձեռնություններով: Այս ծրագիրը կարևոր դեր կխաղա իրավիճակը բարելավելու հարցում, քանի որ էներգետիկ աղքատությունը աճող խնդիր է: Այս ծրագիրը կունենա կոնկրետ ազդեցություն Հայաստանի մարզերի համայնքների ու բնակիչների վրա: Ծրագրի փոքր դրամաշնորհային բաղադրիչը կֆինանսավորի համայնքներում բնակիչների կոմունալ վճարների կրճատմանն ուղղված էներգախնայողության քայլերը»:

ARS_6365Նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է առկա իրավիճակը. «Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների նպատակն է բարելավել մարդկանց կյանքի պայմաններն ու սոցիալական վիճակը: Հայաստանի էներգետիկ սակավության խնդրի լուծման գործում կարևոր է, որ ամեն մի քաղաքացի, ընտանիք, համայնք հստակ պատկերացնի և իրագործի էներգախնայող ու էներգաարդյունավետ կյանք ու մշակույթ ձևավորելու գործընթաց: Այդ տեսանկյունից ողջունելի է ԱՍԲԱ հիմնադրամի և գործընկեր կառույցների այս նոր նախաձեռնությունը: Վստահ եմ, որ ծրագրի հաջող փորձը կտարածվի նաև մեր հանրապետության մյուս համայնքներում»:

Էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում

Ապրիլի 13-ին պաշտոնապես մեկնարկեց «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը: Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը (ԱՍԲԱ), համագործակցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, կիրականացնի ծրագիրը` ուղղված գյուղական համայնքներում էներգետիկ աղքատության խնդրի լուծմանը` բարձրացնելով հանրային իրազեկվածությունը, բարելավելով էներգետիկ արդյունավետությունը: Երկամյա ծրագիրն ունի 372,231 եվրո բյուջե, որից 335,000 եվրոն Եվրոպական միության ներդրումն է: Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է, հատկապես գյուղական վայրերում: Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն, նրանք ստիպված են ծախսել էներգիայի և ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50%-ը: Իսկ տեղական քաղաքացիական խմբերը և կազմակերպությունները չունեն անհրաժեշտ գիտելիքներ և ռեսուրսներ, որպեսզի աջակցեն համայնքներին էներգետիկ աղքատության հաղթահարման հարցում: Ծրագիրը Հայաստանի հինգ մարզերում տեղական հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին հնարավորություն կտա աշխատելու` քաղաքային և գյուղական համայնքներում անդրադառնալով էներգախնայողության խնդիրներին: Տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունները և համայնքային խմբերը կբարձրացնեն բնակչության իրազեկվածությունը էներգախնայողության մեթոդների և նրանց կիրառման վերաբերյալ՝ համախմբելով համայնքային ռեսուրսները և արդյունավետ համագործակցելով տեղական իշխանությունների և մասնավոր ընկերությունների հետ: Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը և Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցեցին ծրագրի մեկնարկի միջոցառմանն ու հանդես եկան բացման խոսքով: