Էլեկտրոնային հարցումների նոր հարթակ | EUNewsletter

Էլեկտրոնային հարցումների նոր հարթակ

8 July 2019

Հունիսի 10-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Հայաստանի կառավարությունը ներկայացրին Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների արդյունավետությունն ու ոլորտի զարգացման հեռանկարները։ «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» խորագրով հանդիպումը տեղի ունեցավ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին նվիրված հանրային իրազեկման արշավի շրջանակում։ www.e-request.am-ի միջոցով քաղաքացիները կարող են առցանց եղանակով ներկայացնել դիմում, հարցում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պատասխանը ստանալ նույնպես առցանց:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ու Հայաստաի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպման ընթացքում հանդես եկան ելույթներով:

Դեսպան Սվիտալսկին ընդգծեց էլեկտրոնային կառավարման կարևորություն ու գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած ջանքերը. «Եվրոպական միության համար պատիվ է համագործակցել Հայաստանի կառավարության հետ խթանելու էլեկտրոանային կառավարումը: Մենք այս ոլորտում ամենամեծ աջակիցն ենք. տարիների ընթացքում մենք ֆինանսավորել են 15 հստակ ծրագրեր՝ հատկացնելով միլիոնավոր եվրոներ: Ես շատ ուրախ եմ, որ այս էլեկտրոնային գործիքների վերաբերյալ արձագանքը շատ դրական է: Մենք այժմ «Պետական փոխգործելիության հարթակ» ստեղծելու փուլում ենք: Այն շատ կարևոր է էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքների արդյունավետության բարձրացման համար: Այնուամենայնիվ, այժմ Հայաստանը դարձել է Եվրոպական հարևանության մեր գործընկերների շրջանում էլեկտրոնային կառավարման ոլորտի առաջատարը: Գործիքների քանակը և դրանց գործարկումը Հայաստանին բերել են առաջին հորիզոնական. Հայաստանը կարող է հպարտանալ այս փաստով: Այս փաստը բնական է, քանի որ հայերը տեխնոլոգիաների ոլորտում նորարարություններով հանդես գալու տաղանդ ունեն»:

Իր խոսքում փոխվարչապետը անդրադարձել է Էլեկտրոնային հարթակների նշանակությանը. «Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում ներդրվել են և շարունակում են ներդրվել էլեկտրոնային կառավարման նորարար գործիքներ: Առաջիկա տարիներին գործուն քայլեր են ձեռնարկվելու հանրային ծառայությունների թվայնացման ուղղությամբ, խրախուսվելու է էլեկտրոնային ծառայություններից օգտվելը քաղաքացիների և բիզնեսի կողմից, ծառայությունների մատուցման և վերահսկողության ոլորտում հնարավորինս օգտագործվելու են արհեստական բանականության հնարավորությունները, ներդրվելու են քաղաքացիների կարծիքը ստանալու, ծառայությունների մշտադիտարկման և արդյունավետության գնահատման մեխանիզմներ և պատշաճ վիճակագրական գործիքներ»։

Հայաստանում էլեկտրոնային կառավարման ներդրման հիմնական աջակիցը Եվրոպական միությունն է, որը 2008-2018 թվականներին տրամադրել է շուրջ 25 մլն եվրո ոլորտում բարեփոխումների իրականացման համար: Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում մինչև օրս ներդրվել է էլեկտրոնային կառավարման ավելի քան մեկ տասնյակ հարթակ՝ այդ թվում պետական կառույցներում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը՝ www.e-register.am, իրավական ակտերի հրապարակման միասնական կայքը ՝ www.e-draft.am և այլն: Ներկայումս մշակվում են ևս երկուսը՝ «Պետական փոխգործելիության հարթակ»-ը և «Մեկ պատուհան» համակարգը:

Էլեկտրոնային հարցումների նոր հարթակ

Հունիսի 10-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ու Հայաստանի կառավարությունը ներկայացրին Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների արդյունավետությունն ու ոլորտի զարգացման հեռանկարները։ «Էլեկտրոնային գործիքների ներդրումը որպես կառավարման թափանցիկ և հրապարակային համակարգի ապահովման խթան» խորագրով հանդիպումը տեղի ունեցավ www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակին նվիրված հանրային իրազեկման արշավի շրջանակում։ www.e-request.am-ի միջոցով քաղաքացիները կարող են առցանց եղանակով ներկայացնել դիմում, հարցում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պատասխանը ստանալ նույնպես առցանց: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ու Հայաստաի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպման ընթացքում հանդես եկան ելույթներով: Դեսպան Սվիտալսկին ընդգծեց էլեկտրոնային կառավարման կարևորություն ու գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած ջանքերը. «Եվրոպական միության համար պատիվ է համագործակցել Հայաստանի կառավարության հետ խթանելու էլեկտրոանային կառավարումը: Մենք այս ոլորտում ամենամեծ աջակիցն ենք. տարիների ընթացքում մենք ֆինանսավորել են 15 հստակ ծրագրեր՝ հատկացնելով միլիոնավոր եվրոներ: Ես շատ ուրախ եմ, որ այս էլեկտրոնային գործիքների վերաբերյալ արձագանքը շատ դրական է: Մենք այժմ «Պետական փոխգործելիության հարթակ» ստեղծելու փուլում ենք: Այն շատ կարևոր է էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքների արդյունավետության բարձրացման համար: Այնուամենայնիվ, այժմ Հայաստանը դարձել է Եվրոպական հարևանության մեր գործընկերների շրջանում էլեկտրոնային կառավարման ոլորտի առաջատարը: Գործիքների քանակը և դրանց գործարկումը Հայաստանին բերել են առաջին հորիզոնական. Հայաստանը կարող է հպարտանալ այս փաստով: Այս փաստը բնական է, քանի որ հայերը տեխնոլոգիաների ոլորտում նորարարություններով հանդես գալու տաղանդ ունեն»: Իր խոսքում փոխվարչապետը անդրադարձել է Էլեկտրոնային հարթակների նշանակությանը. «Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում ներդրվել են և շարունակում են ներդրվել էլեկտրոնային կառավարման նորարար գործիքներ: Առաջիկա տարիներին գործուն քայլեր են ձեռնարկվելու հանրային ծառայությունների թվայնացման ուղղությամբ, խրախուսվելու է էլեկտրոնային ծառայություններից օգտվելը քաղաքացիների և բիզնեսի կողմից, ծառայությունների մատուցման և վերահսկողության ոլորտում հնարավորինս օգտագործվելու են արհեստական բանականության հնարավորությունները, ներդրվելու են քաղաքացիների կարծիքը ստանալու, ծառայությունների մշտադիտարկման և արդյունավետության գնահատման մեխանիզմներ և պատշաճ վիճակագրական գործիքներ»։ Հայաստանում էլեկտրոնային կառավարման ներդրման հիմնական աջակիցը Եվրոպական միությունն է, որը 2008-2018 թվականներին տրամադրել է շուրջ 25 մլն եվրո ոլորտում բարեփոխումների իրականացման համար: Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում մինչև օրս ներդրվել է էլեկտրոնային կառավարման ավելի քան մեկ տասնյակ հարթակ՝ այդ թվում պետական կառույցներում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը՝ www.e-register.am, իրավական ակտերի հրապարակման միասնական կայքը ՝ www.e-draft.am և այլն: Ներկայումս մշակվում են ևս երկուսը՝ «Պետական փոխգործելիության հարթակ»-ը և «Մեկ պատուհան» համակարգը: