Երևանում բացվեց Եվրաակումբ | EUNewsletter

Երևանում բացվեց Եվրաակումբ

21 October 2016

Եվրաակումբների գաղափարը սկիզբ է առել ավելի քան 25 տարի առաջ Պորտուգալիայում և տարածվել ԵՄ անդամ այլ պետություններում և դրանցից դուրս: Այժմ Եվրաակումբներ կան ողջ ԵՄ-ում, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում:
Ակումբների գաղափարը շատ պարզ է. այն երիտասարդներին Եվրոպայի ու Եվրոպական արժեքների մասին տեղեկատվություն ստանալու և երկխոսությունների մասնակցելու հնարավորություններ է առաջարկում: Հայաստանի մարզերում Եվրաակումբների հիմնական նպատակը հայ երիտասարդներին ԵՄ-ի և ԵՄ-Հայաստան հարցերի շուրջ տեղեկացնելն ու կրթելն է` առաջարկելով աջակցություն Եվրոպական երիտասարդական ՀԿ-ների հետ երկարատև հարաբերություններ հաստատելու, կիրառելու և ձեռք բերելու ԵՄ ռեսուրսներ և աջակցելու հայ երիտասարդների ձգտումներին ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդման հարցում:
14702404_1134237206630207_6348905847760770808_nՀայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկել է այս ծրագիրը, որպեսզի ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին՝ նրանց համար ստեղծի հավասար հնարավորություններ: Հայաստանում առաջին Եվրաակումբը բացվել է Գորիսում (Սյունիքի մարզ), իսկ երկրորդը` Եղեգնաձորում (Վայոց ձորի մարզ): Այժմ էլ Երևանի հերթն է:
Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Երևանի Եվրաակումբի բացման արարողությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ելույթ է ունեցել միջոցառմանը և ողջունել ակումբի աշխատանքներին մասնակցող երիտասարդների ցուցաբերած ակտիվությունը: «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի երիտասարդները հետաքրքրված են այս գաղափարով և նախագծով: Այն փաստը, որ ավելի շատ Եվրաակումբներ են բացվում Հայաստանում, ունի խորհրդանշական նշանակություն: Դա ցույց է տալիս, որ հայ երիտասարդների եվրոպական ինքնությունը շատ ուժեղ է: Երիտասարդ հայերը ցանկանում են եվրոպական երկրների երիտասարդների հետ կապի մեջ լինել և ներգրավված լինել երկխոսություններում: Եվ ես նկատի չունեմ միայն ԵՄ-ն: Մենք հավատացած ենք, որ Եվրաակումբների միջոցով հայ երիտասարդությունը, մասնավորապես մարզերում ապրող, կստանա հավելյալ հնարավորություններ, կիմանա ավելին Հայաստանում ԵՄ ծրագրերի մասին և կապեր կհաստատի այդ ծրագրերի հետ»:
Բացման արարողությունից հետո դեսպան Սվիտալսկին հանդիպում է ունեցել Երևանի Եվրաակումբի ավելի քան 30 երիտասարդ անդամի հետ: Դեսպանը վարել է քննարկումը, որի ընթացքում երիտասարդները ուղղել են նրան բազմաթիվ հարցեր և խոսել են երևանյան Եվրաակումբի ապագայի մասին:

Երևանում բացվեց Եվրաակումբ

Եվրաակումբների գաղափարը սկիզբ է առել ավելի քան 25 տարի առաջ Պորտուգալիայում և տարածվել ԵՄ անդամ այլ պետություններում և դրանցից դուրս: Այժմ Եվրաակումբներ կան ողջ ԵՄ-ում, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում: Ակումբների գաղափարը շատ պարզ է. այն երիտասարդներին Եվրոպայի ու Եվրոպական արժեքների մասին տեղեկատվություն ստանալու և երկխոսությունների մասնակցելու հնարավորություններ է առաջարկում: Հայաստանի մարզերում Եվրաակումբների հիմնական նպատակը հայ երիտասարդներին ԵՄ-ի և ԵՄ-Հայաստան հարցերի շուրջ տեղեկացնելն ու կրթելն է` առաջարկելով աջակցություն Եվրոպական երիտասարդական ՀԿ-ների հետ երկարատև հարաբերություններ հաստատելու, կիրառելու և ձեռք բերելու ԵՄ ռեսուրսներ և աջակցելու հայ երիտասարդների ձգտումներին ԵՄ-ի հետ հարաբերությունների ամրապնդման հարցում: 14702404_1134237206630207_6348905847760770808_nՀայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկել է այս ծրագիրը, որպեսզի ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին՝ նրանց համար ստեղծի հավասար հնարավորություններ: Հայաստանում առաջին Եվրաակումբը բացվել է Գորիսում (Սյունիքի մարզ), իսկ երկրորդը` Եղեգնաձորում (Վայոց ձորի մարզ): Այժմ էլ Երևանի հերթն է: Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Երևանի Եվրաակումբի բացման արարողությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ելույթ է ունեցել միջոցառմանը և ողջունել ակումբի աշխատանքներին մասնակցող երիտասարդների ցուցաբերած ակտիվությունը: «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի երիտասարդները հետաքրքրված են այս գաղափարով և նախագծով: Այն փաստը, որ ավելի շատ Եվրաակումբներ են բացվում Հայաստանում, ունի խորհրդանշական նշանակություն: Դա ցույց է տալիս, որ հայ երիտասարդների եվրոպական ինքնությունը շատ ուժեղ է: Երիտասարդ հայերը ցանկանում են եվրոպական երկրների երիտասարդների հետ կապի մեջ լինել և ներգրավված լինել երկխոսություններում: Եվ ես նկատի չունեմ միայն ԵՄ-ն: Մենք հավատացած ենք, որ Եվրաակումբների միջոցով հայ երիտասարդությունը, մասնավորապես մարզերում ապրող, կստանա հավելյալ հնարավորություններ, կիմանա ավելին Հայաստանում ԵՄ ծրագրերի մասին և կապեր կհաստատի այդ ծրագրերի հետ»: Բացման արարողությունից հետո դեսպան Սվիտալսկին հանդիպում է ունեցել Երևանի Եվրաակումբի ավելի քան 30 երիտասարդ անդամի հետ: Դեսպանը վարել է քննարկումը, որի ընթացքում երիտասարդները ուղղել են նրան բազմաթիվ հարցեր և խոսել են երևանյան Եվրաակումբի ապագայի մասին: