Երևանը հյուրընկալեց «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնը | EUNewsletter

Երևանը հյուրընկալեց «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնը

2 Հոկտեմբեր 2018
DSC_9274

Սետեմբերի 15-ին Երևանում անցկացվեց «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա 5-րդ փառատոնը: Ներկայացվեց փառատոնի կարևորությունը, վերջին տարիների ձեռքբերումներն ու նախատեսված միջոցառումները: Եվրոպական միությունը կարևոր դեր է ունեցել փառատոնի ստեղծման գործում: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» (ENPARD) ծրագիրն ու Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունը փառատոնի հիմնական հովանավորներն են: Փառատոնի մասնակիցներն էին ավելի քան 200 ֆերմերային խմբեր և անհատ ֆերմերներ, կոոպերատիվներ, կանանց խմբեր և տեղացի գործարարներ Հայաստանից և շատ այլ երկրներից, ներառյալ Վրաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Լիբանանից, Ռումինիայից և Իտալիայից: Նրանք ներկայացրին գյուղական տարածքներում աճեցված ու մշակված իրենց արտադրանքը մայրաքաղաք Երևանի բնակիչներին:

DSC_9293Փառատոնը կազմակերպվում է մայրաքաղաքի բնակիչների համար, որպեսզի նրանք գնահատեն գյուղատնտեսության ոլորտի ձեռքբերումները, ներառյալ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները, ինչպես նաև ֆերմերների և կանանց կոոպերատիվների հաջողությունները: Սա լավ հնարավորություն է ձեռք բերելու այն ապրանքները, որոնք դեռ հասանելի չեն Երևանի առևտրի կենտրոններում: Փառատոնը գյուղատնտեսական շահագրգիռ կողմերի և պոտենցիալ դոնորների համար ծառայում է որպես յուրօրինակ հարթակ, որպեսզի նրանք հանդիպեն, գտնեն նոր շուկաներ, փորձ փոխանակեն և նոր համագործակցության եզրեր գտնեն:

DSC_8953Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին գնահատեց Հայաստանի գյուղատնտեսների քրտնաջան աշխատանքը. «Մենք շատ հպարտ ենք, որ այս փառատոնի գաղափարը ծագել է ԵՄ պատվիրակությունում: Փառատոնն ընդլայնվում է և ավելի ու ավելի շատ ֆերմերներ են մասնակցում: ԵՄ-ն հանձնառու է աջակցել գյուղատնտեսության ոլորտին: Մեր հանձնառությունը ENPARD ծրագրի միջոցով տրամադրված 25 միլիոն եվրոն է: Մենք նաև աջակցում ենք OASI ծրագիրին, որն իրականացնում են մեր ավստրիացի գործընկերները: Մենք հավատում ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը պայծառ ապագա ունի, և մենք կշարունակենք ընթանալ այս ճանապարհով»:

DSC_8944Գյուղատնտեսության նախարարի տեղական Արտակ Քամալյանը շնորհավորեց փառատոնի մասնակիցներին. «Այս փառատոնն արդեն հինգերորդ անգամ է անցկացվում, ինչն էլ վկայում է, որ այն արդեն կայացած է: Ողջունում եմ բոլոր մասնակիցներին՝ թե´ տեղացի, թե´ այլ երկրներից ժամանած: Հպարտ եմ, որ 200-ից ավելի գյուղմթերք արտադրողներ են մասնակցում և ներկայացնում իրենց արտադրանքն այսօր: Մեր համաքաղաքացիները ընտրության լայն հնարավորություն ունեն: Վստահեցնում եմ՝ Հայաստանում այսօր օրգանական գյուղատնտեսությունը մեր նախարարության առաջնահերթություններից է»: