Երկխոսություն հանուն խաղաղության | EUNewsletter

Երկխոսություն հանուն խաղաղության

4 September 2014

Սեպտեմբերի 1-ին «Ականաթ» ցուցասրահում տեղի ունեցավ «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մեկնարկը: Այս նախագիծը նպատակ ունի զարգացնելու մշակութային հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջև. նախագծի շրջանակներում ընտրվել են չորս հայ արվեստագետներ Գագիկ Չարչյանի գլխավորությամբ ու ևս չորս արվեստագետ Թուրքիայից Սերդար Յլմազի ղեկավարությամբ, ընդգրկվելու համար փոխայցելություններում:

Յոթօրյա այս նախագծի շրջանակներում մասնակիցները կայցելեն Երևանում մի շարք տեսարժան վայրեր, ինչպես նաև Երևանից դուրս՝ Գառնու տաճար, Գեղարդ և մշակութային մայրաքաղաք Գյումրի: Փոխայցելությունների շրջանակներում նրանք նաև կմասնակցեն ինտերակտիվ սեմինարների, նկարչական ֆլեշ մոբերի և հանրային տարածքներում ցուցահանդեսների: Վերջինիս համար ընտրվելու է այնպիսի տարածք, որը բացի մասնակիցներից ներգրավի նաև անցորդների: Բացի այդ Հայաստանից մի շարք հայտնի արվեստագետներ կանցկացնեն վարպետության դասեր: Փոխայցելության վերջնական փուլը ենթադրում է երկու խմբերի համատեղ աշխատանք. երկու խմբերը Երևանի պատն օգտագործելու են որպես կտավ, որը նկարազարդվելու է փողոցային արվեստի տեխնիկայի կիրառմամբ: Այս գործը ներկայացնելու է արվեստագետների տպավորություններն անցկացրած օրերից:

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրք Լորենցն ասաց. «ԵՄ ի սրտե հավատում է այս նախագծի հաջողությանը: Ես երջանիկ եմ տեսնել, որ մեզ հաջողել է հավաքել այսպիսի մի խումբ երկու երկրներից: Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունը կենսական նշանակություն ունի երկու երկրների քաղաքացիների համար: Այս պարագայում արվեստը հանդես է գալիս որպես կատարյալ գործիք, քանի որ սա լեզու է, որը կարիք չունի թարգմանության, այն միջազգային է»: Պատվիրակության անունից նա հույս հայտնեց, որ նման նախագծերը կտանեն երկու ազգերի միջև ընկերության ու համերաշխության:
Փոխայցելության այս առաջին փուլին այնուհետև կհաջորդի հայ արվեստագետների պատասխան այցը Թուրքիա սեպտեմբերի վերջին: Նախագծի շրջանակներում ստեղծված նկարներն այնուհետև կտեղադրվեն 2015թ. օրացույցում:

Ներկայիս փոխայցելությունների նախագիծն ընդգրկված է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում են ութ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության դերը երկու երկրների հարաբերությունների լավացման ոլորտում:

Երկխոսություն հանուն խաղաղության

Սեպտեմբերի 1-ին «Ականաթ» ցուցասրահում տեղի ունեցավ «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մեկնարկը: Այս նախագիծը նպատակ ունի զարգացնելու մշակութային հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջև. նախագծի շրջանակներում ընտրվել են չորս հայ արվեստագետներ Գագիկ Չարչյանի գլխավորությամբ ու ևս չորս արվեստագետ Թուրքիայից Սերդար Յլմազի ղեկավարությամբ, ընդգրկվելու համար փոխայցելություններում: Յոթօրյա այս նախագծի շրջանակներում մասնակիցները կայցելեն Երևանում մի շարք տեսարժան վայրեր, ինչպես նաև Երևանից դուրս՝ Գառնու տաճար, Գեղարդ և մշակութային մայրաքաղաք Գյումրի: Փոխայցելությունների շրջանակներում նրանք նաև կմասնակցեն ինտերակտիվ սեմինարների, նկարչական ֆլեշ մոբերի և հանրային տարածքներում ցուցահանդեսների: Վերջինիս համար ընտրվելու է այնպիսի տարածք, որը բացի մասնակիցներից ներգրավի նաև անցորդների: Բացի այդ Հայաստանից մի շարք հայտնի արվեստագետներ կանցկացնեն վարպետության դասեր: Փոխայցելության վերջնական փուլը ենթադրում է երկու խմբերի համատեղ աշխատանք. երկու խմբերը Երևանի պատն օգտագործելու են որպես կտավ, որը նկարազարդվելու է փողոցային արվեստի տեխնիկայի կիրառմամբ: Այս գործը ներկայացնելու է արվեստագետների տպավորություններն անցկացրած օրերից: Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրք Լորենցն ասաց. «ԵՄ ի սրտե հավատում է այս նախագծի հաջողությանը: Ես երջանիկ եմ տեսնել, որ մեզ հաջողել է հավաքել այսպիսի մի խումբ երկու երկրներից: Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունը կենսական նշանակություն ունի երկու երկրների քաղաքացիների համար: Այս պարագայում արվեստը հանդես է գալիս որպես կատարյալ գործիք, քանի որ սա լեզու է, որը կարիք չունի թարգմանության, այն միջազգային է»: Պատվիրակության անունից նա հույս հայտնեց, որ նման նախագծերը կտանեն երկու ազգերի միջև ընկերության ու համերաշխության: Փոխայցելության այս առաջին փուլին այնուհետև կհաջորդի հայ արվեստագետների պատասխան այցը Թուրքիա սեպտեմբերի վերջին: Նախագծի շրջանակներում ստեղծված նկարներն այնուհետև կտեղադրվեն 2015թ. օրացույցում: Ներկայիս փոխայցելությունների նախագիծն ընդգրկված է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում են ութ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության դերը երկու երկրների հարաբերությունների լավացման ոլորտում: