Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում | EUNewsletter

Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում

10 Փետրվար 2016
ARS_3736

«Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ փետրվարի 5-ին: Ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի և ԵԽ-ի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում:
Ծրագրով ԵՄ-ն ու ԵԽ-ն տեխնիկական աջակցություն են տրամադրելու հայկական հաստատություններին, որոնք ներգրավված են 2017 թվականին Հայաստանում սպասվող ընտրությունները կազմակերպելու հարցում:
Ծրագրի նպատակներն են զարգացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և բոլոր մակարդակների ընտրական մարմինների` միջազգային չափանիշներին համահունչ ընտրություններ կազմակերպելու կարողությունները, բարելավելու ազգային մակարդակում ընտրությունները դիտելու գործընթացը, բարձրացնելու ընտրություններին առաջին անգամ քվեարկող երիտասարդների մասնակցությունը, ավելացնելու ընտրություններին կին ընտողների և կին թեկնածուների մասնակցությունը և այլն:
ARS_3721Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթով բացել է միջոցառումը: «Միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդության արդյունքում արել է մի շարք բավականին լուրջ մեկնաբանություններ Հայաստանում անցկացվող ընտրությունների վերաբերյալ: Շատ կարևոր է վերականգնել մարդկանց վստահությունը ընտրությունների լեգիտիմության և արդարության նկատմամբ: Որոշ մարդիկ նույնիսկ ասում են, որ եթե Հայաստանը բաց թողնի 2017 թվականի իր հնարավորությունը և չվերականգնի այդ վստահությունը, դա շատ վատ ազդանշան կարող է դառնալ Հայաստանի հետագա զարգացման համար: Նոր Ընտրական օրենսգիրքը կունենա լուրջ հետևանքներ 2017-ի գարնանը սպասվող խորհրդարանական ընտրությունների համար և Հայաստանի` նոր խորհրդարանական համակարգի անցնելու ճանապարհին: Իբրև առաջին քայլ` մենք կոչ ենք անում հայկական իշխանություններին ուսումնասիրել բոլոր դիմումներն ու բողոքները` կապված Սահմանդրական բարեփոխումների ընտրությունների հետ: Այս պահին ԵՄ-ի և հայաստանյան Կառավարության միջև տարվում են բանակցություններ հնարավոր էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ, բայց անկախ համակարգից, անհրաժեշտ է ամրապնդել ազատ և արդար ընտրությունների երաշխիքները, միայն տեխնիկական սարքավորումներն ինքնին երաշխիք չեն: Ես հավատացած եմ, որ այս ծրագիրը կնպաստի Հայաստանում ընտրական օրենսդրության կիրառմանը, ու քաղաքական ուժերը կհամապատասխանեցնեն այն միջազգային չափանիշներին, և կընդլայնվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների և ընտրական մարմինների կարողությունները բոլոր մակարդակներում»:
ARS_3767Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհակալութուն է հայտնել ԵՄ-ին ծրագիրը ֆինանսավորելու համար և առանձնացրել է ծրագրի նպատակներից մի քանիսը: «Նախորդ տարի տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների արդյուքում պետք է մշակվի նոր Ընտրական օրենսգիրք, որը քննարկվում է այս օրերին: Շատ կարևոր է պատրաստել հող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, որոնք տեղի կունենան այս տարի, և խորհրդարանական ընտրությունների համար, որոնք տեղի կունենան մյուս տարի: Այս իսկ պատճառով մեր կարևոր նպատակներից է ներգրավվել ծրագրում առաջին անգամ քվեարկության գնացողներին: Օրինակ` 2017թ.-ին սպասվող ընտրություններում ավելի քան 70 հազար նոր ընտրող երիտասարդներ են լինելու, և մենք ցանկանում ենք քաջալերել նրանց մասնակցելու ընտրություններին: Այս ծրագիրն այնպես է կառուցված, որ մենք դարձնենք նրանց շահագրգիռ կողմ, ինչպես իրենց սեփական կյանքի, այնպես էլ երկրի ապագայի հարցում: Ես ցանկանում եմ մեջբերել Ջեյմս Ֆրիմեն Քլերկի խոսքերը, ով ասում էր. «Քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը` հաջորդ սերնդի մասին»:
Ծրագիրն աշխատելու է ազգային և միջազգային մակարդակներում փորձի երկկողմանի և բազմակողմանի փոխանակման միջոցով աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և դրանց ազդեցությունը առավելագույնի հասցնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրությունների դիտորդ ՀԿ-ների ցանկի և դրա անդամների, քաղաքական կուսակցությունների և լրագրողների հետ համագործակցելու միջոցով:
Ծրագիրը կշարունակվի մինչև 2017թ.-ի հունիս ամիսը: Ծրագրի բյուջեն կազմում է 302,000 եվրո:

Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում

«Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ փետրվարի 5-ին: Ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի և ԵԽ-ի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում: Ծրագրով ԵՄ-ն ու ԵԽ-ն տեխնիկական աջակցություն են տրամադրելու հայկական հաստատություններին, որոնք ներգրավված են 2017 թվականին Հայաստանում սպասվող ընտրությունները կազմակերպելու հարցում: Ծրագրի նպատակներն են զարգացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և բոլոր մակարդակների ընտրական մարմինների` միջազգային չափանիշներին համահունչ ընտրություններ կազմակերպելու կարողությունները, բարելավելու ազգային մակարդակում ընտրությունները դիտելու գործընթացը, բարձրացնելու ընտրություններին առաջին անգամ քվեարկող երիտասարդների մասնակցությունը, ավելացնելու ընտրություններին կին ընտողների և կին թեկնածուների մասնակցությունը և այլն: ARS_3721Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթով բացել է միջոցառումը: «Միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդության արդյունքում արել է մի շարք բավականին լուրջ մեկնաբանություններ Հայաստանում անցկացվող ընտրությունների վերաբերյալ: Շատ կարևոր է վերականգնել մարդկանց վստահությունը ընտրությունների լեգիտիմության և արդարության նկատմամբ: Որոշ մարդիկ նույնիսկ ասում են, որ եթե Հայաստանը բաց թողնի 2017 թվականի իր հնարավորությունը և չվերականգնի այդ վստահությունը, դա շատ վատ ազդանշան կարող է դառնալ Հայաստանի հետագա զարգացման համար: Նոր Ընտրական օրենսգիրքը կունենա լուրջ հետևանքներ 2017-ի գարնանը սպասվող խորհրդարանական ընտրությունների համար և Հայաստանի` նոր խորհրդարանական համակարգի անցնելու ճանապարհին: Իբրև առաջին քայլ` մենք կոչ ենք անում հայկական իշխանություններին ուսումնասիրել բոլոր դիմումներն ու բողոքները` կապված Սահմանդրական բարեփոխումների ընտրությունների հետ: Այս պահին ԵՄ-ի և հայաստանյան Կառավարության միջև տարվում են բանակցություններ հնարավոր էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ, բայց անկախ համակարգից, անհրաժեշտ է ամրապնդել ազատ և արդար ընտրությունների երաշխիքները, միայն տեխնիկական սարքավորումներն ինքնին երաշխիք չեն: Ես հավատացած եմ, որ այս ծրագիրը կնպաստի Հայաստանում ընտրական օրենսդրության կիրառմանը, ու քաղաքական ուժերը կհամապատասխանեցնեն այն միջազգային չափանիշներին, և կընդլայնվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների և ընտրական մարմինների կարողությունները բոլոր մակարդակներում»: ARS_3767Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհակալութուն է հայտնել ԵՄ-ին ծրագիրը ֆինանսավորելու համար և առանձնացրել է ծրագրի նպատակներից մի քանիսը: «Նախորդ տարի տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների արդյուքում պետք է մշակվի նոր Ընտրական օրենսգիրք, որը քննարկվում է այս օրերին: Շատ կարևոր է պատրաստել հող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, որոնք տեղի կունենան այս տարի, և խորհրդարանական ընտրությունների համար, որոնք տեղի կունենան մյուս տարի: Այս իսկ պատճառով մեր կարևոր նպատակներից է ներգրավվել ծրագրում առաջին անգամ քվեարկության գնացողներին: Օրինակ` 2017թ.-ին սպասվող ընտրություններում ավելի քան 70 հազար նոր ընտրող երիտասարդներ են լինելու, և մենք ցանկանում ենք քաջալերել նրանց մասնակցելու ընտրություններին: Այս ծրագիրն այնպես է կառուցված, որ մենք դարձնենք նրանց շահագրգիռ կողմ, ինչպես իրենց սեփական կյանքի, այնպես էլ երկրի ապագայի հարցում: Ես ցանկանում եմ մեջբերել Ջեյմս Ֆրիմեն Քլերկի խոսքերը, ով ասում էր. «Քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը` հաջորդ սերնդի մասին»: Ծրագիրն աշխատելու է ազգային և միջազգային մակարդակներում փորձի երկկողմանի և բազմակողմանի փոխանակման միջոցով աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և դրանց ազդեցությունը առավելագույնի հասցնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրությունների դիտորդ ՀԿ-ների ցանկի և դրա անդամների, քաղաքական կուսակցությունների և լրագրողների հետ համագործակցելու միջոցով: Ծրագիրը կշարունակվի մինչև 2017թ.-ի հունիս ամիսը: Ծրագրի բյուջեն կազմում է 302,000 եվրո: