Երիտասարդ հայ լրագրողներ` միավորված ԵՄ-ով | EUNewsletter

Երիտասարդ հայ լրագրողներ` միավորված ԵՄ-ով

19 September 2016

Քրիստինեն Արմավիրի մարզից է, Լիդան՝ Կոտայքի, Սոֆյան Վայոց ձորից է, Մարինեն՝ Տավուշից, իսկ Միլենան՝ Երևանից: Նրանք և շատ այլ դեռահասներ, ապրելով նույն երկրում, գուցե երբևէ չհանդիպեին ու չընկերանային, եթե չլինեին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրը և ծրագրի շրջանակում 14-ից 24 տարեկան երիտասարդների համար «Մանանա» կենտրոնի կողմից կազմակերպված լրագրության, ֆոտոլրագրության և վավերագրական կինոյի դասընթացները: Այս դասընթացների արդյունքում ձևավորված պատանի լրագրողների ցանցը արդեն միավորում է մի քանի հարյուր երիտասարդների, ովքեր ակտիվորեն թղթակցում են թե՛ կենտրոնի կայք էջին, թե՛ մամուլի այլ միջոցների:

dsc_0644-2-1038x576Մարիամ Հայրապետյանը, ով Շիրակի մարզի Ամասիա գյուղից է, ասում է, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման հիանալի հնարավորությունը երբևէ մայրաքաղաքից գալ-հասնել իրենց կորած-մոլորած հյուսիսային գյուղը:
«Քառօրյա դասընթացն իմ, եղբորս և մարզի մյուս բնակիչներիս կյանքում մեծ փոփոխություն բերեց: Յուրաքանչյուր օրը գիտելիքի մեծ հոսք էր, նաև սեր, հարգանք, ջերմություն: Չնայած մինչև ինքներդ չտեսնեք, խոսքերս չեք հասկանա: Այնտեղ լսածս որոշ արտահայտություններ մինչև հիմա լույս են մտքերիս թունելի վերջում: Դասընթացի շնորհիվ մենք մեր իսկ ստեղծած շրջանակներից դուրս եկանք բաց մտքի տիեզերք»:

dsc_0283-1038x576Վահե Ստեփանյանը 17 տարեկան է և ապրում է Վայոց ձորի Մալիշկա գյուղում: Նա նույնպես դարձել է ծրագրի մասնակից: «Ես վերջապես գտա այն հարթակը, որտեղ կարող եմ ինձ զգալ ազատ: Հասկացա, որ կարող եմ գրել և գրել, ինչի մասին ուզեմ: Ես ձեռք բերեցի ընկերներ հանրապետության բոլոր ծայրերից: Ստացա գիտելիքներ ու փորձ, որոնք անփոխարինելի են: Իմ կյանքը փոխվեց, ու սրանք դատարկ խոսքեր չեն. իմ ներկա կերպարի ու նախկինի միջև ես շատ մեծ տարբերություն եմ տեսնում»:

astghik-1024x685Աստղիկը, ով Գետահովիտ գյուղից է, նույնիսկ հայտնի է դարձել Տավուշի մարզի իր փոքրիկ գյուղում: « «Ի՜նչ լավն էր նյութդ, ապրե՛ս, Աստղի՛կ ջան»,-ավելի ու ավելի հաճախ եմ այս խոսքերը լսում տարբեր տարիքի իմ համագյուղացիներից ու չեմ կարողանում թաքցնել ուրախության ժպիտս, ինչպես վայել է համեստ աղջկան:
Ի՞նչ կլիներ, եթե ես չմասնակցեի քաղաքացիական լրագրության դասընթացին. մեր գյուղում ոչ ոք չէր կարողանա կարդալ նյութերս և ընդհանրապես չէր իմանա, թե ինչ լավ եմ գրում: Չծիծաղեք, բայց մինչև դասընթացը ես ինքս էլ այդ մասին չգիտեի:
Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է»:

dsc03933-1-2-2-1038x576Այս դասընթացները օգնել են հայ երիտասարդներին ոչ միայն սովորել նոր բաներ, այլև դառնալ կյանքում ավելի ինքնավստահ: Նանեն նրանցից մեկն է: «Առաջ ես շատ ամաչկոտ էի։ Վախենում էի որևէ բանի մասին կարծիքս հայտնել։ Հիմա արդեն չեմ վախենում: Ու գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիրը. այժմ ինձ իրոք սկսել են հետաքրքրել նաև ուրիշ մարդկանց կարծիքները»:

sargis-melkonyan-1038x576Երիտասարդ լրագրողների թվում կան այնպիսիները, ովքեր արդեն հաջողության են հասել ոչ միայն իրենց գյուղերում, այլև արժանացել են մասնագիտական գնահատականի: «Լրագրողական գործնական հմտություններ ստանալով՝ սկսեցի ուժերս փորձել տարբեր մրցույթներում: Առաջին հաջողությունը չուշացավ: «Պետական գործիչների երիտասարդական դպրոց» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Մայրիկ, ես չեմ ուշանա…» շարադրությունների մրցույթում գրավեցի առաջին տեղը: Ի դեպ, մրցանակաբաշխության ժամանակ ծանոթացա Սոսե Զաքարյանի հետ, ով Սյունիքից է և նույնպես 17.am-ի թղթակից է: Նա էլ մրցանակ ստացավ: Մրցույթից հետո իմ շարադրությունը տպագրվեց «Մենուա» ամսագրում: ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Իմ ֆինանսական պատմությունը» մրցույթում նույնպես զբաղեցրի 1-ին հորիզոնականը: Այստեղ էլ ծանոթացա Աստղիկ Իսրայելյանի հետ, ով Վայոց ձորից է: Նա էլ է Պատանի թղթակիցների ցանցի անդամ: Եվ այդպես, բոլոր մրցույթներում ու մրցանակաբաշխություններում կարելի է հանդիպել մեր թղթակիցներին, և նրանք որպես կանոն մրցանակակիրների թվում են»:
Այցելելով www.17.am կայք՝ կարող եք կարդալ ու դիտել ճամբարից առաջ, ընթացքում ու դրանից հետո երիտասարդ լրագրողների պատրաստած հոդվածներն ու ակնարկները, ֆոտոպատմություններն ու ֆիլմերը:

img_8934

Երիտասարդ հայ լրագրողներ` միավորված ԵՄ-ով

Քրիստինեն Արմավիրի մարզից է, Լիդան՝ Կոտայքի, Սոֆյան Վայոց ձորից է, Մարինեն՝ Տավուշից, իսկ Միլենան՝ Երևանից: Նրանք և շատ այլ դեռահասներ, ապրելով նույն երկրում, գուցե երբևէ չհանդիպեին ու չընկերանային, եթե չլինեին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրը և ծրագրի շրջանակում 14-ից 24 տարեկան երիտասարդների համար «Մանանա» կենտրոնի կողմից կազմակերպված լրագրության, ֆոտոլրագրության և վավերագրական կինոյի դասընթացները: Այս դասընթացների արդյունքում ձևավորված պատանի լրագրողների ցանցը արդեն միավորում է մի քանի հարյուր երիտասարդների, ովքեր ակտիվորեն թղթակցում են թե՛ կենտրոնի կայք էջին, թե՛ մամուլի այլ միջոցների: dsc_0644-2-1038x576Մարիամ Հայրապետյանը, ով Շիրակի մարզի Ամասիա գյուղից է, ասում է, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման հիանալի հնարավորությունը երբևէ մայրաքաղաքից գալ-հասնել իրենց կորած-մոլորած հյուսիսային գյուղը: «Քառօրյա դասընթացն իմ, եղբորս և մարզի մյուս բնակիչներիս կյանքում մեծ փոփոխություն բերեց: Յուրաքանչյուր օրը գիտելիքի մեծ հոսք էր, նաև սեր, հարգանք, ջերմություն: Չնայած մինչև ինքներդ չտեսնեք, խոսքերս չեք հասկանա: Այնտեղ լսածս որոշ արտահայտություններ մինչև հիմա լույս են մտքերիս թունելի վերջում: Դասընթացի շնորհիվ մենք մեր իսկ ստեղծած շրջանակներից դուրս եկանք բաց մտքի տիեզերք»: dsc_0283-1038x576Վահե Ստեփանյանը 17 տարեկան է և ապրում է Վայոց ձորի Մալիշկա գյուղում: Նա նույնպես դարձել է ծրագրի մասնակից: «Ես վերջապես գտա այն հարթակը, որտեղ կարող եմ ինձ զգալ ազատ: Հասկացա, որ կարող եմ գրել և գրել, ինչի մասին ուզեմ: Ես ձեռք բերեցի ընկերներ հանրապետության բոլոր ծայրերից: Ստացա գիտելիքներ ու փորձ, որոնք անփոխարինելի են: Իմ կյանքը փոխվեց, ու սրանք դատարկ խոսքեր չեն. իմ ներկա կերպարի ու նախկինի միջև ես շատ մեծ տարբերություն եմ տեսնում»: astghik-1024x685Աստղիկը, ով Գետահովիտ գյուղից է, նույնիսկ հայտնի է դարձել Տավուշի մարզի իր փոքրիկ գյուղում: « «Ի՜նչ լավն էր նյութդ, ապրե՛ս, Աստղի՛կ ջան»,-ավելի ու ավելի հաճախ եմ այս խոսքերը լսում տարբեր տարիքի իմ համագյուղացիներից ու չեմ կարողանում թաքցնել ուրախության ժպիտս, ինչպես վայել է համեստ աղջկան: Ի՞նչ կլիներ, եթե ես չմասնակցեի քաղաքացիական լրագրության դասընթացին. մեր գյուղում ոչ ոք չէր կարողանա կարդալ նյութերս և ընդհանրապես չէր իմանա, թե ինչ լավ եմ գրում: Չծիծաղեք, բայց մինչև դասընթացը ես ինքս էլ այդ մասին չգիտեի: Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է»: dsc03933-1-2-2-1038x576Այս դասընթացները օգնել են հայ երիտասարդներին ոչ միայն սովորել նոր բաներ, այլև դառնալ կյանքում ավելի ինքնավստահ: Նանեն նրանցից մեկն է: «Առաջ ես շատ ամաչկոտ էի։ Վախենում էի որևէ բանի մասին կարծիքս հայտնել։ Հիմա արդեն չեմ վախենում: Ու գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիրը. այժմ ինձ իրոք սկսել են հետաքրքրել նաև ուրիշ մարդկանց կարծիքները»: sargis-melkonyan-1038x576Երիտասարդ լրագրողների թվում կան այնպիսիները, ովքեր արդեն հաջողության են հասել ոչ միայն իրենց գյուղերում, այլև արժանացել են մասնագիտական գնահատականի: «Լրագրողական գործնական հմտություններ ստանալով՝ սկսեցի ուժերս փորձել տարբեր մրցույթներում: Առաջին հաջողությունը չուշացավ: «Պետական գործիչների երիտասարդական դպրոց» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Մայրիկ, ես չեմ ուշանա...» շարադրությունների մրցույթում գրավեցի առաջին տեղը: Ի դեպ, մրցանակաբաշխության ժամանակ ծանոթացա Սոսե Զաքարյանի հետ, ով Սյունիքից է և նույնպես 17.am-ի թղթակից է: Նա էլ մրցանակ ստացավ: Մրցույթից հետո իմ շարադրությունը տպագրվեց «Մենուա» ամսագրում: ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Իմ ֆինանսական պատմությունը» մրցույթում նույնպես զբաղեցրի 1-ին հորիզոնականը: Այստեղ էլ ծանոթացա Աստղիկ Իսրայելյանի հետ, ով Վայոց ձորից է: Նա էլ է Պատանի թղթակիցների ցանցի անդամ: Եվ այդպես, բոլոր մրցույթներում ու մրցանակաբաշխություններում կարելի է հանդիպել մեր թղթակիցներին, և նրանք որպես կանոն մրցանակակիրների թվում են»: Այցելելով www.17.am կայք՝ կարող եք կարդալ ու դիտել ճամբարից առաջ, ընթացքում ու դրանից հետո երիտասարդ լրագրողների պատրաստած հոդվածներն ու ակնարկները, ֆոտոպատմություններն ու ֆիլմերը: img_8934