Երեք համաձայնագիր ԵՄ-ի և Հայաստանի միջև | EUNewsletter

Երեք համաձայնագիր ԵՄ-ի և Հայաստանի միջև

17 March 2015

Մարտի 16-ին ՀՀ Կառավարության շենքում տեղի է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հանդիպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Տրայան Հրիսթեան՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
ARS_4046Երկկողմ հանդիպմանը հաջորդել է երեք համաձայնագրի ստորագրում ԵՄ-ի և Հայաստանի միջև: Դրանց թվում էր «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը, որն ստորագրել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը և ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Ստորագրվել է նաև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը, ինչպես նաև «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը: Վերջինն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը:
ARS_4181Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը և E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը:
Ասուլիսի ընթացքում նախարար Զախարյանը և Մոլտերերը ներկայացրել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 10 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում է տրամադրում Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման համար: Նոր էներգետիկ ենթակառուցվածքը կխորացնի տարածաշրջանային ինտեգրման գործընթացը` խթանելով երկու երկրների միջև էներգետիկ առևտուրը, ինչպես նաև Հայաստանին ու Վրաստանին կընձեռի Եվրոպայի էլէկտրաէներգիայի շուկաներ մուտքի ավելի մեծ հնարավորություն:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է Վրաստանի սահմանին մոտ գտնվող Այրում քաղաքում (Հայաստան) կառուցել բարձր լարման հաստատուն հոսանքի նոր փոխակերպիչ կայան, ինչպես նաև կառուցել էլեկտրահաղորդման գիծ երկու երկրների միջև: Ծրագրի նպատակն է անվտանգ և տնտեսապես շահավետ եղանակով բավարարել էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը:
ARS_4385Ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն են տրամադրել նաև այլ կառույցներ: Գերմանիայի կառավարության անունից 85.2 միլիոն եվրոյի վարկային աջակցություն է տրամադրել «KfW Bankengruppe» առաջատար ֆինանսավորող կառույցը,
10 միլիոն եվրոյի դրամաշնորհ է տրամադրվել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) շրջանակում, ինչպես նաև հատկացումներ են կատարվել Հայաստանի (1.5 միլիոն եվրո) և Վրաստանի (6.6 միլիոն եվրո) սեփական միջոցներից:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր խոսքում նշել է ստորագրված փաստաթղթերի կարևորությունը: «Երեք կարևոր փաստաթուղթ է ստորագրվել էներգետիկայի համակարգի համար, որոնք նպատակաուղղված են էներգետիկայի բնագավառում ենթակառուցվածքների զարգացմանը և էներգախնայողությանը: Հայաստան-Վրաստան բարձր լարման գիծը նախատեսում է Հայաստան-Վրաստան էներգահամակարգերի փոխկապակցված աշխատանք ու նաև ինտեգրում տարածաշրջանային էներգետիկ համակարգին: Այն հնարավորություն է ընձեռում Հայաստանի և Վրաստանի ընդհանուր տնտեսության զարգացմանը: Երրորդ փաստաթղթով Հայաստանը կանդամակցի Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին, որը հնարավորություն է տալիս էներգախնայողության բնագավառում ներգրավելու լրացուցիչ միջոցներ՝ ինչպես ավելի փափուկ վարկերի, այնպես էլ դրամաշնորհների տեսքով, որոնք կնպատակաուղղվեն Հայաստանի համայնքների, ինչպես նաև այլ բնագավառների էներգախնայողության աշխատանքներին: Հայաստանի Հանրապետությունը շատ է կարևորում այսօրվա ստորագրված փաստաթղթերը»:
Զախարյանից հետո Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը ևս խոսել է ստորագրված փաստաթղթերից: «Սա իսկապես շատ կարևոր քայլ է, քանի որ այն կարևոր կապակցող օղակ է Հայաստանի և Վրաստանի միջև, որն ավելացնում է տարածաշրջանում դրական զարգացումների ներուժը: Սա կարևոր է, քանի որ էներգետիկան և էներգախնայողությունը ՀՀ Կառավարության առաջնայնություններից են, և մենք ավելի քան ուրախ ենք սատարելու այս առաջնայնությանը: Եվ սա շատ կարևոր է, որովհետև ցույց է տալիս, թե ինչ կարող է ԵՄ-ն առաջարկել Հայաստանի նման պետություններին: Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական հանձնաժողովի այս համատեղ նախաձեռնությունը յուրովի նոր արժեք է հաղորդում օժանդակությանը: Ես սա կարևոր է նաև, որովհետև ցույց է տալիս միջազգային ֆինանսական կազմակերպությունների համագործակցելու ցանկությունը, պատրաստակամությունը և կարողությունը»:
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր խոսքում հիշեցրեց այն մասին, որ Եվրոպական միությունն առաջին միջազգային կազմակերպություններից էր, որն աջակցություն տրամադրեց Հայաստանի էներգետիկային դեռևս 1996 թ.-ին: «Սա շատ կարևոր օր է ԵՄ-Հայաստան համագործակցության համար և հիանալի առիթ Եվրոպական միության համար՝ վերահաստատելու Հայաստանի էներգետիկայի ոլորտում բարեփոխումների օժանդակությունը: Հայաստանում Եվրոպական միության զարգացման գործունեության մեջ շատ կարևոր են էներգախնայողությունն ու վերականգնվող էներգետիկան, և դա ցույց է տալիս ԵՄ-ի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանի քաղաքացիներին և Կառավարությանը՝ ապահովելու իրենց էներգաանվտանգությունը և էներգետիկ անկախությունը»:
DAV_1336Նույն օրը՝ ավելի վաղ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ պարոն Մոլտերերի այցը նոր խթան կհաղորդի Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությանը, որն ուղղված է Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը և Հայաստանում նրա ընթացիկ գործունեությունը՝ գոհունակությամբ նշելով, որ համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ աչքի է ընկնում աճող ակտիվությամբ ու արդյունավետությամբ: ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության համար բանկի կողմից ֆինանսավորված ոլորտների նշանակությունը և արդեն ձևավորված պորտֆելը՝ կարելի է ասել, որ բանկը ռազմավարական գործընկեր է դարձել Հայաստանի համար: Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2007թ.-ից ի վեր բանկի համագործակցության մասին՝ ընդգծելով, որ այն կարող է օրինակելի դառնալ բանկի այլ գործընկերների համար:

Երեք համաձայնագիր ԵՄ-ի և Հայաստանի միջև

Մարտի 16-ին ՀՀ Կառավարության շենքում տեղի է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հանդիպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Տրայան Հրիսթեան՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: ARS_4046Երկկողմ հանդիպմանը հաջորդել է երեք համաձայնագրի ստորագրում ԵՄ-ի և Հայաստանի միջև: Դրանց թվում էր «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը, որն ստորագրել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը և ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ստորագրվել է նաև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը, ինչպես նաև «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը: Վերջինն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը: ARS_4181Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը և E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը: Ասուլիսի ընթացքում նախարար Զախարյանը և Մոլտերերը ներկայացրել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 10 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում է տրամադրում Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման համար: Նոր էներգետիկ ենթակառուցվածքը կխորացնի տարածաշրջանային ինտեգրման գործընթացը` խթանելով երկու երկրների միջև էներգետիկ առևտուրը, ինչպես նաև Հայաստանին ու Վրաստանին կընձեռի Եվրոպայի էլէկտրաէներգիայի շուկաներ մուտքի ավելի մեծ հնարավորություն: Ծրագրի ընթացքում նախատեսվում է Վրաստանի սահմանին մոտ գտնվող Այրում քաղաքում (Հայաստան) կառուցել բարձր լարման հաստատուն հոսանքի նոր փոխակերպիչ կայան, ինչպես նաև կառուցել էլեկտրահաղորդման գիծ երկու երկրների միջև: Ծրագրի նպատակն է անվտանգ և տնտեսապես շահավետ եղանակով բավարարել էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը: ARS_4385Ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն են տրամադրել նաև այլ կառույցներ: Գերմանիայի կառավարության անունից 85.2 միլիոն եվրոյի վարկային աջակցություն է տրամադրել «KfW Bankengruppe» առաջատար ֆինանսավորող կառույցը, 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ է տրամադրվել ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) շրջանակում, ինչպես նաև հատկացումներ են կատարվել Հայաստանի (1.5 միլիոն եվրո) և Վրաստանի (6.6 միլիոն եվրո) սեփական միջոցներից: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր խոսքում նշել է ստորագրված փաստաթղթերի կարևորությունը: «Երեք կարևոր փաստաթուղթ է ստորագրվել էներգետիկայի համակարգի համար, որոնք նպատակաուղղված են էներգետիկայի բնագավառում ենթակառուցվածքների զարգացմանը և էներգախնայողությանը: Հայաստան-Վրաստան բարձր լարման գիծը նախատեսում է Հայաստան-Վրաստան էներգահամակարգերի փոխկապակցված աշխատանք ու նաև ինտեգրում տարածաշրջանային էներգետիկ համակարգին: Այն հնարավորություն է ընձեռում Հայաստանի և Վրաստանի ընդհանուր տնտեսության զարգացմանը: Երրորդ փաստաթղթով Հայաստանը կանդամակցի Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին, որը հնարավորություն է տալիս էներգախնայողության բնագավառում ներգրավելու լրացուցիչ միջոցներ՝ ինչպես ավելի փափուկ վարկերի, այնպես էլ դրամաշնորհների տեսքով, որոնք կնպատակաուղղվեն Հայաստանի համայնքների, ինչպես նաև այլ բնագավառների էներգախնայողության աշխատանքներին: Հայաստանի Հանրապետությունը շատ է կարևորում այսօրվա ստորագրված փաստաթղթերը»: Զախարյանից հետո Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը ևս խոսել է ստորագրված փաստաթղթերից: «Սա իսկապես շատ կարևոր քայլ է, քանի որ այն կարևոր կապակցող օղակ է Հայաստանի և Վրաստանի միջև, որն ավելացնում է տարածաշրջանում դրական զարգացումների ներուժը: Սա կարևոր է, քանի որ էներգետիկան և էներգախնայողությունը ՀՀ Կառավարության առաջնայնություններից են, և մենք ավելի քան ուրախ ենք սատարելու այս առաջնայնությանը: Եվ սա շատ կարևոր է, որովհետև ցույց է տալիս, թե ինչ կարող է ԵՄ-ն առաջարկել Հայաստանի նման պետություններին: Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական հանձնաժողովի այս համատեղ նախաձեռնությունը յուրովի նոր արժեք է հաղորդում օժանդակությանը: Ես սա կարևոր է նաև, որովհետև ցույց է տալիս միջազգային ֆինանսական կազմակերպությունների համագործակցելու ցանկությունը, պատրաստակամությունը և կարողությունը»: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր խոսքում հիշեցրեց այն մասին, որ Եվրոպական միությունն առաջին միջազգային կազմակերպություններից էր, որն աջակցություն տրամադրեց Հայաստանի էներգետիկային դեռևս 1996 թ.-ին: «Սա շատ կարևոր օր է ԵՄ-Հայաստան համագործակցության համար և հիանալի առիթ Եվրոպական միության համար՝ վերահաստատելու Հայաստանի էներգետիկայի ոլորտում բարեփոխումների օժանդակությունը: Հայաստանում Եվրոպական միության զարգացման գործունեության մեջ շատ կարևոր են էներգախնայողությունն ու վերականգնվող էներգետիկան, և դա ցույց է տալիս ԵՄ-ի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանի քաղաքացիներին և Կառավարությանը՝ ապահովելու իրենց էներգաանվտանգությունը և էներգետիկ անկախությունը»: DAV_1336Նույն օրը՝ ավելի վաղ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ պարոն Մոլտերերի այցը նոր խթան կհաղորդի Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությանը, որն ուղղված է Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը և Հայաստանում նրա ընթացիկ գործունեությունը՝ գոհունակությամբ նշելով, որ համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ աչքի է ընկնում աճող ակտիվությամբ ու արդյունավետությամբ: ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության համար բանկի կողմից ֆինանսավորված ոլորտների նշանակությունը և արդեն ձևավորված պորտֆելը՝ կարելի է ասել, որ բանկը ռազմավարական գործընկեր է դարձել Հայաստանի համար: Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2007թ.-ից ի վեր բանկի համագործակցության մասին՝ ընդգծելով, որ այն կարող է օրինակելի դառնալ բանկի այլ գործընկերների համար: