«Երեխաների ձայնը» պետք է լսելի լինի | EUNewsletter

«Երեխաների ձայնը» պետք է լսելի լինի

3 Հունիս 2016
ARS_6073

Հունիսի 1-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայ պաշտոնյաների, Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանների, ԱՄՆ դեսպանի հետ միասին մասնակցել է Սիրահարների այգում կայացած «Երեխաների ձայնը» բացօթյա միջոցառմանը, որը կազմակերպել էր Սեյվ Դը Չիլդրեն հայաստանյան գրասենյակը: Միջոցառման ընթացքում հայտարարվել է նաև երկու ծրագրի մեկնարկի մասին, որոնք են՝ «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար», ինչպես նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական նորարարությունները հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական կրթության ու աշխատունակության համար» ծրագրերը:
ARS_5991Միջոցառման ընթացքում դեսպան Սվիտալսկին փոխանցել է իր մաղթանքները երեխաներին: «Իմ ցանկությունը շատ պարզ է, ես մաղթում եմ ձեզ հարատև խաղաղություն ու սեր, ցանկանում եմ, որ դուք իրազեկ լինեք ձեր իրավունքների մասին: Դրանք փոքր մարդկանց փոքր իրավունքներ չեն, դրանք իրական են: Վայելեք ձեր տոնը»:
ARS_5979ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է ինչպես ներկա, այնպես էլ ողջ հանրապետությունում ապրող բոլոր երեխաներին: «Այսօր երկիր մոլորակի ամենակարևոր տոնն է, սա ամենալուսավոր, ամենագեղեցիկ և ամենապայծառ տոնն է աշխարհում: Շնորհավորում եմ բոլորիդ: Ես այնքան հպարտ եմ, որ 1996 թվականին Հայաստանում երեխաների իրավունքների մասին օրենքը ես եմ հեղինակել»:
Միջոցառման պաշտոնական մասից հետո հյուրերը, այդ թվում` երեխաները, մասնակցել են մի շարք կրթական միջոցառումների, քննարկումների, խաղերի, փոքր ֆորումների և դիտել են Հայ միասնության խաչ ՀԿ-ի ինտերակտիվ ներկայացումները: Սեյվ Դը Չիլդրեն կազմակերպության կամավորները «երեխան երեխայի համար» հատուկ մեթոդի միջոցով ներկայացրել են երեխաների իրավունքները: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաև Սեյվ Դը Չիլդրեն-ի գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող նոր և ընթացիկ ծրագրերը: Միջոցառմանը միացել էին նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Ունիսոն ՀԿ-ն, Փարոս երգչախումբը, Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդը, որը հաճելի և յուրահատուկ երաժշտական մթնոլորտ է ապահովել ողջ միջոցառման ընթացքում:

«Երեխաների ձայնը» պետք է լսելի լինի

Հունիսի 1-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայ պաշտոնյաների, Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանների, ԱՄՆ դեսպանի հետ միասին մասնակցել է Սիրահարների այգում կայացած «Երեխաների ձայնը» բացօթյա միջոցառմանը, որը կազմակերպել էր Սեյվ Դը Չիլդրեն հայաստանյան գրասենյակը: Միջոցառման ընթացքում հայտարարվել է նաև երկու ծրագրի մեկնարկի մասին, որոնք են՝ «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար», ինչպես նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական նորարարությունները հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական կրթության ու աշխատունակության համար» ծրագրերը: ARS_5991Միջոցառման ընթացքում դեսպան Սվիտալսկին փոխանցել է իր մաղթանքները երեխաներին: «Իմ ցանկությունը շատ պարզ է, ես մաղթում եմ ձեզ հարատև խաղաղություն ու սեր, ցանկանում եմ, որ դուք իրազեկ լինեք ձեր իրավունքների մասին: Դրանք փոքր մարդկանց փոքր իրավունքներ չեն, դրանք իրական են: Վայելեք ձեր տոնը»: ARS_5979ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է ինչպես ներկա, այնպես էլ ողջ հանրապետությունում ապրող բոլոր երեխաներին: «Այսօր երկիր մոլորակի ամենակարևոր տոնն է, սա ամենալուսավոր, ամենագեղեցիկ և ամենապայծառ տոնն է աշխարհում: Շնորհավորում եմ բոլորիդ: Ես այնքան հպարտ եմ, որ 1996 թվականին Հայաստանում երեխաների իրավունքների մասին օրենքը ես եմ հեղինակել»: Միջոցառման պաշտոնական մասից հետո հյուրերը, այդ թվում` երեխաները, մասնակցել են մի շարք կրթական միջոցառումների, քննարկումների, խաղերի, փոքր ֆորումների և դիտել են Հայ միասնության խաչ ՀԿ-ի ինտերակտիվ ներկայացումները: Սեյվ Դը Չիլդրեն կազմակերպության կամավորները «երեխան երեխայի համար» հատուկ մեթոդի միջոցով ներկայացրել են երեխաների իրավունքները: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաև Սեյվ Դը Չիլդրեն-ի գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող նոր և ընթացիկ ծրագրերը: Միջոցառմանը միացել էին նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Ունիսոն ՀԿ-ն, Փարոս երգչախումբը, Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդը, որը հաճելի և յուրահատուկ երաժշտական մթնոլորտ է ապահովել ողջ միջոցառման ընթացքում: