Երեխաները հանուն ավելի լավ ապագայի | EUNewsletter

Երեխաները հանուն ավելի լավ ապագայի

3 December 2019

Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեցին #Գործիրհիմա իդեաթոն-մրցույթի մեկնարկին, որը կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել մարզերում իրազեկվածությունը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման գործում ներգրավելով երեխաներին: Միջոցառումը հարթակ ծառայեց Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից 13-17 տարեկան 150 երեխաների համար իմանալու ավելին իրենց իրավունքների ու պատասխանատվությունների մասին, ինչպես նաև գաղափարներ առաջարկելու՝ ուղղված իրենց համայնքներում ավելի բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Երեխաները մշակեցին երեսուն նախագիծ. հաղթող ճանաչվեցին երեքը՝ յուրաքանչյուր մարզից մեկը:

ԵՄ դեսպանը ողջունեց բոլոր մասնակիցներին. «ԵՄ-ն շատ է կարևորում մարդու իրավունքների պաշտպանությունը: Լինելով առաջին մասնագիտությամբ ուսուցիչ՝ ցանկանում եմ ընդգծել, որ ուսուցչի համար կարևոր է անընդհատ շարունակել սովորել և դրական ընդունել քննդադատությունը: Աշակերտներն էլ ունեն ձայնի իրավունք: Եվ այսօրվա միջոցառման նպատակն է սովորեցնել, թե ինչպես ներկայացնել գաղափարն ու դարձնել այն հասանելի»:

Հաղթող նախագծերը կյանքի կկոչվեն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և կնպաստեն համայնքային ներգրավվածության միջոցով մարզերում հավասար իրավունքների խթանմանը: Նախագծերի մշակման գործում մասնակիցներին խորհրդատվական աջակցություն տրամադրեցին մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպություններից և կրթական հաստատություններից փորձառու մասնագետներ։ Հաղթող նախագծերին ընտրեց Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզպետարանների, մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին: Հաղթող նախագծերի իրականացման արդյունքում Շիրակի մարզի Ազատան համայնքը կունենա ներառական խաղահրապարակ՝ ապահովելով բոլոր երեխաների համար ժամանցի հավասար պայմաններ: Վանաձորի թիվ 23 դպրոցի ֆուտբոլի դաշտը կբարեկարգվի, և կտեղադրվեն թեքահարթակներ, իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կբարեկարգվի Ազատամարտիկների այգին:

Երեխաները հանուն ավելի լավ ապագայի

Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեցին #Գործիրհիմա իդեաթոն-մրցույթի մեկնարկին, որը կազմակերպվել էր Եվրոպական միության աջակցությամբ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել մարզերում իրազեկվածությունը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման գործում ներգրավելով երեխաներին: Միջոցառումը հարթակ ծառայեց Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից 13-17 տարեկան 150 երեխաների համար իմանալու ավելին իրենց իրավունքների ու պատասխանատվությունների մասին, ինչպես նաև գաղափարներ առաջարկելու՝ ուղղված իրենց համայնքներում ավելի բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Երեխաները մշակեցին երեսուն նախագիծ. հաղթող ճանաչվեցին երեքը՝ յուրաքանչյուր մարզից մեկը: ԵՄ դեսպանը ողջունեց բոլոր մասնակիցներին. «ԵՄ-ն շատ է կարևորում մարդու իրավունքների պաշտպանությունը: Լինելով առաջին մասնագիտությամբ ուսուցիչ՝ ցանկանում եմ ընդգծել, որ ուսուցչի համար կարևոր է անընդհատ շարունակել սովորել և դրական ընդունել քննդադատությունը: Աշակերտներն էլ ունեն ձայնի իրավունք: Եվ այսօրվա միջոցառման նպատակն է սովորեցնել, թե ինչպես ներկայացնել գաղափարն ու դարձնել այն հասանելի»: Հաղթող նախագծերը կյանքի կկոչվեն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և կնպաստեն համայնքային ներգրավվածության միջոցով մարզերում հավասար իրավունքների խթանմանը: Նախագծերի մշակման գործում մասնակիցներին խորհրդատվական աջակցություն տրամադրեցին մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպություններից և կրթական հաստատություններից փորձառու մասնագետներ։ Հաղթող նախագծերին ընտրեց Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզպետարանների, մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին: Հաղթող նախագծերի իրականացման արդյունքում Շիրակի մարզի Ազատան համայնքը կունենա ներառական խաղահրապարակ՝ ապահովելով բոլոր երեխաների համար ժամանցի հավասար պայմաններ: Վանաձորի թիվ 23 դպրոցի ֆուտբոլի դաշտը կբարեկարգվի, և կտեղադրվեն թեքահարթակներ, իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կբարեկարգվի Ազատամարտիկների այգին: