«Եվրոպան Հայաստանում էքսպո» | EUNewsletter

«Եվրոպան Հայաստանում էքսպո»

20 September 2017

Առևտրին և ներդրումներին նվիրված ԵՄ բազմաոլորտային «Եվրոպան Հայաստանում էքսպո» խորագրով եռօրյա ցուցահանդեսը իր դռները բացեց սեպտեմբերի 15-ին: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Եվրոպական բիզնես ասոցիացիան ու Հայաստանում գործող ԵՄ առևտրաարդյունաբերական պալատները կազմակերպել էին առաջին ցուցահանդեսը Հայաստանում՝ նվիրված բացառապես եվրոպական և հայկական ընկերությունների միջև առևտրական կապերի խթանմանն ու զարգացմանը: Ներկայացված էին հնարավոր գործարար համագործակցության հեռանկարներ ունեցող ոլորտներ, օրինակ՝ զբոսաշրջություն, ՏՏ, բանկեր, գուղատնտեսություն, տեքստիլ ու մեքենաշինություն: Կազմակերպությունները հնարավորություն ունեին ԵՄ-ի, Հայաստանի, Իրանի և այլ երկրների բիզնես այցելուներին ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները և ձեռք բերել համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հեռանկարներ և հետագա համագործակցության շուրջ պայմանավորվածություններ:
Ցուցահանդեսի նպատակն էր բացահայտել ներդրումներ իրականացնելու հեռանկարները, ստեղծել արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ Եվրոպայի և Հայաստանի արտադրողների և ծառայություն մատուցող ընկերությունների համար և ծառայել հանդիպման վայր եվրոպական և հայ, ինչպես նաև իրանցի գործարարների համար:
ԵՄ-ն առևտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է: Չունենալով ելք դեպի ծով՝ համեմատաբար փոքր ներքին շուկա ունեցող Հայաստանը դարպաս է բազմաթիվ խոշոր տնտեսական շուկաների, որտեղ այն օգտվում է արտոնյալ հնարավորություններից: 2014-ից Հայաստանին տրամադրվել է GSP+ ռեժիմից օգտվելու իրավունքը, որը տրամադրում է զրոյական մաքսատուրք ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ արտահանելու համար:

ARS_5634Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այցելեց բացման միջոցառմանն ու խոսեց էքսպոյի կարևորության մասին. «Որպես դեսպան ես պետք է ուշադրություն դարձնեմ եվրոպական բիզնեսի տնտեսական հետաքրքրությունների խթանման վրա, ու ես դա անում եմ մեծ հաճույքով: Այսօր մենք բացում ենք այս ցուցահանդեսն առաջին անգամ. հուսով եմ՝ այն կդառնա ավանդույթ: Մենք ուզում ենք, որ եվրոպական բիզնեսն ավելի տեսանելի լինի Հայաստանում, ուզում ենք, որ եվրոպական բիզնեսը հաղթահարի նախապաշարմունքներն ու Հայաստանի շուկան ընկալի որպես կանոնավոր շուկա: ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի համար արտահանման ամենամեծ շուկան: Ինչևէ, ավելի է ոգեշնչում այն հանգամանքը, որ դեպի Եվրոպա արտահանման ծավալները ավելանում են: Հայաստանի վարչապետը նշել էր, որ այս տարի դեպի Եվրոպա արտահանման ծավալները գերազանցել են դեպի դեպի Եվրասիական միություն արտահանման ծավալները: Շատ կարևոր հանգամանք է, քանի որ ԵՄ շուկաներն մուտք գործելը շատ ավելի բարդ է: Բայց մեզ չի գոհացնում Եվրոպական միության ներկրման ցուցանիշները: Վերջին տարիներին ԵՄ-ից արտահանման ծավալները նվազել են, բայց հուսով եմ, որ աճ կգրանցվի»:

ARS_5672Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը բարձր գնահատեց էքսպո այցելելու հնարավորությունը. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել կազմակերպիչներին: Կարծում եմ, որ այս միջոցառումը տեղին է առնվազն երեք պատճառով: Առաջին հերթին ԵՄ-ն Հայաստանի համար առևտրի կարևոր մասն է կազմում, և վաղուց արդեն ժամանակն էր համախմբելու Հայաստանի և Եվրոպայի գործարարներին, հետագա արդյունավետ համագործակցությունը քննարկելու համար: Երկրորդ՝ այս միջոցառումը տեղի է ունենում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից մի քանի շաբաթ առաջ: Երրորդ՝ այս էքսպոն տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԵՄ-ն վարում է ավելի հստակ և ակտիվ տնտեսական դիվանագիտություն: Եվ ես չէի կարող մտածել Հայատանում ԵՄ դիվանագիտության ավելի ցայտուն օրինակի մասին»:

ARS_5663Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը նույնպես նշեց միջոցառման կարևորությունը. «Այս էքսպոն մեզ համար շատ կարևոր է, քանի որ Հայաստանը պետք է հասկանա եվրոպական նոր տեխնոլոգիաների, սարքավորումների ներմուծման հնարավորությունները: Մենք շատ ենք կարևորում Հայաստանում եվրոպական ներդրումները, և այդ տեսանկյունից շատ կարևոր է ներդրումներից փորձ ու գիտելիքներ ստանալ: Մեզ համար կարևոր է նաև Եվրոպան որպես արտահանման շուկա. մենք մեծ քայլեր ենք անում այս հարաբերությունը բարելավելու համար և կշարունակենք անել, որպեսզի մեր հայկական ընկերություններն ավելի հեշտ մտնեն եվրոպական շուկա: Մենք տեսնում ենք զարգացում, բայց կցանկանայինք հնարավորինս դիվերսիֆիկացնել մեր արտահանումները դեպի Եվրոպա»:

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում տեղի են ունեցել նաև «ԵՄ-Հայաստան-Իրան» ֆորում, գործարարների հանդիպումներ և կլոր սեղան քննարկումներ:

«Եվրոպան Հայաստանում էքսպո»

Առևտրին և ներդրումներին նվիրված ԵՄ բազմաոլորտային «Եվրոպան Հայաստանում էքսպո» խորագրով եռօրյա ցուցահանդեսը իր դռները բացեց սեպտեմբերի 15-ին: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Եվրոպական բիզնես ասոցիացիան ու Հայաստանում գործող ԵՄ առևտրաարդյունաբերական պալատները կազմակերպել էին առաջին ցուցահանդեսը Հայաստանում՝ նվիրված բացառապես եվրոպական և հայկական ընկերությունների միջև առևտրական կապերի խթանմանն ու զարգացմանը: Ներկայացված էին հնարավոր գործարար համագործակցության հեռանկարներ ունեցող ոլորտներ, օրինակ՝ զբոսաշրջություն, ՏՏ, բանկեր, գուղատնտեսություն, տեքստիլ ու մեքենաշինություն: Կազմակերպությունները հնարավորություն ունեին ԵՄ-ի, Հայաստանի, Իրանի և այլ երկրների բիզնես այցելուներին ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները և ձեռք բերել համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հեռանկարներ և հետագա համագործակցության շուրջ պայմանավորվածություններ: Ցուցահանդեսի նպատակն էր բացահայտել ներդրումներ իրականացնելու հեռանկարները, ստեղծել արտահանման և ներմուծման նոր հնարավորություններ Եվրոպայի և Հայաստանի արտադրողների և ծառայություն մատուցող ընկերությունների համար և ծառայել հանդիպման վայր եվրոպական և հայ, ինչպես նաև իրանցի գործարարների համար: ԵՄ-ն առևտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է: Չունենալով ելք դեպի ծով՝ համեմատաբար փոքր ներքին շուկա ունեցող Հայաստանը դարպաս է բազմաթիվ խոշոր տնտեսական շուկաների, որտեղ այն օգտվում է արտոնյալ հնարավորություններից: 2014-ից Հայաստանին տրամադրվել է GSP+ ռեժիմից օգտվելու իրավունքը, որը տրամադրում է զրոյական մաքսատուրք ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ արտահանելու համար: