Եվրոպայի օր 2019-ի եզրափակիչ տոնակատարությունները Երևանում | EUNewsletter

Եվրոպայի օր 2019-ի եզրափակիչ տոնակատարությունները Երևանում

6 June 2019

8P8D1135Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցացվում էին «Ճանապարհ դեպի Եվրոպա» թեմատիկ խորագրի ներքո: Մայիսի 11-ից տոնակատարությունները հյուրընկալել էին Կապանը, Եղեգնաձորը, Իջևանը, Դիլիջանն ու Գյումրին: Եվրոպայի օրվա եզրափակիչ տոկատարությունները հյուրընկալեց Երևանը: Մայիսի 21-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համատեղ ներկայացրին Եվրոպայի օրվան նվիրված համերգ, որի ընթացքում հնչեց Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Երկու օր անց տեղի ունեցավ Եվրոպայի օրվա շրջանակում անցկացվող ավանդական միջոցառումներից մեկը՝ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հանդիպումը երիտասարդների հետ: Քննարկմանը մասնակցելու համար գրացվել էին 18-29 տարեկան շուրջ 100 երիտասարդ, որին մասնակցեցին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտը և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոն: Մասնակիցները հնարավորություն ունեին հանդիպելու դեսպաններին ու հարցեր ուղղելու Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին:

ARS_4904Երևանում հիմնական տոնակատարությունը սկսվեց մայիսի 26-ին: Առավոտյան հարյուրավոր քաղաքացիների ու ԵՄ դեսպանի մասնակցությամբ մեկնարկեց Սկանդինավյան քայլքը, որի ընթացքում մասնակիցներն անցան շուրջ 4000 քայլ: Առաջին 300 գրանցվածները որպես նվեր ստացան Սկանդինավյան քայլքի հատուկ հարմարանք՝ ձողեր, դեսպան Սվիտալսկին նվերներ հանձնեց նաև ամենաերիտասարդ և ամենատարեց մասնակիցներին: Ավելի ուշ Հյուսիսային պողոտայում մեկնարկեց տեղեկատվական ցուցահանդես, որը ԵՄ բոլոր ծրագրերին ծանոթանալու, նոր կապեր ձեռք բերելու ու դրանց մասնակիցը դառնալու բացառիկ հնարավորություն է: Հյուրերը նաև հնարավորություն ունեին մասնակցելու տարբեր մրցումների, որոնց հաղթողների համար նախատեսված էին նվերներ:

ARS_5912Դեսպան Սվիտալսկին շնորհավորեց բոլոր ներկաներին Եվրոպայի օրվա առիթով. «Եվրոպայի օրը մեր ընդհանուր տոնն է. մենք պատկանում ենք նույն ընտանիքին: Ես շատ շնորհակալ եմ, որ դուք արժևորում եք հայաստանցիների կյանքի բարելավմանն ուղղված ԵՄ գործունեությունը: Եվրոպայի օրը մարդկային արժանապատվության, ազատության, հավասարության, համերաշխության ու խաղաղության արժեքների մասին է: Ես հավատում եմ, որ հայերը կիսում են այս արժեքները: Մենք շարունակում ենք հանձնառու լինել հետագայում աջակցել բարեփոխումների իրականացմանը: Մենք կավելացնենք մեր ֆինանսական հանձնառություններն ու աջակցությունն ավելի արդյունավետ կդարձնենք: Հուսով եմ, որ մենք նաև մեր սահմաններն ավելի թափանցիկ ու հասանելի կդարձնենք հայաստանցիների համար»:

Տոնական օրվա ավարտին Ազատության հրապարակում ելույթ ունեցան իսպանացի երգչուհի Լարա Թեյլորն ու հայաստանցի Արամ MP3-ն, իսկ համերգը եզրափակեց DJ Ocean-ը: