Եվրոպայի օր 2018-ը հասավ վերջնական կանգառին | EUNewsletter

Եվրոպայի օր 2018-ը հասավ վերջնական կանգառին

14 Հունիս 2018
ARS_9054

ARS_7577Հայաստանի 6 քաղաքներում շրջելուց հետո հունիսի 2-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան Երևան, որոնք այս տարի անցկացվեցին «Եվրոպան այստեղ է» կարգախոսի ներքո: Առաջին անգամ, Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում, ԵՄ պատվիրակությունը կազմակերպեց երաժշտական մրցույթ, որի արդյունքում ստեղծվեց «Եվրոպան այստեղ է» օրհներգը: Նախաձեռնությունն ի վերջո միավորեց յոթ տաղանդավոր երիտասարդների, ովքեր կատարեցին օրհներգը մարզերում, հետո արդեն Երևանում: 2018-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունները մեկնարկեցին Իջևանում մայիսի 12-ին և շարունակվեցին Հրազդանում մայիսի 13-ին, Վանաձորում մայիսի 19-ին, Գյումրիում մայիսի 20-ին, Կապանում մայիսի 26-ին և Եղեգնաձորում մայիսի 27-ին: Երևանում բացօթյա տոնակատարությունների մեկնարկը տրվեց հեծանվային երթով, որին մասնակցեցին ավելի քան 150 հեծանվորդներ՝ երթուղին սկսելով Հյուսիսային պողոտայից: Մասնակիցներին միացավ նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

ARS_8034Մի քանի ժամ անց մեկնարկեց նաև տեղեկատվական ցուցահանդեսն ու համերգը: Միջոցառումների մեկնարկից առաջ դեսպանը հանդես եկավ ճեպազրույցով. «Եվրոպայի օրը համերաշխության, ազատության և միասնության օր է: Այս արժեքները միավորում են Եվրոպական միությունն ու Հայաստանը: Եվրոպան Հայաստանում է ավելի քան երբևէ: Անշուշտ, Եվրոպական միությունը շատ ակտիվ է Երևանում: Վերջին 7 տարիների ընթացքում մենք Հայաստանի մայրաքաղաքին հատկացրել ենք ավելի քան 25 միլիոն եվրո: Մենք օգնեցինք արդիականացնել մետրոյի համակարգը և Նուբարաշենի աղբավայրը: Մենք շարունակում ենք իրականացնել էներգախնայողության ծրագրեր, որոնք ներառում են ավելի քան 200 մանկապարտեզներ և հասարակական շենքեր: Մենք հանձնառու ենք աջակցել Երևանում փողոցային լուսավորության փոխարինմանը և այլն: Հատկացնելով 20 միլիոն եվրո մի ծրագրի, որի մեջ ընդգրկված է Թումոն՝ շուտով կգերազանցենք 40 միլիոն եվրոյի ներդրումը Երևանում: Հետևաբար Հյուսիսայում պողոտայում տեղադրված եվրոպական խորհրդանիշները ավելի քան տեղին են»:

ARS_8463Եվրոպայի օրվա տոնակատարությունները Երևանում ներառում էին տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու գործընկերությունը, ինչպես նաև եվրոպական մշակութային բազմազանությունը: Տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացվեցին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց նպատակն է ապահովել Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացում տարբեր ոլորտներում՝ մարդու իրավունքներ, գյուղատնտեսություն, մշակույթ, կրթություն, տուրիզմ, բիզնես աջակցություն, քաղաքացիական հասարակություն, միգրացիա, երիտասարդություն և այլն: Այցելուները հնարավորություն ունեին շրջելու ու ծանոթանալու ծրագրերին, մասնակցելու մշակութային միջոցառումների ու մրցույթների, ստանալու Եվրոպայի օրվա բրենդավորված նվերներ ու հուշանվերներ, պարելու ու երաժշտություն վայելելու և ճաշակելու եվրոպական համեղ ուտեստներ: Երեկոյի գլխավոր հյուրերն էին հայտնի հայ երգչուհի Իվետա Մուկուչյանը և ֆրանսիացի հայտնի վիջեյ Զիպերը: