ԵՄ-ն ու Հայաստանը հանուն խաղաղության ու միասնության. Եվրոպայի օր 2017 | EUNewsletter

ԵՄ-ն ու Հայաստանը հանուն խաղաղության ու միասնության. Եվրոպայի օր 2017

1 Հունիս 2017
_V1A0070

_V1A0241Մայիսի 27-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան վերջնական կանգառին՝ Հյուսիսային պողոտա՝ Երևան: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքի կենտրոնում հավաքվածներին՝ ամփոփիչ տոնակատարությունը մեկնարկելու համար. «Եվրոպայի օրը մենք նշում ենք Եվրոպական միության հիմնաքար հանդիսացող արժեքները, որոնք մեզ կապում են Հայաստանի հետ: Վերջին երեք շաբաթների ընթացքում մենք մեծ շրջագայություն ենք ունեցել: Սկսել ենք մայիսի 6-ին Երևանում «Եվրոպան հանուն խաղաղության» համերգով: Այնուհետև մենք ճանապարհորդել ենք Հայաստանով՝ Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Կապան, Գորիս և Եղեգնաձոր: Այսօր մենք հանդիպում ենք եվրոպական գեղեցիկ քաղաքի՝ Երևանի բնակիչների հետ: Վերջին ամսվա քրտնաջան աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր անդամ երկրների դեսպանատներին, մեր ծրագրերն իրականացնողներին և այն թիմին, որը կազմակերպել է այս միջոցառումները: Ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանը մեզ համար շատ կարևոր է: Ուզում ենք՝ հայաստանցիներն իմանան, թե ինչ է ԵՄ-ն անում այստեղ: Մենք Հայաստանի ամենամեծ դոնորն ենք և ուզում ենք միասին առաջընթաց ապահովել: Մեր հարաբերությունների մթնոլորտը լավն է, օրինակ, մի քանի օր առաջ Բրյուսելում շատ ընկերական ու կառուցողական միջավայրում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան համագործակցության խորհուրդը: Ապագայի համար նախատեսվում է շատ հավակնոտ օրակարգ, ինչը, կարծում եմ, շատ լավ է Հայաստանի համար: ԵՄ-ն կշարունակի ներգրավված մնալ այստեղ և քրտնաջան կաշխատի՝ ի շահ ձեր բարօրության»:

ARS_3877Մինչ Թումո Երևանի Թմբա-Թա խումբը Եվրոպայի օրհներգի կատարումով մեկնարկում էր երաժշտական տոնակատարությունները, դեսպան Սվտալսկին, քաղաքապետ Մարգարյանն ու այլ դիվանագետներ այցելում էին տեղեկատվական ցուցահանդեսի տաղավարներ, որոնք բաժանված էին ըստ ԵՄ աջակցության՝ ԵՄ-ն բիզնեսի համար, ԵՄ-ն գյուղատնտեսության համար, ԵՄ-ն կրթության համար, ԵՄ-ն քաղհասարակության համար, ԵՄ-ն մարդու իրավունքների համար, ԵՄ-ն երիտասարդության համար, ԵՄ-ն շրջակա միջավայրի համար, ԵՄ-ն էներգախնայողության համար և ԵՄ-ն նորարարության համար: ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ավելի քան 50 ծրագիր և ԵՄ անդամ երկրների դեսպանությունները ներկայացնում էին իրենց գործունեությունը:

_V1A0390Ուշադրության կենտրոնում էր 2017 թվականի փետրվարի մեկին Հայաստանում ԵՄ պատվիրակության մեկնարկած «Կանգնեցնենք կոռուպցիան» հակակոռուպցիոն իրազեկման արշավը, որը շարունակվելու է 2017 թվականի ընթացքում, որպեսզի բարձրացնի հանրային իրազեկման մակարդակը կոռուպցիայի բացասական հետևանքների վերաբերյալ և ընդգծի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աջակցման գործում Եվրոպական միության ջանքերը: ԱրմՔոմեդիից Սերգեյ Սարգսյանն ու Իրավաբանների հայկական ասոցիացիայից Մարատ Ատովմյանը այցելուներին օրինակներով ներկայացրին կոռուպցիայի բացասական հետևանքները:

_V1A1022Տեղեկատվական ցուցահանդեսին զուգահեռ տեղի ունեցան նաև Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի «Աջակցություն միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի լուսանկարների ցուցահանդեսի, #EUAroundU մրցույթի և Street workout-ի մարզումների հաղթողների մրցանակաբաշխության արարողությունները: «Աջակցություն ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի մասնակիցներն էլ ներկայացան իրենց պարային կատարմամբ, ելույթներով հանդես եկան նաև Թմբա-Թա և Հայ առաջադեմ երիտասարդություն խմբերն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Տեմպուսի և Էրազմուս+-ի ուսանողները: Street workout-ի խումբն էլ կազմակերպել էր ֆլեշմոբ և հրավիրում էր մարդկանց միանալ մարզանքին: Համերգի վերջում բեմը լեհ հայտնի երգիչներ Ադրիան Ջանինն ու Ցեսկոյին էր, ովքեր Հյուսիսային պողոտան լցրին գեղեցիկ երաժշտության հնչյուններով և պարով: Նրանք համերգը եզրափակեցին Հայաստանին նվիրված հատուկ նոր երգով՝ բոլոր հայերին իրենց սերն ու հարգանքը ցույց տալու համար: