Եվրոպայի օր 2016. ԵՄ-Հայաստան համագործակցության պատմության ևս մեկ էջ | EUNewsletter

Եվրոպայի օր 2016. ԵՄ-Հայաստան համագործակցության պատմության ևս մեկ էջ

8 Հունիս 2016
IMG_2086

1950թ. մայիսի 9-ին կատարվեց Եվրոպական միության ստեղծման առաջին քայլը: 1985թ. ԵՄ առաջնորդների` Միլանում կայացած գագաթնաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես Եվրոպայի օր: Յուրաքանչյուր երկիր, որը ժողովրդավարական կարգով որոշում է անդամակցել ԵՄ-ին, հաստատում է իր հավատարմությունը խաղաղության և համերաշխության հիմնարար արժեքներին:
Շարունակելով վերջին հինգ տարիների ավանդույթը` Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպում է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ` Հայաստանում խաղաղությունն ու միասնությունը միասին տոնելու համար:
Եվրոպայի օրվա տոնակատարությունները մեկնարկեցին 4 շաբաթ առաջ: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ մարզեր, ունեցան պաշտոնական հանդիպումներ և կազմակերպեցին բացօթյա համերգներ:
ARS_6813Հունիսի 5-ին միջոցառումներն ամփոփվեցին Երևանում: Այդ օրվա միջոցառումները մեկնարկեցին տոնական ճաշով. հայ երիտասարդները հանդիպման հրավիրվել էին ԵՄ պատվիրակության ղեկավարի ու ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Ավելի քան 100 երիտասարդի հնարավորություն ընձեռվեց ազատ շփվել ու քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ միգրացիան, քաղաքականությունը, սոցիալական, տնտեսական, մշակութային հարցերն ու այլն: Նրանք վայելեցին խորովածի մենյուն, որը ներառում էր Եվրոպական խոհանոցի առանձնահատկությունները: Բացման խոսքը հանդիպման միակ պաշտոնական մասն էր, որից հետո դեսպան Սվիտալսկին ասաց, որ ուրախ է ներկայանալ իր ամուր եվրոպական ընտանիքով, որն ուզում է ցույց տալ, թե որքան թափանցիկ ու բաց է Եվրոպան:
Ճաշից հետո դեսպաններն ու մասնակիցները քայլեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ պետք է կայանար Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին ԵՄ աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնց կենտրոնում երիտասարդությունն է։ 13346835_1035811306472798_8887167691014478623_nՄիջոցառումը բացեց դեսպան Սվիտալսկին: «Այսօր Երևանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների կուլմինացիան է։ Տոնակատարությունները մենք մեկնարկել ենք Վանաձորում, այնուհետև այցելել Գյումրի, Գավառ, Կապան և Գորիս։ Սա հնարավորություն է իմանալու, թե Եվրոպական միությունն ու ԵՄ անդամ պետություններն ինչ ծրագրեր են իրականացնում Հայաստանում։ Այստեղ մենք ունենք 41 տաղավար, որոնք ներկայացնում են տարբեր ծրագրեր։ ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է: Մենք յուրաքանչյուր տարի ծախսում ենք 50 միլիոն եվրո Հայաստանի զարգացման և այստեղ նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Այցելելով տաղավարներ՝ դուք կտեսնեք, թե ինչ լայն է մեր գործողությունների շրջանակը: Մենք կառուցում ենք ճանապարհներ, բարելավում կոշտ թափոնների կառավարումը, մաքուր ջուրը, իրականացնում գյուղատնտեսական ծրագրեր, սատարում ՓՄՁ-ներին, օգնում ՔՀԿ-ներին, զարգացնում լավ օրենքներ և այլն: Սակայն մենք պարզապես բարեգործություն չենք անում, պարզապես գումար չենք տալիս: Մենք գործընկեր ենք, որն օգնում է Հայաստանի արդիականացմանը, լավ քաղաքականության զարգացմանը և աջակցում կառավարությանն ու հասարակությանը կառուցել ավելի լավ ապագա: Այս տարի ուշադրության կենտրոնում երիտասարդությունն է` Հայաստանի ապագան: Մենք ուզում ենք, որպեսզի նրանք ստանան ավելի որակյալ կրթություն և ունենան լավ աշխատանք, ուզում ենք օգնել նրանց այստեղ իրականացնել բոլոր նպատակները, այլ ոչ թե արտերկրում: Դուք կարող եք մեզ վրա հույս դնել»:
ARS_7588Ցուցահանդեսի բոլոր տաղավարներում շրջելուց հետո մարդիկ հավաքվեցին Ազատության հրապարակում, որտեղ էլ պետք է մեկնարկեր բացօթյա համերգը: Հավաքվածները ոգևորությամբ ողջունեցին ԵՄ դեսպանին, ով հայտարարեց համերգի սկիզբն ու մրցանակներ հանձնեց ԵՄ-ի մասին հատուկ վիկտորինայի, տեսանյութերի ու էսսեների մրցույթների հաղթողներին, որից հետո բեմը հանձնեց հայ արտիստներին:
IMG_2266Համերգի գլխավոր անակնկալը Իսպանիայից ժամանած հատուկ հյուր, երգչուհի Լարա Թեյլորն էր: Լարան փոփ երգչուհի է, որը ունի էլեկտրոնային ուրույն երաժշտական ոճ, որը համախմբում է դափսթեփն ու մեյնսթրիմը: Լարան երաժշտական շատ մրցույթների հաղթող է: Նա ելույթ է ունեցել Նելլի Ֆուրտադոյի, Պիտբուլի, Ավիչիի և այլոց հետ: Հայաստանում նրան ուղեկցում էր իսպանացի հայտնի դիջեյ Մանուել Գալեյը: Մեզ հետ հարցազրույցում Լարան պատմեց, թե որքան ոգևորված է Հայաստանի հրավերով: «Համերգը պարզապես հիանալի էր, մարդիկ այնքան ջերմ էին, սիրով, էներգիայով ու էմոցիաներով լի: Ես այնքան զարմացած էի, երբ տեսա, որ մարդիկ համերգին իրենց հետ իմ անունով պաստառներ էին բերել, քանի որ պատկերացում չունեի, որ Հայաստանում երկրպագուներ ունեմ: Ես շատ երկրներում եմ եղել, բայց երբեք չեմ այցելել այս տարածաշրջան: Ես ինձ հետ Իսպանիա կտանեմ բոլոր ժպիտները և անպայման կվերադառնամ այստեղ: Երբ իմ մենեջերն ինձ ասաց, որ ես թռչում եմ Հայաստան, մտածեցի՝ երևի կատակում է, բայց այնքան երջանիկ եմ, որ այցելեցի այս գեղեցիկ երկիրը»:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայ հանդիսատեսին խոստացավ նոր անակնկալներ, նոր մտահղացումներ ու միջոցառումներ առաջիկա Եվրոպայի օրերի ընթացքում:

Եվրոպայի օր 2016. ԵՄ-Հայաստան համագործակցության պատմության ևս մեկ էջ

1950թ. մայիսի 9-ին կատարվեց Եվրոպական միության ստեղծման առաջին քայլը: 1985թ. ԵՄ առաջնորդների` Միլանում կայացած գագաթնաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես Եվրոպայի օր: Յուրաքանչյուր երկիր, որը ժողովրդավարական կարգով որոշում է անդամակցել ԵՄ-ին, հաստատում է իր հավատարմությունը խաղաղության և համերաշխության հիմնարար արժեքներին: Շարունակելով վերջին հինգ տարիների ավանդույթը` Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպում է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ` Հայաստանում խաղաղությունն ու միասնությունը միասին տոնելու համար: Եվրոպայի օրվա տոնակատարությունները մեկնարկեցին 4 շաբաթ առաջ: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ մարզեր, ունեցան պաշտոնական հանդիպումներ և կազմակերպեցին բացօթյա համերգներ: ARS_6813Հունիսի 5-ին միջոցառումներն ամփոփվեցին Երևանում: Այդ օրվա միջոցառումները մեկնարկեցին տոնական ճաշով. հայ երիտասարդները հանդիպման հրավիրվել էին ԵՄ պատվիրակության ղեկավարի ու ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Ավելի քան 100 երիտասարդի հնարավորություն ընձեռվեց ազատ շփվել ու քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ միգրացիան, քաղաքականությունը, սոցիալական, տնտեսական, մշակութային հարցերն ու այլն: Նրանք վայելեցին խորովածի մենյուն, որը ներառում էր Եվրոպական խոհանոցի առանձնահատկությունները: Բացման խոսքը հանդիպման միակ պաշտոնական մասն էր, որից հետո դեսպան Սվիտալսկին ասաց, որ ուրախ է ներկայանալ իր ամուր եվրոպական ընտանիքով, որն ուզում է ցույց տալ, թե որքան թափանցիկ ու բաց է Եվրոպան: Ճաշից հետո դեսպաններն ու մասնակիցները քայլեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ պետք է կայանար Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին ԵՄ աջակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնց կենտրոնում երիտասարդությունն է։ 13346835_1035811306472798_8887167691014478623_nՄիջոցառումը բացեց դեսպան Սվիտալսկին: «Այսօր Երևանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների կուլմինացիան է։ Տոնակատարությունները մենք մեկնարկել ենք Վանաձորում, այնուհետև այցելել Գյումրի, Գավառ, Կապան և Գորիս։ Սա հնարավորություն է իմանալու, թե Եվրոպական միությունն ու ԵՄ անդամ պետություններն ինչ ծրագրեր են իրականացնում Հայաստանում։ Այստեղ մենք ունենք 41 տաղավար, որոնք ներկայացնում են տարբեր ծրագրեր։ ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է: Մենք յուրաքանչյուր տարի ծախսում ենք 50 միլիոն եվրո Հայաստանի զարգացման և այստեղ նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Այցելելով տաղավարներ՝ դուք կտեսնեք, թե ինչ լայն է մեր գործողությունների շրջանակը: Մենք կառուցում ենք ճանապարհներ, բարելավում կոշտ թափոնների կառավարումը, մաքուր ջուրը, իրականացնում գյուղատնտեսական ծրագրեր, սատարում ՓՄՁ-ներին, օգնում ՔՀԿ-ներին, զարգացնում լավ օրենքներ և այլն: Սակայն մենք պարզապես բարեգործություն չենք անում, պարզապես գումար չենք տալիս: Մենք գործընկեր ենք, որն օգնում է Հայաստանի արդիականացմանը, լավ քաղաքականության զարգացմանը և աջակցում կառավարությանն ու հասարակությանը կառուցել ավելի լավ ապագա: Այս տարի ուշադրության կենտրոնում երիտասարդությունն է` Հայաստանի ապագան: Մենք ուզում ենք, որպեսզի նրանք ստանան ավելի որակյալ կրթություն և ունենան լավ աշխատանք, ուզում ենք օգնել նրանց այստեղ իրականացնել բոլոր նպատակները, այլ ոչ թե արտերկրում: Դուք կարող եք մեզ վրա հույս դնել»: ARS_7588Ցուցահանդեսի բոլոր տաղավարներում շրջելուց հետո մարդիկ հավաքվեցին Ազատության հրապարակում, որտեղ էլ պետք է մեկնարկեր բացօթյա համերգը: Հավաքվածները ոգևորությամբ ողջունեցին ԵՄ դեսպանին, ով հայտարարեց համերգի սկիզբն ու մրցանակներ հանձնեց ԵՄ-ի մասին հատուկ վիկտորինայի, տեսանյութերի ու էսսեների մրցույթների հաղթողներին, որից հետո բեմը հանձնեց հայ արտիստներին: IMG_2266Համերգի գլխավոր անակնկալը Իսպանիայից ժամանած հատուկ հյուր, երգչուհի Լարա Թեյլորն էր: Լարան փոփ երգչուհի է, որը ունի էլեկտրոնային ուրույն երաժշտական ոճ, որը համախմբում է դափսթեփն ու մեյնսթրիմը: Լարան երաժշտական շատ մրցույթների հաղթող է: Նա ելույթ է ունեցել Նելլի Ֆուրտադոյի, Պիտբուլի, Ավիչիի և այլոց հետ: Հայաստանում նրան ուղեկցում էր իսպանացի հայտնի դիջեյ Մանուել Գալեյը: Մեզ հետ հարցազրույցում Լարան պատմեց, թե որքան ոգևորված է Հայաստանի հրավերով: «Համերգը պարզապես հիանալի էր, մարդիկ այնքան ջերմ էին, սիրով, էներգիայով ու էմոցիաներով լի: Ես այնքան զարմացած էի, երբ տեսա, որ մարդիկ համերգին իրենց հետ իմ անունով պաստառներ էին բերել, քանի որ պատկերացում չունեի, որ Հայաստանում երկրպագուներ ունեմ: Ես շատ երկրներում եմ եղել, բայց երբեք չեմ այցելել այս տարածաշրջան: Ես ինձ հետ Իսպանիա կտանեմ բոլոր ժպիտները և անպայման կվերադառնամ այստեղ: Երբ իմ մենեջերն ինձ ասաց, որ ես թռչում եմ Հայաստան, մտածեցի՝ երևի կատակում է, բայց այնքան երջանիկ եմ, որ այցելեցի այս գեղեցիկ երկիրը»: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայ հանդիսատեսին խոստացավ նոր անակնկալներ, նոր մտահղացումներ ու միջոցառումներ առաջիկա Եվրոպայի օրերի ընթացքում: