Եվրոպայի օր 2016. արվեստը միավորում է մարդկանց և չունի սահմաններ | EUNewsletter

Եվրոպայի օր 2016. արվեստը միավորում է մարդկանց և չունի սահմաններ

27 May 2016

Փողոցային արվեստը ճամփորդում է ողջ աշխարհով և թողնում դրական ու գեղեցիկ հետք բոլոր եվրոպական երկրներում: Ծանոթացեք փողոցային արվեստի ոգեշնչող աշխարհի հետ և բացահայտեք եվրոպական արվեստի ամենատարածված շարժումներից մեկը: Եվրոպայի օրվա շրջանակում Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր վարպետության դասեր այն բոլոր մարդկանց համար, ում մտածողությունը զերծ է կաղապարներից, և ովքեր սիրում են գույներն ու ազատ ապրելակերպը: Սթրիթ արտի՝ Միլանում ճանաչված արտիստ Աթոմո Դավիդե Թինելլին եկել էր 13227078_1028712043849391_3582499359326975555_nՀայաստան, որպեսզի անկացնի իր վարպետության դասերը:
Աթոմոն իտալացի արվեստագետներից առաջինն էր, ով հետազոտել է գրավոր արվեստի տարբեր տեսակներն ու փողոցային արվեստը: Աթոմոն մշտապես մեծ ակտիվություն է ցուցաբերել սոցիալ-քաղաքական կյանքում, կազմակերպել է մշակութային և գեղարվեստական բազմաթիվ ցուցահանդեսներ, որոնք նպաստել են փողոցային արվեստի տարածմանն անգամ հասարակական հաստատություններում:
Աթոմոյի վարպետության դասի ընթացքում երիտասարդները իմացան փողոցային արվեստի պատմության, դրա տեսակների ու ձևերի մասին, ինչպես նաև քաղաքային միջավայրում Աթոմոյի հետ միասին արեցին հետաքրքիր փորձարկումներ: Մենք ևս մասնակցեցինք դասին ու հարցազրույց ունեցանք նրա հետ:

– Արդեն երեք օր է, ինչ Երևանում ես, ինչպե՞ս է այստեղ:

Երևանը լի է արվեստի գլուխգործոցներով, արձաններով, նկարներով, և ինձ՝ որպես արվեստագետի, չափազանց հետաքրքիր էր գալ այստեղ, տեսնել այս հին երկիրն ու մայրաքաղաքը: Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու ամենահետաքրքիր մասն ինձ համար մշակույթների փոխանակումն է: Ես պատմում եմ այն ամենի մասին, ինչ արդեն արել եմ Իտալիայում, իսկ այստեղից վերցնում եմ նոր մտքեր ու անվերջ ոգեշնչվում եմ:

– Նախքան այս վարպետության դասերը երբևէ աշխատե՞լ ես երիտասարդների հետ:
Ուրախ եմ, որ աշխատում եմ մի խումբ երիտասարդների հետ, և նոր բան ենք ստեղծում: Ես ունեցել եմ շատ վարպետության դասեր Բարսելոնայում, Իտալիայի մի քանի քաղաքներում: Դրանց մասնակիցները արվեստն ուսումնասիրող, արվեստի բաժիններում սովորող ուսանողներ են եղել կամ պարզապես արվեստով հետաքրքրվող մարդիկ: Հայաստանում ինձ համար դժվար չէ՝ չնայած մշակույթների տարբերությանը, քանի որ արվեստը մի բան է, որը միավորում է մարդկանց ու սահմաններ չունի:

– Երևանի փողոցներում սթրիթ արտ տեսե՞լ ես:

– Հասցրել եմ նկատել, որ Երևանում նույնպես կա սթրիթ արտ, այստեղ կան շատ նկարազարդված կամարանցումներ, որոնցից մի քանիսը շատ պրոֆեսիոնալ են արված: Կան նաև մի փոքր պարզունակ աշխատանքներ: Սակայն ամեն աշխատանք էլ արվեստ է, ոչ ոք փորձագետ չէ, և անընդհատ աշխատելով են մարդիկ ավելի զարգանում: Սթրիթ արտը միակ ժամանակակից արվեստն է, որն ամբողջ աշխարհն է միավորում, քանի որ տարածված է ամենուրեք` Աֆրիկայից մինչև Եվրոպա: Սթրիթ արտը շատ մեծ դեր է խաղում մարդկանց կյանքում: Երբ քայլում ու տեսնում ես գունավոր փողոցներ, կյանքն ավելի է գունազարդվում, և շատ կարևոր է, որ բոլոր մարդկանց կյանքում շատ գույներ լինեն:

– Ի՞նչ են քեզ տալիս այս տեսակ վարպետության դասերը:
13304985_1030304500356812_386968937055307554_o– Նոր գաղափարներ մշտապես ծնվում են երիտասարդների մոտ: Ես կարող եմ տալ նրանց իմ գիտելիքները, փոխանցել իմ կուտակած փորձը, իսկ երիտասարդներից վերցնում եմ նոր մտքեր և երևակայություն: Այո՛, Եվրոպայի և Հայաստանի միջև կան սահմաններ, մեկը շենգենյան տարածք է, մյուսը` ոչ, սակայն ինտերնետի անսահման լինելը անընդհատ կապի մեջ կարող է պահել այստեղի ու այնտեղի երիտասարդներին: Նրանք կարող են շփվել և մտքեր փոխանակել:

Եվրոպայի օր 2016. արվեստը միավորում է մարդկանց և չունի սահմաններ

Փողոցային արվեստը ճամփորդում է ողջ աշխարհով և թողնում դրական ու գեղեցիկ հետք բոլոր եվրոպական երկրներում: Ծանոթացեք փողոցային արվեստի ոգեշնչող աշխարհի հետ և բացահայտեք եվրոպական արվեստի ամենատարածված շարժումներից մեկը: Եվրոպայի օրվա շրջանակում Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր վարպետության դասեր այն բոլոր մարդկանց համար, ում մտածողությունը զերծ է կաղապարներից, և ովքեր սիրում են գույներն ու ազատ ապրելակերպը: Սթրիթ արտի՝ Միլանում ճանաչված արտիստ Աթոմո Դավիդե Թինելլին եկել էր 13227078_1028712043849391_3582499359326975555_nՀայաստան, որպեսզի անկացնի իր վարպետության դասերը: Աթոմոն իտալացի արվեստագետներից առաջինն էր, ով հետազոտել է գրավոր արվեստի տարբեր տեսակներն ու փողոցային արվեստը: Աթոմոն մշտապես մեծ ակտիվություն է ցուցաբերել սոցիալ-քաղաքական կյանքում, կազմակերպել է մշակութային և գեղարվեստական բազմաթիվ ցուցահանդեսներ, որոնք նպաստել են փողոցային արվեստի տարածմանն անգամ հասարակական հաստատություններում: Աթոմոյի վարպետության դասի ընթացքում երիտասարդները իմացան փողոցային արվեստի պատմության, դրա տեսակների ու ձևերի մասին, ինչպես նաև քաղաքային միջավայրում Աթոմոյի հետ միասին արեցին հետաքրքիր փորձարկումներ: Մենք ևս մասնակցեցինք դասին ու հարցազրույց ունեցանք նրա հետ: - Արդեն երեք օր է, ինչ Երևանում ես, ինչպե՞ս է այստեղ: - Երևանը լի է արվեստի գլուխգործոցներով, արձաններով, նկարներով, և ինձ՝ որպես արվեստագետի, չափազանց հետաքրքիր էր գալ այստեղ, տեսնել այս հին երկիրն ու մայրաքաղաքը: Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու ամենահետաքրքիր մասն ինձ համար մշակույթների փոխանակումն է: Ես պատմում եմ այն ամենի մասին, ինչ արդեն արել եմ Իտալիայում, իսկ այստեղից վերցնում եմ նոր մտքեր ու անվերջ ոգեշնչվում եմ: - Նախքան այս վարպետության դասերը երբևէ աշխատե՞լ ես երիտասարդների հետ: - Ուրախ եմ, որ աշխատում եմ մի խումբ երիտասարդների հետ, և նոր բան ենք ստեղծում: Ես ունեցել եմ շատ վարպետության դասեր Բարսելոնայում, Իտալիայի մի քանի քաղաքներում: Դրանց մասնակիցները արվեստն ուսումնասիրող, արվեստի բաժիններում սովորող ուսանողներ են եղել կամ պարզապես արվեստով հետաքրքրվող մարդիկ: Հայաստանում ինձ համար դժվար չէ՝ չնայած մշակույթների տարբերությանը, քանի որ արվեստը մի բան է, որը միավորում է մարդկանց ու սահմաններ չունի: - Երևանի փողոցներում սթրիթ արտ տեսե՞լ ես: - Հասցրել եմ նկատել, որ Երևանում նույնպես կա սթրիթ արտ, այստեղ կան շատ նկարազարդված կամարանցումներ, որոնցից մի քանիսը շատ պրոֆեսիոնալ են արված: Կան նաև մի փոքր պարզունակ աշխատանքներ: Սակայն ամեն աշխատանք էլ արվեստ է, ոչ ոք փորձագետ չէ, և անընդհատ աշխատելով են մարդիկ ավելի զարգանում: Սթրիթ արտը միակ ժամանակակից արվեստն է, որն ամբողջ աշխարհն է միավորում, քանի որ տարածված է ամենուրեք` Աֆրիկայից մինչև Եվրոպա: Սթրիթ արտը շատ մեծ դեր է խաղում մարդկանց կյանքում: Երբ քայլում ու տեսնում ես գունավոր փողոցներ, կյանքն ավելի է գունազարդվում, և շատ կարևոր է, որ բոլոր մարդկանց կյանքում շատ գույներ լինեն: - Ի՞նչ են քեզ տալիս այս տեսակ վարպետության դասերը: 13304985_1030304500356812_386968937055307554_o- Նոր գաղափարներ մշտապես ծնվում են երիտասարդների մոտ: Ես կարող եմ տալ նրանց իմ գիտելիքները, փոխանցել իմ կուտակած փորձը, իսկ երիտասարդներից վերցնում եմ նոր մտքեր և երևակայություն: Այո՛, Եվրոպայի և Հայաստանի միջև կան սահմաններ, մեկը շենգենյան տարածք է, մյուսը` ոչ, սակայն ինտերնետի անսահման լինելը անընդհատ կապի մեջ կարող է պահել այստեղի ու այնտեղի երիտասարդներին: Նրանք կարող են շփվել և մտքեր փոխանակել: