Եվրոպայի օր. կիսելով պարի լեզուն | EUNewsletter

Եվրոպայի օր. կիսելով պարի լեզուն

24 May 2016

«Շարժվեք Եվրոպայի ռիթմով: Եթե դուք ունեք երաժշտական կիրք ու ռիթմի զգացողություն, ապա բաց մի թողեք տաղանդավոր Միրչա Էքսարկուի պարային դասընթացներին մասնակցելու հնարավորությունը»: Հենց այս բառերն են ոգեշնչել հայ երիտասարդներին միանալու ու մասնակցելու եվրոպացի հատնի և տաղանդավոր պարողի վարպետության դասերին, որոնք տեղի են ունեցել Երևանում: Միրչայի այցը Հայաստան Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
13245304_1025542474166348_2345049465063688823_nՄիրչան Ռումինիայի ամենաերիտասարդ պարուսույցներից է: Փողոցային պարերում ունեցած տաղանդն ու ստեղծարարությունը շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել նրան: Նա ընդամենը 19 տարեկան էր, երբ սկսել է դասավանդել հիփ-հոփի յուրահատուկ ոճեր: Երևանում գտնվելու ընթացքում Միրչան հայ երիտասարդների, պարի սիրահարների և պարուսույցների հետ ունեցել է 3 վարպետության դաս: Նրանք միասին ստեղծել են պարային համար, որը կներկայացվի հունիսի 5-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվող Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում:
Միրչայի այցի ժամանակ մենք հնարավորություն ունեցանք խոսելու նրա հետ, հարցնելու այցի, վարպետության դասերի, ինչպես նաև հայերից ստացված տպավորությունների մասին:
Ինչպիսի՞ն է Հայաստանը քեզ համար, ի՞նչ ես հասցրել տեսնել:
– Սա իմ առաջին այցն է Հայաստան: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, բայց իմ խիտ գրաֆիկի պատճառով չեմ հասցնում տեսնել շատ բաներ, միայն մի քանի փողոց եմ տեսել: Այստեղ մարդիկ շատ ջերմ են ու ընկերական: Ես շատ ոգևորված եմ եկել այստեղ, քանի որ ցանկանում եմ տեսել այն ամենը, ինչ կատարվում է Եվրոպայից դուրս: Ես մի փոքր հոգնել եմ ամենուրեք նույն եվրոպական օրինակները տեսնելուց: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, ահա թե ինչու եմ ես այդքան հետաքրքրված տեսնել այլ ազգեր, ծանոթանալու այլ մշակույթների:

– Ինչ-որ բան գիտե՞ս հայկական պարերի մասին:
– Ինձ համար նաև շատ հետաքրքիր է տեսնել հայկական ազգային պարերը: Վարպետության դասերից մեկի ընթացքում երիտասարդները ցույց տվեցին մի քանի շարժում, բայց ես ավելին եմ ցանկանում տեսնել: Գուցե մենք մի քանի շարժում ընդգրկենք մեր վերջնական պարի մեջ, քանի որ դա հնի ու նորի շատ հետաքրքիր միքս կարող է դառնալ:

– Ինչպիսի՞ն է քո և հայ երիտասարդների միջև երկխոսությունը:
– Երկխոսությունը կայացավ: Ես ունեմ թարգմանիչ, չնայած մի մասը հասկանում են, երբ ես անգլերեն եմ խոսում: Միասին մենք պատրաստում ենք շատ զվարճալի, ֆլեշ մոբի նման պար, որին կմասնակցի 22-25 հոգի: Հույս ունեմ, որ նրանց դուր կգա վերջնական արդյունքը: Ես արդեն մտքումս տեսնում եմ այն ամբողջությամբ: Ես կսովորեցնեմ իմ վարպետության դասերի մասնակիցներին պարային տարրերը, բայց հետո ամեն ինչ կախված է լինելու հենց նրանցից: Գիտեք՝ պարը հզոր և ունիվերսալ լեզու է: Միմյանց հետ պարի և երաժշտության լեզուն կիսելը միշտ էլ տպավորիչ փորձառություն է: Հույս ունեմ, որ նրանք կօգտագործեն այն և կպարզեն, թե ով են իրենք իրականում, կհասկանան, թե ինչպես կարող են ինքնաարտահայտվել այլ կերպով:

– Կարո՞ղ ես համեմատել Ռումինիան Հայաստանի հետ: Որո՞նք են տարբերություններն ու նմանությունները:
– Ես նկատել եմ, որ հին հայկական ավանդույթները նման են ռումինականին, սակայն մարդկանց մեջ տեսնում եմ տարբերություններ: Օրինակ՝ իմ երկրում կա ապատիա, որը չեմ նկատել այստեղ: Մյուս եվրոպական երկրների հետ համեմատելով՝ կարող եմ ասել, որ բոլոր եվրոպացիները ստեղծագործող են, սակայն որոշ ազգերի մոտ էգոն շատ մեծ է: Երբ մի բանում մեծ դեր է խաղում հպարտությունը, բնական արտահայտումը այլևս նույնը չէ: Այստեղ մարդիկ շատ բնական են:

Եվրոպայի օր. կիսելով պարի լեզուն

«Շարժվեք Եվրոպայի ռիթմով: Եթե դուք ունեք երաժշտական կիրք ու ռիթմի զգացողություն, ապա բաց մի թողեք տաղանդավոր Միրչա Էքսարկուի պարային դասընթացներին մասնակցելու հնարավորությունը»: Հենց այս բառերն են ոգեշնչել հայ երիտասարդներին միանալու ու մասնակցելու եվրոպացի հատնի և տաղանդավոր պարողի վարպետության դասերին, որոնք տեղի են ունեցել Երևանում: Միրչայի այցը Հայաստան Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: 13245304_1025542474166348_2345049465063688823_nՄիրչան Ռումինիայի ամենաերիտասարդ պարուսույցներից է: Փողոցային պարերում ունեցած տաղանդն ու ստեղծարարությունը շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել նրան: Նա ընդամենը 19 տարեկան էր, երբ սկսել է դասավանդել հիփ-հոփի յուրահատուկ ոճեր: Երևանում գտնվելու ընթացքում Միրչան հայ երիտասարդների, պարի սիրահարների և պարուսույցների հետ ունեցել է 3 վարպետության դաս: Նրանք միասին ստեղծել են պարային համար, որը կներկայացվի հունիսի 5-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվող Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում: Միրչայի այցի ժամանակ մենք հնարավորություն ունեցանք խոսելու նրա հետ, հարցնելու այցի, վարպետության դասերի, ինչպես նաև հայերից ստացված տպավորությունների մասին: - Ինչպիսի՞ն է Հայաստանը քեզ համար, ի՞նչ ես հասցրել տեսնել: - Սա իմ առաջին այցն է Հայաստան: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, բայց իմ խիտ գրաֆիկի պատճառով չեմ հասցնում տեսնել շատ բաներ, միայն մի քանի փողոց եմ տեսել: Այստեղ մարդիկ շատ ջերմ են ու ընկերական: Ես շատ ոգևորված եմ եկել այստեղ, քանի որ ցանկանում եմ տեսել այն ամենը, ինչ կատարվում է Եվրոպայից դուրս: Ես մի փոքր հոգնել եմ ամենուրեք նույն եվրոպական օրինակները տեսնելուց: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, ահա թե ինչու եմ ես այդքան հետաքրքրված տեսնել այլ ազգեր, ծանոթանալու այլ մշակույթների: - Ինչ-որ բան գիտե՞ս հայկական պարերի մասին: - Ինձ համար նաև շատ հետաքրքիր է տեսնել հայկական ազգային պարերը: Վարպետության դասերից մեկի ընթացքում երիտասարդները ցույց տվեցին մի քանի շարժում, բայց ես ավելին եմ ցանկանում տեսնել: Գուցե մենք մի քանի շարժում ընդգրկենք մեր վերջնական պարի մեջ, քանի որ դա հնի ու նորի շատ հետաքրքիր միքս կարող է դառնալ: - Ինչպիսի՞ն է քո և հայ երիտասարդների միջև երկխոսությունը: - Երկխոսությունը կայացավ: Ես ունեմ թարգմանիչ, չնայած մի մասը հասկանում են, երբ ես անգլերեն եմ խոսում: Միասին մենք պատրաստում ենք շատ զվարճալի, ֆլեշ մոբի նման պար, որին կմասնակցի 22-25 հոգի: Հույս ունեմ, որ նրանց դուր կգա վերջնական արդյունքը: Ես արդեն մտքումս տեսնում եմ այն ամբողջությամբ: Ես կսովորեցնեմ իմ վարպետության դասերի մասնակիցներին պարային տարրերը, բայց հետո ամեն ինչ կախված է լինելու հենց նրանցից: Գիտեք՝ պարը հզոր և ունիվերսալ լեզու է: Միմյանց հետ պարի և երաժշտության լեզուն կիսելը միշտ էլ տպավորիչ փորձառություն է: Հույս ունեմ, որ նրանք կօգտագործեն այն և կպարզեն, թե ով են իրենք իրականում, կհասկանան, թե ինչպես կարող են ինքնաարտահայտվել այլ կերպով: - Կարո՞ղ ես համեմատել Ռումինիան Հայաստանի հետ: Որո՞նք են տարբերություններն ու նմանությունները: - Ես նկատել եմ, որ հին հայկական ավանդույթները նման են ռումինականին, սակայն մարդկանց մեջ տեսնում եմ տարբերություններ: Օրինակ՝ իմ երկրում կա ապատիա, որը չեմ նկատել այստեղ: Մյուս եվրոպական երկրների հետ համեմատելով՝ կարող եմ ասել, որ բոլոր եվրոպացիները ստեղծագործող են, սակայն որոշ ազգերի մոտ էգոն շատ մեծ է: Երբ մի բանում մեծ դեր է խաղում հպարտությունը, բնական արտահայտումը այլևս նույնը չէ: Այստեղ մարդիկ շատ բնական են: