Եվրոպայի օրվա տոնակատարությունների մշակութային երանգը | EUNewsletter

Եվրոպայի օրվա տոնակատարությունների մշակութային երանգը

6 Հունիս 2018
ARS_6632_

Մայիսի 29-ին Եվրոպայի օր 2018-ի շրջանակում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ օպերային համերգ, որը կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ: Համերգից առաջ տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի մամուլի ասուլիսը:

ARS_6303_Դեսպան Սվիտալսկին նշեց, որ պատիվ է թատրոնի հետ համերգ կազմակերպելը. «Այս համերգը Եվրոպայի օրվա տոնակատարությունների մշակութային երանգն է: Եվրոպայի օրվա տոնակատարությունները մենք մեկնարկել ենք մայիսի 11-ին, շրջել ենք Հայաստանով մեկ և հիմա վերադարձել ենք Երևան: Շատ ուրախ ենք, որ մաեստրո Օրբելյանը համաձայնել է համագործակցել մեզ հետ: Խորհրդանշական է այս երեկո օպերային համերգ կազմակերպելը. օպերան սիրո մասին է: Վերջերս Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նույնպես համահունչ է օրվա խորհրդի հետ»:

ARS_6335_Թատրոնի գեղարվեստական ղեկավար Օրբելյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար. «Ո՞վ կարող է պատկերացնել Օպերայի եվրոպական օրերը առանց Հայաստանում եվրոպական օպերայի: Կկատարենք եվրոպական օպերաներից ու օպերետներից հատվածներ ու արիաներ: Մենք հիանալի մենակատարներ ունենք, ովքեր այս երեկո ելույթ կունենան մեզ համար: Անձրևային եղանակի պատճառով ստիպված էինք համերգը կազմակերպել թատրոնի ներսում, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել բացօթյա»:

2018 թվականը հռչակվել է Մշակութային ժառանգության եվրոպական տարի, և Օպերա Եվրոպան միացել է այդ տոնակատարություններին՝ նախաձեռնելով Օպերայի եվրոպական օրեր: Այս համերգը հնարավորություն է տալիս խթանել դասական երաժշտությունը, հիշեցնել, որ մշակութային ժառանգությունը պատկանում է բոլորին, աջակցել հայկական օպերային և Հայաստանում խթանել եվրոպական մշակութային ժառանգությունը՝ ընդգծելով հայկական և եվրոպական մշակութային կապերը:

ARS_6563_Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես ներկա էր համերգին և հանդես եկավ ողջույնի խոսքով. «Հայաստանը շարունակում է ընդլայնել իր հարաբերությունները Եվրոպական միության ու անդամ երկրների հետ: Եվրոպայի օրվա անցած տարվա տոնակատարությունից ի վեր նշանակալի զարգացումներ են եղել ԵՄ հետ մեր հարաբերություններում։ 2017 թվականի նոյեմբերին ստորագրվեց, իսկ 2018 թվականի ապրիլին Հայաստանի կողմից վավերացվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այն միայն Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները կարգավորող մի նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված փոխգործակցության արտահայտումն է: Փետրվարին ստորագրվեց ԵՄ-ՀՀ Գործընկերության առաջնահերթություններ փաստաթղթի հաստատման մասին որոշումը, որը նոր համաձայնագրի հետ միասին երկկողմ համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղեցույցն է։ Նոր համաձայնագիրը յուրօրինակ զարգացման ծրագիր է՝ իր հստակ նպատակներով ու ժամանակացույցով, որի հաջող իրականացումը խորքային ազդեցություն կունենա հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա»: