Եվրոպայի օրը Վանաձորում և Գյումրիում | EUNewsletter

Եվրոպայի օրը Վանաձորում և Գյումրիում

18 Մայիս 2015
11148652_845851888802075_3437414944002919010_n

Եվրոպական միությունը տոնում է Եվրոպայի օրն իր սահմաններում շուրջ 65 տարի: Ամեն ինչ սկսվեց 1950 թվականի մայիսի 9-ին, երբ Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այժմ մայիսի 9-ը դարձել է Եվրոպական խորհրդանիշ` Եվրոպայի օր:
Հայաստանը ևս ամեն տարի միանում է Եվրոպայի օրվա տոնակատարություններին: Այս տարին էլ բացառություն չէ: Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը:
Որոշում էր կայացվել սկսել տոնակատարությունները ոչ թե Հայաստանի մայրաքաղաքից, այլ մարզերից, այնուհետև տեղափոխել դրանք Երևան: Մայիսի 16-ին տոնը մեկնարկեց Վանաձորում: Առավոտյան Վանաձորը հյուրընկալեց իտալացի արվեստագետ Ֆաբիո Զանինոյին, ով անցկացրեց իր վարպետության դասը, որի ընթացքում մասնակիցները թափոններից ստեղծեցին արվեստի գործեր: Վանաձորցիները շատ զարմացած էին Զանինոյի մոտեցումներից և ասում էին, որ երբևէ չէին մասնակցել նմանօրինակ միջոցառման:
10406696_845271502193447_2725293204125903595_nԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵՄ անդամ երկրների այլ դեսպաններ ժամանել էին Վանաձոր՝ միանալու տոնակատարություններին: Դեսպան Հրիսթեայի ողջույնի խոսքով տեղի ունեցավ տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությունը. «Տարիների ընթացքում Եվրոպայի օրը դարձել է խաղաղության, միասնության և Եվրոպական արժեքների խորհրդանիշ: Մենք կոչված ենք աջակցելու մեր հարևաններին բարձրացնել կայունությունն ու բարեկեցությունն իրենց սահմաններում: Այս տարվա տոնակատարությունները նվիրված են Եվրոպական զարգացման տարվան: Այս տարվա կարգախոսն է «Մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեր ապագան»: Սա շատ լավ հնարավորություն է խոսելու ԵՄ-Հայաստան համագործակցության և բարեկամության մասին: Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի տեղի կունենա Ռիգայում մի քանի օրից՝ մայիսի 21-22-ը, պետք է հաստատի մեր հետագա համագործակցությունը մեր հարևանների հետ և ցուցադրի պատրաստակամությունը սատարելու նրանց ջանքերին՝ միտված խաղաղությանը, քաղաքական կայունությանն ու առավելագույն բարեկեցությանը»:
Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում դեսպան Հրիսթեան շրջել է տաղավարներում, խոսել ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ դեսպանը մասնակցել է ֆոտոցուցահանդեսի բացման արարողությանը:
11221361_845269475526983_1959337283288225741_nՄաչեկ Նաբրդալիկը վավերագրող լուսանկարիչ է, ով հրավիրվել էր Հայաստան՝ վարպետության դասեր տալու հայ նկարիչներին և բարելավելու նրանց կարողությունները: Ցուցահանդեսին ներկայացված էին վարպետության դասերի ընթացքում արված լուսանկարները:
Եվս մեկ միջոցառում տեղի ունեցավ Վանաձորի կենտրոնական հրապարակում՝ համերգ նվիրված Եվրոպայի օրվան: Վանաձորցիները բարձր տրամադրությամբ մասնակցեցին նաև բացօթյա համերգին:
11268969_845332892187308_2348483859051012507_nԵվրոպայի օրվա տոնակատարությունների հերթափոխը Գյումրիին փոխանցվեց մայիսի 17-ին: Առավոտն սկսվեց արվեստով, գույներով և ստեղծագործ աշխատանքով՝ Ֆաբիո Զանինոյի վարպետության դասով, որին այս անգամ մասնակցեցին գյումրեցիները: Եվս մեկ տեղեկատվական ցուցահանդես բացվեց դեսպան Հրիսթեայի, ԵՄ այլ դեսպանների և Գյումրիի քաղաքապետի մասնակցությամբ: «ԵՄ-ն և Հայաստանը հաստատել են իրենց հետագա երկկողմ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, կրթությունը, մշակույթը, աղքատության նվազեցումը, դատական բարեփոխումները, միգրացիան, գյուղատնտեսությունը, առևտուրը և այլն: Այս համագործակցությունն ու աջակցությունը շարունակական են. տարեկան մենք շուրջ 45 միլիոն եվրո ենք նվիրաբերում Հայաստանի քաղաքացիների համար: Այստեղ՝ այս ցուցահանդեսին, դուք կարող եք տեսնել այդ ամենի միայն մի մասը»:
1520633_845797812140816_3210661893546777311_nԵվրոպայի օրվան նվիրված մշակութային միջոցառումները շարունակվեցին Գյումրիում «100 դիմանկար» ցուցահանդեսի բացմամբ: Ցուցահանդեսից հետո բոլոր մասնակիցները հավաքվեցին հրապարակում՝ ուրախանալու և տոնելու Եվրոպայի օրը միասին: Գյումրեցիների համար օրը բացառիկ էր, քանի որ եղանակը կայուն էր, և տարվա այդ եղանակին բնորոշ հորդարատ անձրև այդպես էլ չտեղաց: Մթնոլորտն այնքան ջերմ էր, որ նույնիսկ երկինքը չցանկացավ ընդհատել հրապարակում պարող մարդկանց:

Եվրոպայի օրը Վանաձորում և Գյումրիում

Եվրոպական միությունը տոնում է Եվրոպայի օրն իր սահմաններում շուրջ 65 տարի: Ամեն ինչ սկսվեց 1950 թվականի մայիսի 9-ին, երբ Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այժմ մայիսի 9-ը դարձել է Եվրոպական խորհրդանիշ` Եվրոպայի օր: Հայաստանը ևս ամեն տարի միանում է Եվրոպայի օրվա տոնակատարություններին: Այս տարին էլ բացառություն չէ: Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը: Որոշում էր կայացվել սկսել տոնակատարությունները ոչ թե Հայաստանի մայրաքաղաքից, այլ մարզերից, այնուհետև տեղափոխել դրանք Երևան: Մայիսի 16-ին տոնը մեկնարկեց Վանաձորում: Առավոտյան Վանաձորը հյուրընկալեց իտալացի արվեստագետ Ֆաբիո Զանինոյին, ով անցկացրեց իր վարպետության դասը, որի ընթացքում մասնակիցները թափոններից ստեղծեցին արվեստի գործեր: Վանաձորցիները շատ զարմացած էին Զանինոյի մոտեցումներից և ասում էին, որ երբևէ չէին մասնակցել նմանօրինակ միջոցառման: 10406696_845271502193447_2725293204125903595_nԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵՄ անդամ երկրների այլ դեսպաններ ժամանել էին Վանաձոր՝ միանալու տոնակատարություններին: Դեսպան Հրիսթեայի ողջույնի խոսքով տեղի ունեցավ տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությունը. «Տարիների ընթացքում Եվրոպայի օրը դարձել է խաղաղության, միասնության և Եվրոպական արժեքների խորհրդանիշ: Մենք կոչված ենք աջակցելու մեր հարևաններին բարձրացնել կայունությունն ու բարեկեցությունն իրենց սահմաններում: Այս տարվա տոնակատարությունները նվիրված են Եվրոպական զարգացման տարվան: Այս տարվա կարգախոսն է «Մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեր ապագան»: Սա շատ լավ հնարավորություն է խոսելու ԵՄ-Հայաստան համագործակցության և բարեկամության մասին: Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի տեղի կունենա Ռիգայում մի քանի օրից՝ մայիսի 21-22-ը, պետք է հաստատի մեր հետագա համագործակցությունը մեր հարևանների հետ և ցուցադրի պատրաստակամությունը սատարելու նրանց ջանքերին՝ միտված խաղաղությանը, քաղաքական կայունությանն ու առավելագույն բարեկեցությանը»: Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում դեսպան Հրիսթեան շրջել է տաղավարներում, խոսել ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ դեսպանը մասնակցել է ֆոտոցուցահանդեսի բացման արարողությանը: 11221361_845269475526983_1959337283288225741_nՄաչեկ Նաբրդալիկը վավերագրող լուսանկարիչ է, ով հրավիրվել էր Հայաստան՝ վարպետության դասեր տալու հայ նկարիչներին և բարելավելու նրանց կարողությունները: Ցուցահանդեսին ներկայացված էին վարպետության դասերի ընթացքում արված լուսանկարները: Եվս մեկ միջոցառում տեղի ունեցավ Վանաձորի կենտրոնական հրապարակում՝ համերգ նվիրված Եվրոպայի օրվան: Վանաձորցիները բարձր տրամադրությամբ մասնակցեցին նաև բացօթյա համերգին: 11268969_845332892187308_2348483859051012507_nԵվրոպայի օրվա տոնակատարությունների հերթափոխը Գյումրիին փոխանցվեց մայիսի 17-ին: Առավոտն սկսվեց արվեստով, գույներով և ստեղծագործ աշխատանքով՝ Ֆաբիո Զանինոյի վարպետության դասով, որին այս անգամ մասնակցեցին գյումրեցիները: Եվս մեկ տեղեկատվական ցուցահանդես բացվեց դեսպան Հրիսթեայի, ԵՄ այլ դեսպանների և Գյումրիի քաղաքապետի մասնակցությամբ: «ԵՄ-ն և Հայաստանը հաստատել են իրենց հետագա երկկողմ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, կրթությունը, մշակույթը, աղքատության նվազեցումը, դատական բարեփոխումները, միգրացիան, գյուղատնտեսությունը, առևտուրը և այլն: Այս համագործակցությունն ու աջակցությունը շարունակական են. տարեկան մենք շուրջ 45 միլիոն եվրո ենք նվիրաբերում Հայաստանի քաղաքացիների համար: Այստեղ՝ այս ցուցահանդեսին, դուք կարող եք տեսնել այդ ամենի միայն մի մասը»: 1520633_845797812140816_3210661893546777311_nԵվրոպայի օրվան նվիրված մշակութային միջոցառումները շարունակվեցին Գյումրիում «100 դիմանկար» ցուցահանդեսի բացմամբ: Ցուցահանդեսից հետո բոլոր մասնակիցները հավաքվեցին հրապարակում՝ ուրախանալու և տոնելու Եվրոպայի օրը միասին: Գյումրեցիների համար օրը բացառիկ էր, քանի որ եղանակը կայուն էր, և տարվա այդ եղանակին բնորոշ հորդարատ անձրև այդպես էլ չտեղաց: Մթնոլորտն այնքան ջերմ էր, որ նույնիսկ երկինքը չցանկացավ ընդհատել հրապարակում պարող մարդկանց: