Եվրոպայի օրվա տոնակատարությունները Տավուշի և Շիրակի մարզերում | EUNewsletter

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Տավուշի և Շիրակի մարզերում

30 May 2019

ARS_8904Ավարտվեցին Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանի մարզերում: Իջևանը հյուրընկալեց համաեվրոպական տոնը մայիսի 17-ին, Դիլիջանը` մայիսի 18-ին, իսկ Գյումրին՝ մայիսի 19-ին: Այս օրերը տոնական էին Տավուշի և Շիրակի հարյուրավոր բնակիչների համար՝ երաժշտություն, պարեր, մրցումներ, հյուրընկալություն և նվերներ: Այս տարի հյուրերը հնարավորություն ունեին ծանոթանալու երկու մարզերում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շահառուների գրանցած հաջողություններին: ԵՄ դեսպան Պյոտր Սվտալսկին և հյուրընկալող քաղաքների համայնքապետերը ողջունեցին բնակչներին: Տոնական օրերի երաժշտական մասն ապահովում էր երգիչ Արամ MP3-ն:

8P8D9864Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց բոլորին գալու և տոնակատարություններին միանալու համար. «Եվրոպայի օր 2019-ի ժամանակ մենք նախապատրաստել ենք բազմաթիվ միջոցառումներ բոլոր տարիքի մարդկանց համար: Ուժեղ Եվրոպա նշանակում է ավելի ուժեղ Հայաստան: Եվրոպայի օրը մեր ընդհանուր տոնն է: Մենք տոնում ենք Եվրոպայի և մեկ ընտանիքի գաղափարը, և Հայաստանն այդ ընտանիքի անբաժանելի մասն է: Հայաստանն ունի հնագույն մշակույթ և քաղաքակրթություն. այն նշանակալի ներդրում է ունեցել մեր ընդհանուր եվրոպական ինքնության մեջ: Վստահ եմ, որ այս հարաբերությունները կզարգանան և լավ արդյունքներ կբերեն Հայաստանին: Շուտով մենք մեծ ծրագրեր կսկսենք Հայաստանի երեք հյուսիսային շրջաններում` Տավուշում, Շիրակում և Լոռում: Այսպիսով, առաջիկա տարիներին ԵՄ դրոշն ավելի տեսանելի կլինի»:

ARS_7999Իջևանի համայնքապետ Վարդան Ղալումյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ աջակցության համար. «ԵՄ աջակցությամբ մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Իջևանում: Շնորհավորում եմ այս տոնի առիթով ու ողջունում եմ դեսպան Սվիտալսկիին, ում շնորհիվ ֆինանսավորումները ճիշտ նպատակակետին են հասնում: Ամեն ինչ արվում է մեր բնակիչների, մեր ապագա սերունդների համար: Այդ պատճառով էլ շնորհակալ եմ նաև մեր բնակիչներին, ովքեր եկել են ու մասնակցում են այս տոնակատարությանը»:

DilԴիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանը նույնպես շնորհավորեց տոնի առիթով. «Մենք իրականացրել ենք մի շարք ծրագրեր ԵՄ-ի հետ ու շնորհակալ ենք համագործակցության համար: ԵՄ աջակցությամբ մեր քաղաքում կան երթուղային ավտոբուսներ, որոնք սպասարկում են բնակիչներին, ՏԶՊԾ նախաձեռնության շնորհիվ հարյուրավոր բնակիչներ դարձել են շահառուներ, կառուցվել է Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, ՓՄՁ-ներին տրամադրվել են դրամաշնորհներ, էներգախնայողության ուղղված ծրագիր ենք իրականացրել, որի արդյունքում ունենք նաև կանգառ, որտեղ բնակիչները կարող են իրենց հեռախոսները լիցքավորել արևային էներգիայով: Ու մենք պատրաստ ենք հետագա համագործակցության»:

8P8D9893Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանը անդրադարձավ տոնակատարության արժեքներին. «Բոլորիդ անունից շնորհակալություն եմ հայտնում դեսպանին ամեն տարի Գյումրիում Եվրոպայի օրը նշելու համար: Եվրոպայի օրը խաղաղության, ազատության, արդարության, համերաշխության մասին է: Մենք համագործակցում ենք տարիներ շարունակ ու հուսով ենք, որ համագործակցությունը շարունակական կլինի»: