Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանի հարավում | EUNewsletter

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանի հարավում

20 May 2019

797A1713Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունները անցկացվում են Հայաստանի 5 քաղաքներում և մայրաքաղաք Երևանում: Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի ունեցավ Կապանում մայիսի 11-ին «Ճանապարհ դեպի Եվրոպա» թեմատիկ խորագրի ներքո: Կապանում տոնական միջոցառումները մեկնարկեցին Գ. Նժդեհի անվան հրապարակում: Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն ունեն իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ: Կապանում անցկացվեցին բազմաթիվ մրցույթներ երեխաների ու մեծերի համար, իսկ միջոցառման ավարտին ելույթ ունեցավ հայկական ամենահայտնի ռոք խմբերից մեկը՝ «Նեմրա»-ն:

797A1480Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց բոլորին Կապանում Եվրոպայի օրվա տոնկատարությանը միանալու համար. «Այս տարի մենք սկսում ենք մեր տոնակատարությունները Կապանում երկու լուրջ պատճառներով: Նախ՝ Եվրոպան սկսվում է Կապանից. դուք եք դարպասը դեպի Եվրոպա: Երկրորդ, դուք պարզապես հրաշալի մարդիկ եք: Դուք հյուրընկալ եք, խիզախ եք Դավիթ Բեկի ժառանգների պես և դուք կիսում եք մեր ուրախությունը: Կապանում մենք անցկացնում ենք Եվրոպայի օրվա ամենաուրախ տոնակատարությունը: Ես այսօր հայտարարում եմ Կապանը Եվրոպայի մայրաքաղաք, քանի որ մենք պատրաստակամ ենք աշխատել ձեզ հետ: Մեզ համար սա ընտանեկան օր է, ուստի տարբեր տարիքի մարդկանց համար կազմակերպել ենք տարբեր միջոցառումներ: Վայելեք օրը»:

797A1513Համայնքապետ Փարսյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց ԵՄ պատվիրակությանը տոնակատարության համար. «Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում ինչպես անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատմամբ, օրենքի գերակայության ապահովմամբ, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությամբ: Մենք ԵՄ-ի հետ կառուցել ենք ամուր հարաբերություններ, որի հիմքում արդյունավետ համագործակցությունն ու փոխադարձ հարգանքն է: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները զարգանալու են և կամրապնդվեն»:

Հաջորդ օրը Եվրոպայի օրվա տոնակատարությունը շարունակվեց Եղեգնաձորի ամֆիթատրոնում, ելույթ ունեցան դեսպան Սվիտալսկին ու Եղեգնաձոր համայնքապետ Դավիթ Հարությունյանը: Եղեգնաձորի ամֆիթատրոնում անցկացվեցին բազմաթիվ մրցույթներ երեխաների ու մեծերի համար, իսկ միջոցառման ավարտին ելույթ ունցավ Արամ MP3-ը:

797A3087Դեսպան Սվիտալսկին կարևորեց ներկաների բազմությունը. «Ես ուրախ եմ տեսնել շատ երիտասարդների, քանի որ նրանք շատ կարևոր են մեզ համար: Մենք ուրախ ենք գալ այստեղ երրորդ անգամ: Իսկ ինչու՞ ենք գալիս այստեղ: Դուք մեծ և բաց սրտով մարդիկ եք: Այլ քաղաքները, հավանաբար, ավելի հարուստ են, ոմանք նույնիսկ Երևանն անվանում են Հայաստանի դրամապանակը, բայց դուք եք Հայաստանի սիրտը: Եվրոպայի օրը խաղաղության, համերաշխության մասին է, և այն մեր համատեղ տոնն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետին գերազանց համագործակցության համար: Նա մեծ սիրտ ունի, ինչպես դուք»:

ARS_6507Համայնքապետ Հարությունյանը կարևորեց երկկողմ համագործակցությունը. «Ուրախ եմ որ արդեն երրորդ անգամ մեր քաղաքը ընդգրկվում է Հայաստանի այն քաղաքների շարքում, որտեղ մեծ շուքով նշվում է Եվրոպայի օրը: Հաճելի է տեսնել, որ եղեգնաձորցիները հնարավորություն ունեն ծանոթանալու Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերին, դրանց ձեքբերումներին: Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր համայնքը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում ներկայացրել է համայնքի տեղական, տնտեսական զարգացման պլան, ստացել է գերազանց գնահատական և դարձել է գործող անդամ: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը արդյունավետորեն կշարունակվի»: