Եվրոպայի օրվա տոնակատարությունները հյուսիսային Հայաստանում | EUNewsletter

Եվրոպայի օրվա տոնակատարությունները հյուսիսային Հայաստանում

23 Մայիս 2018
086A0661

086A0559Մայիսի 19-ին Վանաձորը պատրաստ էր հյուրընկալել Եվրոպայի օրվա տոնակատարությունները: Հայքի հրապարակում էին հավաքվել տարբեր տարիքի մարդիկ վայելելու տարատեսակ միջոցառումներ: Եվրոպական մշակութային բազմազանությունը ներկայացված էր ստվերների թատրոնի, եվրոպական տարբեր երկրների մասին մինի ներկայացումների միջոցով, մարդիկ կարող էին վայելել նաև համեղ ուտեստներ, մասնակցել մրցույթների ու ստանալ նվերներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նույնպես միացան մասնակիցներին:

ARS_0063ԵՄ դեսպանը շնորհակալություն հայտնեց Լոռու մարզի գեղեցիկ Վանաձոր քաղաքում Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացնելու հնարավորության համար. «Մենք կրկին այստեղ ենք Եվրոպայի օրը նշելու համար: Հուսով եմ ամբողջ երեկոյի ընթացքում կվայելեք ձեր ժամանակը, քանի որ շատ միջոցառումներ ենք նախապատրաստել ձեզ համար: Մենք հավատում ենք, որ լավ ավանդույթ է տարվա մեջ մեկ օր առանձնացնել այս տոնակատարության համար: Սա մեր ընդհանուր տոնն է. մեզ համար Հայաստանը եվրոպական ավելի մեծ ընտանիքի անբաժանելի մասն է: Այս տոնակատարությունը, սակայն ոչ միայն Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին է: Իհարկե, ԵՄ-ն Հայաստանում ամենամեծ դոնորն ու նեդրողն է, բայց մենք կիսում ենք եվրոպական ոգին՝ ազատության, արժանապատվության ու համերաշխության ոգին»:

ARS_0090Քաղաքապետ Ասլանյանը բոլորին մաղթեց լավ ժամանց. «Հայաստանի բոլոր քաղաքացիների համար մայիսը ուրախության ամիս է, և Եվրոպայի օրը դասվել է մեր մյուս տոնակատարությունների շարքին: Արդեն չորրորդ տարին է Վանաձորում մենք տոնում ենք խաղաղության և միասնության այս տոնը. մեր քաղաքացիների համար սա լավ ու սպասված ավանդույթ է: Ուրախ եմ, որ մեր եվրոպացի ընկերների հետ այս ուրախությունը կիսելու հնարավորություն ունենք»:

ARS_1150Հաջորդ օրը Եվրոպայի տոնակատարաությունները հյուրընկալելու հերթը Գյումրինն էր: Այս տարի տոնակատարություններն անցնում են «Եվրոպան այստեղ է» խորագրի ներքո: Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունների համար գրվել է Եվրոպայի օրվա հիմնը, որը կատարում են երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից: Երգի հիմնական ուղերձն այն է, որ Եվրոպան այստեղ է ու պատրաստ է աշխատել՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների: Դեսպան Սվիտալսկին ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեցին Թատերական հրապարակում հավաքված մարդկանց:

ARS_1362Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց հավաքվածներին գալու և տոնակատարությունները միասին նշելու համար. «Այս տարի մեր տոնակատարությունների թիրախում երիտասարդ սերունդ է: Դուք կարող եք վայելել երաժշտություն, պարել, դիտել ներկայացումներ ու ստանալ նվերներ: Հուսով եմ լավ ժամանակ կանցկացնեք, քանի որ մեզ համար սա ուրախության տոնակատարություն է: Մենք իհարկե տարբեր խնդիրների հետ ենք առնչվում, դիմակայում ենք մարտահրավերների, բայց հավատում ենք, որ տարվա մեջ մեկ անգամ մենք պետք է միասին ուրախություն կիսենք: Եվրոպայի օրը հույսի և ավելի լավ ապագայի մասին է»:

ARS_1403Քաղաքապետ Բալասանյանը ողջունեց հյուրերին ու Շիրակի մարզի բնակիչներին. «Եվրոպայի օրը տարիներ շարունակ նշվում ենք նաև Գյումրիում՝ նշանավորելով մեր բարեկամական հարաբերությունները: Եվրոպական միության հետ Շիրակի մարզն ու Գյումրի քաղաքը համագործակցում են, իրականացնում տարբեր ծրագրեր: Անպայման զարգացնելու ենք էներգետիկան, մշակույթը, զբոսաշրջությունը և այլ ոլորտներ: Դեսպանի հետ ունենք պայմանավորվածություն զարգացնելու հետագա համագործակցությունը»: