Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանի հարավում | EUNewsletter

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանի հարավում

26 Մայիս 2017
0

Հայաստանի հարավը հյուրընկալեց Եվրոպայի օրվա միջոցառումները: Եվրոպական միության պատվիրակության կանգառներն էին Կապան ու Գորիս քաղաքները Սյունիքի մարզում և Եղեգնաձոր քաղաքը` Վայոց ձորի մարզում:

Կապան

11Մայիսի 19-ին Կապանը ողջունեց հյուրերին արևային եղանակով: Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը առավոտյան հանդիպում ունեցավ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ: Հանդիպմանը հաջորդեց տեղեկատվական ցուցահանդեսը Գարեգին Նժդեհի անվան հրապարակում: Մոտ 10 տաղավարները Կապանի քաղաքացիներին ներկայացրին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Դիջեյն ապահովում էր լավ երաժշտություն, իսկ մարդիկ օգտագործում էին իրենց հնարավորությունը ծանոթանալու Եվրոպական միությանն ու նրա գործունեությանը, երեխաներն էլ վայելում էին ժամանակը հատուկ իրենց համար նախատեսված տաղավարում: Գրեգորի Ցուրիսն ու Աշոտ Հայրապետյանը նույնպես շրջեցին տաղավարներով և ողջունեցին հյուրերին:

1Ցուրիսը Կապանի քաղաքացիներին ներկայացրեց Եվրոպայի օրվա գաղափարը. «Շատ հաճելի է գտնվել Կապանում: Մենք այստեղ տոնում ենք Եվրոպայի օրն արդեն երկրորդ անգամ: Բոլոր եվրոպացիների համար Եվրոպայի օրը շատ կարևոր ուղենիշ է. սա ընդհանուր արժեքները տոնելու օր է: Դուք հնարավորություն ունեք տեսնելու ծրագրերի մի մասը, որ մենք իրականացնում ենք Հայաստանում: Սա նաև հնարավորություն է քննարկելու մեր համագործակցությունն ու խոսելու ապագայի մասին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետին` տոնակատարության կազմակերպմանն աջակցելու և ջերմ ընդունելության համար»:

111Քաղաքապետ Հայրապետյանը ուրախությամբ փաստեց, որ Կապանն ընդգրկվում է տոնակատարությունների ցանկում. «Մեզ համար մեծ պատիվ է Կապանում իրականացնել ծրագրեր ԵՄ աջակցությամբ: Այժմ մենք ունենք ծրագիր, որը մեկնարկել է հունվարին: Կապան քաղաքում հիմնվելու է պլաստիկ թափոններից շինանյութերի ստացման սթարթափ արտադրամաս, որի համար որպես հումք կծառայեն աղբից տարանջատված պլատիկ թափոնները։ Արդյունքում ունենալու ենք պլաստիկ աղբի տարանջատման մշակույթ, ինչպես նաև դրանից օգուտ քաղելու հնարավորություն: Եվրոպական միության աջակցությունը մեծ է, և հուսով ենք ունենալ ավելի հավակնոտ ծրագրեր»:

Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սաները կատարեցին Եվրոպայի օրհներգը` նախապատրաստելով մարդկանց դիմավորելու համերգի հատուկ հյուրեր Հայկ Պետրոսյանին և Մաշա Մնջոյանի, ովքեր ապահովեցին Կապանի բնակիչների բարձր տրամադրությունը:

Գորիս

2Մայիսի 20-ին Եվրոպայի օրը հասավ Սյունիքի մարզի մեկ այլ քաղաք: Առավոտը սկսվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի և Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հանդիպմամբ: Գրիգոր Տաթևացու անվան հրապարակը հյուրընկալեց տեղեկատվական ցուցահանդեսը քամոտ և փոթորկոտ եղանակով: Սակայն եղանակն արագ փոխվեց, և մոտ 10 տաղավարները ներկայացրին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը մեծահասականերին, իսկ երեխաները հնարավորություն ունեցան բացահայտելու Եվրոպան նկարելու և այլ խաղերի շնորհիվ: Շուտով նրանց միացան դեսպան Սվիտալսկին և քաղաքապետ Ադունցը:

22Դեսպան Սվիտալսկին Գորիսի քաղաքացիներին ներկայացրեց Եվրոպայի օրը. «Մենք շատ ուրախ ենք գտնվել պարտեզների քաղաքում, որտեղ աճում է ամենահամեղ լոբին, և տոնելու Եվրոպայի օրը միասին: Տոնակատարությունները կարևոր են մի քանի առումով: Առաջին հերթին մենք ուզում ենք, որ Հայաստանը զգա իրեն ավելի մեծ եվրոպական ընտանիքի մաս, քանի որ Եվրոպայի օրը նշում են ԵՄ անդամ բոլոր երկրները, ինչպես նաև մեր հարևանները: Երկրորդ` մենք ուզում ենք ներկայացնել ԵՄ դրոշն ու մեր ծրագրերը ամբողջ Հայաստանում: Հետևաբար սա հիանալի առիթ է մեզ համար գալու Գորիսի նման գեղեցիկ քաղաքներ, ցույց տալու, թե ինչ ենք անում Հայաստանում և կոչ անելու ձեզ ավելի ակտիվ մասնակցել մեր ծրագրերին: Երրորդ`մենք ուզում ենք խթանել տարբեր զբաղմունքներ, օրինակ`երաժշտությունն ու սպորտը»:

Եվրոպայի օրհներգի հնչյուններին հաջորդեցին Հայկ Պետրոսյանի ու Մաշա Մնջոյանի կատարումները: Չնայած թաց եղանակին՝ մարդիկ հավաքվել էին հրապարակում՝ պարելու ու երգելու համար: Մինչև մարդիկ երգում և պարում էին հրապարակում, դեսպան Սվիտալսկին և քաղաքապետը մեկնարկեցին Եվրոպական թանգարանային գիշերը: ԵՄ պատվիրակությունը Ակսել Բակունցի անվան տուն-թանգարանում բացեց ցուցահանդեսը «Եվրոպան հանուն խաղաղության» ծրագրի գեղանկարներով։

222Դեսպանն ընդգծեց Եվրոպական թանգարանային գիշերվա կարևորությունը. «Շատ կարևոր է, որ Հայաստանը մասնակցում է թանգարանային գիշերվա եվրոպական լայնամասշտաբ շարժմանը: Նախաձեռնությունը սկսվել է 2005 թվականին Ֆրանսիայում, որին միացել են մի շարք միջազգային կազմակերպություններ, ներառյալ՝ Եվրոպայի խորհուրդը: Այդ ժամանակ ես աշխատում էի Եվրոպայի խորհրդի հետ Ստրասբուրգում: Երբեք չէի մտածի, որ այս գեղեցիկ նախաձեռնությունն այսքան կտարածվի և մի օր կընդգրկի Հայաստանը: Սովորաբար թանգարանները մենք ասոցացնում ենք շենքերի հետ, որտեղ պահվում են մշակութային հին իրեր, բայց, ըստ էության, թանգարանները կրթական կենտրոններ են»:

«Եվրոպան հանուն խաղաղության» ծրագրի համար Հայաստանի գեղարվեստի դպրոցների սաներին առաջարկվել էր ստեղծել թեմատիկ գեղանկարներ Եվրոպայի և խաղաղության մասին: Ոչ պաշտոնական ժյուրին ընտրել էր գեղարվեստի 98 դպրոցների, այդ թվում՝ Գորիսի դպրոցների ներկայացրած գեղանկարներից լավագույնները: Գեղանկարներն առաջին անգամ ցուցադրվել են մայիսի 6-ին` Եվրոպայի օրվան նվիրված դասական համերգի ընթացքում, որը Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների պաշտոնական մեկնարկն էր:

Եղեգնաձոր

Մայիսի 21-ին Եղեգնաձորն առաջին անգամ ուրախությամբ հյուրընկալեց Եվրոպայի օրը: Տոնակատարությունները սկսվեցին տեղեկատվական ցուցահանդեսով Եղեգնաձորի ամֆիթատրոնում: Ավելի քան 10 տաղավարները ներկայացրին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը` հնարավորություն տալով այցելուներին բացահայտելու Եվրոպան, Եվրոպական միությունը և Հայաստանում իրականացվող ծրագրերը: Դեսպան Սվիտալսկին և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը նույնպես այցելեցին տաղավարներ:

3Դեսպանը ողջունեց Եղեգնաձորի՝ տոնակատարությունների կանգառներից մեկը դառնալը. «Առաջին անգամ է ԵՄ-ն եկել Եղեգնաձոր՝ տոնելու Եվրոպայի օրը: Հուսով եմ, որ մենք սկսում ենք գեղեցիկ ավանդույթ: Մեզ համար Վայոց ձորի կենտրոնը` Եղեգնաձորը, բարի և հյուրընկալ մարդկանց քաղաք է: Վայոց ձորը Հայաստանի ամենափոքր, բայց ամենամեծ սրտով մարզն է: Շնորհակալ ենք, որ միասին կարող ենք նշել Եվրոպայի օրը Հայաստանում: Այստեղ մենք մեզ տանն ենք զգում և հրավիրում ենք վայելել օրը` ուրախության օրը»:

Եվրոպայի օրհներգը հնչելուց հետո տեղեկատվական ցուցահանդեսին հաջորդեց բացօթյա համերգ Հայկ Պետրոսյանի և Մաշա Մնջոյանի մասնակցությամբ: