Եվրոպայի օրվա մարզային տոնակատարությունների առաջին կանգառը | EUNewsletter

Եվրոպայի օրվա մարզային տոնակատարությունների առաջին կանգառը

18 Մայիս 2017
0

Երևանում պաշտոնապես մեկնարկելուց հետո Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան Հայաստանի մարզեր: Մարզային տոնակատարությունների առաջին կանգառը Գյումրիում (Շիրակի մարզ), Վանաձորում (Լոռու մարզ) և Դիլիջանում (Տավուշի մարզ) էր:

Գյումրի
Գյումրին առաջին քաղաքն էր, որը մայիսի 12-ին հյուրընկալեց միջոցառումները: Առավոտյան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվտալսկին հանդիպեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

11Հանդիպումից հետո Թատերական հրապարակում Եվրոպայի օրվա տոնակատարությունները մեկնարկեցին տեղեկատվական ցուցահանդեսով: Ավելի քան 20 տաղավարներ ներկայացնում էին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, որոնք վերաբերում են շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը, բիզնեսին, ներդրումներին, քաղհասարակությանը, կրթությանը, նորարարությանը, մարդու իրավունքներին և երիտասարդությանը: Այցելուները հնարավորություն ունեին շրջելու տաղավարներում և ծանոթանալու ծրագրերին, հատուկ տաղավար կար երեխաների համար, իսկ դիջեյն ապահովում էր երաժշտությունը:

1Տաղավարներում շրջելուց հետո դեսպանը դիմեց բազմությանը և տեղեկացրեց ապագա պլանների մասին. «Մենք ունենք ավանդույթ սկսել Եվրոպայի օրվա մարզային տոնակատարությունները Գյումրիից. այդ փաստն ինձ շատ է ուրախացնում: Ընդհանուր առմամբ Եվրոպական միությունը Հայաստանի զարգացման համար տրամադրել է 500 միլիոն եվրո: Մեր առաջնահերթություններից մեկը Գյումրիում և Շիրակի մարզում ավելի շատ ծրագրեր իրականացնելը, ավելի տեսանելի ու ներգրավված լինելն է այստեղ: Ուզում ենք, որ Գյումրիի քաղաքացիները շահեն Հայաստանում ԵՄ գործունեությունից»:

Գյումրիի երաժշտական դպրոցի սաները կատարեցին Եվրոպայի օրհներգը`մեկնարկելով Եվրոպայի օրվա համերգը, որի հատուկ հյուրերն էին Հայկ Պետրոսյանն ու Մաշա Մնջոյանը: Մարդկանց բազմությունը հավաքվել էր բեմի առջև՝ իրենց սիրելի կատարողների հետ երգելու և պարելու համար:

Վանաձոր
Մայիսի 13-ին խաղաղության և միասնության տոնին միացավ նաև Վանաձորը: Ինչպես Գյումրիում, Հայքի հրապարակում մեկնարկող տեղեկատվական ցուցահանդեսից առաջ դեսպան Սվիտալսկին առավոտյան հանդիպեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

2Այս անգամ ներկայացված էին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող 10 ծրագրեր`գյուղատնտեսության, բիզնեսի, քաղհասարակության, կրթության և նորարարության ոլորտներում` հնարավորություն տալով ծանոթանալ ԵՄ-ին և նրա աջակցությանը և ավելի մոտ զգալ իրենց եվրոպական մեծ ընտանիքին: Երեխաներին գրավում էր հատկապես նկարչությունը, մինչդեռ մեծահասակներն ու երիտասարդները տաղավարներում շրջելիս վայելում էին դիջեյի երաժշտությունն ու լավ եղանակը:

ARS_8279Տաղավարներն այցելելուց հետո դեսպան Սվիտալսկին դիմեց բազմությանը` ընդգծելով Վանաձորի կարևորությունը. «Եվրոպական միության համար Վանաձորը շատ կարևոր է. քաղաքը հայտնի է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև իր տաղանդավոր ու էներգիայով լեցուն երիտասարդությամբ: Հայաստանում ԵՄ-ն ամենախոշոր նվիրատուն է, մեր անդամ երկրների հետ մենք տրամադրում ենք Հայաստանի միջազգային աջակցության ավելի քան 50%-ը: Մենք ուզում են ավելի շատ աշխատել Հայաստանի մարզերում, Վանաձորի նման քաղաքներում: Մենք ուզում ենք շարունակել աջակցել ենթակառուցվածքներին, զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացմանը»:

22Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի սաները կատարեցին Եվրոպայի օրհներգը` ճանապարհ տալով Հայկ Պետրոսյանին և Մաշա Մնջոյանին, որոնց երաժշտությունը հանդիսատեսը ողջունեց սիրով` մինչև վերջ երգելով և պարելով:

Դիլիջան
ARS_8789Մայիսի 14-ին շաբաթվա վերջին կանգառը Դիլիջանն էր: Քաղաքն առաջին անգամ հյուրընկալեց Եվրոպայի օրվա տոնակատարությունները: Դեսպան Սվիտալսկին և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը առաջին հերթին հանդիպեցին Դիլիջանի Եվրաակումբի անդամներին:: Չնայած հորդառատ անձրևին՝ մարդիկ այցելում էին ավելի քան 15 տաղավարներ, որոնք ներկայացնում էին գյուղատնտեսության, բիզնեսի, քաղհասարակության, կրթության, մարդու իրավունքների և նորարարության ոլորտներում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:

Մինչև համերգի սկսվելը դեսպանը շնորհավորեց Դիլիջանի քաղաքացիներին առաջին անգամ Եվրոպայի օրվան միանալու համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ քաղաքի մեր բոլոր գործընկերներին, որոնք օգնել են կազմակեպել այս հիանալի միջոցառումը: Ես այստեղ եմ ԵՄ պատվիրակության մեծ թիմի հետ: Մեզ համար մեծագույն հաճույք է ձեզ հետ տոնել խաղաղությունն ու միասնություննը: Այս տարի մեր տոնակատարություններն անցկացվում են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո, և ես ուրախ եմ, որ Եվրոպական միությունը ֆինանսավորում է ծրագրեր Դիլիջանում և Տավուշի մարզում: Ուզում եմ օգտագործել այս հնարավորությունն ու ձեզ տեղեկացնել, որ մենք ուզում ենք ավելի հաճախ գալ ու ավելի մեծածավալ ծրագրեր իրականացնել Դիլիջանում: Տարիքային խտրականություն չկա, բայց մենք ուզում ենք թիրախավորել երիտասարդությանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երիտասարդներին գալու և Եվրոպական միության հետ կապ հաստատելու համար: Վայելեք երեկոն և հիշեք, որ մենք այստեղ են ձեզ համար և Հայաստանի արդիականացման համար»:

3Դիլիջանի երաժշտական դպրոցների երեխաները կատարեցին Եվրոպայի օրհներգը և բեմը հանձնեցին Հայկ Պետրոսյանին ու Մաշա Մնջոյանին: Համերգի ժամանակ եղանակն արդեն արևային էր և հնարավորություն տվեց հանդիսատեսին վայելել երեկոն:

Եվրոպայի օրվա մարզային տոնակատարությունների առաջին կանգառը

Երևանում պաշտոնապես մեկնարկելուց հետո Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան Հայաստանի մարզեր: Մարզային տոնակատարությունների առաջին կանգառը Գյումրիում (Շիրակի մարզ), Վանաձորում (Լոռու մարզ) և Դիլիջանում (Տավուշի մարզ) էր:

Գյումրի Գյումրին առաջին քաղաքն էր, որը մայիսի 12-ին հյուրընկալեց միջոցառումները: Առավոտյան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվտալսկին հանդիպեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

11Հանդիպումից հետո Թատերական հրապարակում Եվրոպայի օրվա տոնակատարությունները մեկնարկեցին տեղեկատվական ցուցահանդեսով: Ավելի քան 20 տաղավարներ ներկայացնում էին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը, որոնք վերաբերում են շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը, բիզնեսին, ներդրումներին, քաղհասարակությանը, կրթությանը, նորարարությանը, մարդու իրավունքներին և երիտասարդությանը: Այցելուները հնարավորություն ունեին շրջելու տաղավարներում և ծանոթանալու ծրագրերին, հատուկ տաղավար կար երեխաների համար, իսկ դիջեյն ապահովում էր երաժշտությունը:

1Տաղավարներում շրջելուց հետո դեսպանը դիմեց բազմությանը և տեղեկացրեց ապագա պլանների մասին. «Մենք ունենք ավանդույթ սկսել Եվրոպայի օրվա մարզային տոնակատարությունները Գյումրիից. այդ փաստն ինձ շատ է ուրախացնում: Ընդհանուր առմամբ Եվրոպական միությունը Հայաստանի զարգացման համար տրամադրել է 500 միլիոն եվրո: Մեր առաջնահերթություններից մեկը Գյումրիում և Շիրակի մարզում ավելի շատ ծրագրեր իրականացնելը, ավելի տեսանելի ու ներգրավված լինելն է այստեղ: Ուզում ենք, որ Գյումրիի քաղաքացիները շահեն Հայաստանում ԵՄ գործունեությունից»:

Գյումրիի երաժշտական դպրոցի սաները կատարեցին Եվրոպայի օրհներգը`մեկնարկելով Եվրոպայի օրվա համերգը, որի հատուկ հյուրերն էին Հայկ Պետրոսյանն ու Մաշա Մնջոյանը: Մարդկանց բազմությունը հավաքվել էր բեմի առջև՝ իրենց սիրելի կատարողների հետ երգելու և պարելու համար:

Վանաձոր Մայիսի 13-ին խաղաղության և միասնության տոնին միացավ նաև Վանաձորը: Ինչպես Գյումրիում, Հայքի հրապարակում մեկնարկող տեղեկատվական ցուցահանդեսից առաջ դեսպան Սվիտալսկին առավոտյան հանդիպեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

2Այս անգամ ներկայացված էին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող 10 ծրագրեր`գյուղատնտեսության, բիզնեսի, քաղհասարակության, կրթության և նորարարության ոլորտներում` հնարավորություն տալով ծանոթանալ ԵՄ-ին և նրա աջակցությանը և ավելի մոտ զգալ իրենց եվրոպական մեծ ընտանիքին: Երեխաներին գրավում էր հատկապես նկարչությունը, մինչդեռ մեծահասակներն ու երիտասարդները տաղավարներում շրջելիս վայելում էին դիջեյի երաժշտությունն ու լավ եղանակը:

ARS_8279Տաղավարներն այցելելուց հետո դեսպան Սվիտալսկին դիմեց բազմությանը` ընդգծելով Վանաձորի կարևորությունը. «Եվրոպական միության համար Վանաձորը շատ կարևոր է. քաղաքը հայտնի է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև իր տաղանդավոր ու էներգիայով լեցուն երիտասարդությամբ: Հայաստանում ԵՄ-ն ամենախոշոր նվիրատուն է, մեր անդամ երկրների հետ մենք տրամադրում ենք Հայաստանի միջազգային աջակցության ավելի քան 50%-ը: Մենք ուզում են ավելի շատ աշխատել Հայաստանի մարզերում, Վանաձորի նման քաղաքներում: Մենք ուզում ենք շարունակել աջակցել ենթակառուցվածքներին, զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացմանը»:

22Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի սաները կատարեցին Եվրոպայի օրհներգը` ճանապարհ տալով Հայկ Պետրոսյանին և Մաշա Մնջոյանին, որոնց երաժշտությունը հանդիսատեսը ողջունեց սիրով` մինչև վերջ երգելով և պարելով:

Դիլիջան ARS_8789Մայիսի 14-ին շաբաթվա վերջին կանգառը Դիլիջանն էր: Քաղաքն առաջին անգամ հյուրընկալեց Եվրոպայի օրվա տոնակատարությունները: Դեսպան Սվիտալսկին և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը առաջին հերթին հանդիպեցին Դիլիջանի Եվրաակումբի անդամներին:: Չնայած հորդառատ անձրևին՝ մարդիկ այցելում էին ավելի քան 15 տաղավարներ, որոնք ներկայացնում էին գյուղատնտեսության, բիզնեսի, քաղհասարակության, կրթության, մարդու իրավունքների և նորարարության ոլորտներում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: