Եվրոպայի օրը տեղեկատվական շաբաթը նշանավորվեց ցուցահանդեսով և համերգով | EUNewsletter

Եվրոպայի օրը տեղեկատվական շաբաթը նշանավորվեց ցուցահանդեսով և համերգով

25 May 2015

Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարություններն արդեն դարձել են ավանդույթ: Ամեն տարի հայաստանաբնակները հնարավորություն ունեն ավելի շատ տեղեկանալու ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին, մասնակցելու տարբեր միջոցառումների, որոնք կազմակերպվում են Եվրոպայի օրվա շրջանակներում, ինչպես նաև ավելի սերտ ծանոթանալու եվրոպական մշակույթին: Մայիսի 24-ը տեղեկատվական շաբաթի փակման օրն էր, որը լեցուն էր միջոցառումներով, ուրախությամբ և անակնկալներով:
10568889_848486015205329_1331932510936320309_nԵրիտասարդներին մեծ հնարավորություն ընձեռվեց հանդիպելու ու քննարկելու տարբեր հարցեր Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Բոլոր դեսպաններն ու ԵՄ երկների դիվանագետները, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մասնակցեցին «Հանդիպում դեսպանների հետ» միջոցառմանը:
Որպեսզի ընկերական մթնոլորտ և ակտիվ մասնակցություն լինի, հանդիպումը տեղի ունեցավ ոչ ֆորմալ միջավայրում: Հանդիպման ընթացքում մասնակիցները ազատ տեղաշարժվում էին, քննարկում իրենց հուզող հարցերը: Հանդիպման ընթացքում սրահը ձևավորված էր ԵՄ անդամ երկրների մշակութային և խոհանոցի տարրերով:
Բացման արարողությունը կատարեց ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան, որից հետո դեսպանները ներկայացրին իրենց: «Սա ոչ ֆորմալ հանդիպում է, որը նախորդում է տեղեկատվական ցուցահանդեսին և Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շարունակությունն է: Ես ուզում եմ ընդգծել, որ սա ոչ ֆորմալ միջոցառում է, ուր բոլորը կարող են ինչպես անհատական, այնպես էլ խմբերով շփվել, ինչպես նաև ճաշակել մեր երկրների ուտեստները»:
Հանդիպմանը մասնակիցներից մեկը Դրնոյան Ալեքսանդրն էր, ով սովորել է Գերմանիայում և հիմա վերադարձել է Հայաստան: «Ես շատ հետաքրված էի այս միջոցառմամբ, քանի որ սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու դեսպանների հետ և ուղղելու նրանց հարցեր իրենց հարուստ փորձի մասին: Սա շատ լավ հնարավորություն է խոսելու մեր մշակույթների ընդհանրությունների և տարբերությունների մասին: Ինձ հետաքրքրող հարցն այն մասին է, թե արդյոք դիվանագիտական անձնագիրը որևէ առավելություններ է տալիս նրանց կյանքում: Հանդիպման լեզուն անգլերենն է: Կարծում եմ՝ սա պարզապես անգին նվեր է հայ երիտասարդների համար»:
10460276_848523265201604_7049024719980838381_nՀանդիպումից հետո բոլոր մասնակիցները հրավիրվեցին Հյուսիսային պողոտա, ուր պետք է տեղի ունենար տեղեկատվական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերը, որպեսզի հանրությունը ծանոթանա դրանց: Բացման խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: «Բարի գալուստ տեղեկատվական ցուցահանդես, որը նվիրված է ԵՄ-Հայաստան համագործակցությանը: Մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը կոչ արեց Եվրոպային միավորվել խաղաղության և միասնության համար: Եվրոպայի օրը 11264898_848522931868304_3918429605861575773_nՇումանի հռչակագրի տոնն է, որը կոչված է ցույց տալու, որ մենք հաղթահարել ենք բոլոր տարբերությունները, որպեսզի կառուցենք մեր ապագան, և ցույց տալու մեր համագործակցությունը հարևանների հետ: Այս տարվա տոնակատարությունները նվիրված են զարգացման տարվան: Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Ռիգայում, որը նոր է ավարտվել, ևս մեկ անգամ հաստատել է մեր շարունակական հետաքրքրվածությունը մեր հարևանների հետ ամուր համագործակցություն ստեղծելու և սատարելու նրանց իրենց ջանքերում՝ հասնելու երկարաժամկետ խաղաղության, կայունության և աճող բարգավաճման»:
Որպես տեղեկատվական ցուցահանդեսի ավարտ՝ Ազատության հրապարակում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի արտիստներ: Մինչ համերգի մեկնարկը ելույթ ունեցավ դեսպան Հրիսթեան և մաղթեց բոլորին ուրախ ժամանց: Արտիստների կատարումներից հետո բեմահարթակը փոխանցվեց VJ Զիպերին, ով Ֆրանսիայից հատուկ ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Եվրոպայի օրվան: Նրա ելույթից հետո մենք ունեցանք հարցազրույց, որի ընթացքում Զիպերը կիսվեց համերգից ստացած իր տպավորություններով: «Այս մարդիկ ուղղակի հիանալի են: Ես եկել եմ 1908129_848757995178131_7123434798347850042_nՖրանսիայից, ուր մենք շատ ակումբներ ունենք, մեծ երեկույթներ ենք ունենում, փառատոններ, բայց այդ ամենը հնարավոր չէ համեմատել այս համերգի հետ: Այստեղ բոլոր մարդիկ իրական են, այստեղ դու կարող ես տեսնել 100% -անոց սեր, 100% -անոց ուրախություն, և այդ է ամենը: Ես դարձյալ կվերադառնամ Հայաստան, երբ ցանկանաք»:
10440994_848758505178080_8994825076634540529_nՀամերգին հավաքվածները սպասում էին հատուկ հյուրին՝ Դենզելին. «Ես այնքան շոուներ եմ ունեցել Ռուսաստանում, Ղազախստանում և ողջ աշխարհում, բայց սա իմ առաջին այցելությունն է Հայաստան: Այստեղ մարդիկ շատ բաց են ու ջերմ, և ես շատ կուզեի կրկին գալ Հայաստան: Հանրությունը շատ լավ ընդունեց ինձ, էներգիայով լեցուն էր, բոլոր մարդիկ ուրախանում էին: Իմ «Pump it» երգը հիթ էր այստեղ ևս, և մարդիկ ինձ հետ միասին երգում էին այն: Ես ինքս Բելգիայից եմ, և դուք բոլորդ հայեր եք, կարծում եմ, որ սա մարդկանց միավորելու շատ լավ նախաձեռնություն է», – մեզ հետ զրույցում ասաց Դենզելը:
Այս տարվա համար այսքանը: Կհանդիպենք Եվրոպայի օր 2016-ին:

Եվրոպայի օրը տեղեկատվական շաբաթը նշանավորվեց ցուցահանդեսով և համերգով

Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարություններն արդեն դարձել են ավանդույթ: Ամեն տարի հայաստանաբնակները հնարավորություն ունեն ավելի շատ տեղեկանալու ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի մասին, մասնակցելու տարբեր միջոցառումների, որոնք կազմակերպվում են Եվրոպայի օրվա շրջանակներում, ինչպես նաև ավելի սերտ ծանոթանալու եվրոպական մշակույթին: Մայիսի 24-ը տեղեկատվական շաբաթի փակման օրն էր, որը լեցուն էր միջոցառումներով, ուրախությամբ և անակնկալներով: 10568889_848486015205329_1331932510936320309_nԵրիտասարդներին մեծ հնարավորություն ընձեռվեց հանդիպելու ու քննարկելու տարբեր հարցեր Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Բոլոր դեսպաններն ու ԵՄ երկների դիվանագետները, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մասնակցեցին «Հանդիպում դեսպանների հետ» միջոցառմանը: Որպեսզի ընկերական մթնոլորտ և ակտիվ մասնակցություն լինի, հանդիպումը տեղի ունեցավ ոչ ֆորմալ միջավայրում: Հանդիպման ընթացքում մասնակիցները ազատ տեղաշարժվում էին, քննարկում իրենց հուզող հարցերը: Հանդիպման ընթացքում սրահը ձևավորված էր ԵՄ անդամ երկրների մշակութային և խոհանոցի տարրերով: Բացման արարողությունը կատարեց ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան, որից հետո դեսպանները ներկայացրին իրենց: «Սա ոչ ֆորմալ հանդիպում է, որը նախորդում է տեղեկատվական ցուցահանդեսին և Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շարունակությունն է: Ես ուզում եմ ընդգծել, որ սա ոչ ֆորմալ միջոցառում է, ուր բոլորը կարող են ինչպես անհատական, այնպես էլ խմբերով շփվել, ինչպես նաև ճաշակել մեր երկրների ուտեստները»: Հանդիպմանը մասնակիցներից մեկը Դրնոյան Ալեքսանդրն էր, ով սովորել է Գերմանիայում և հիմա վերադարձել է Հայաստան: «Ես շատ հետաքրված էի այս միջոցառմամբ, քանի որ սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու դեսպանների հետ և ուղղելու նրանց հարցեր իրենց հարուստ փորձի մասին: Սա շատ լավ հնարավորություն է խոսելու մեր մշակույթների ընդհանրությունների և տարբերությունների մասին: Ինձ հետաքրքրող հարցն այն մասին է, թե արդյոք դիվանագիտական անձնագիրը որևէ առավելություններ է տալիս նրանց կյանքում: Հանդիպման լեզուն անգլերենն է: Կարծում եմ՝ սա պարզապես անգին նվեր է հայ երիտասարդների համար»: 10460276_848523265201604_7049024719980838381_nՀանդիպումից հետո բոլոր մասնակիցները հրավիրվեցին Հյուսիսային պողոտա, ուր պետք է տեղի ունենար տեղեկատվական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերը, որպեսզի հանրությունը ծանոթանա դրանց: Բացման խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: «Բարի գալուստ տեղեկատվական ցուցահանդես, որը նվիրված է ԵՄ-Հայաստան համագործակցությանը: Մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը կոչ արեց Եվրոպային միավորվել խաղաղության և միասնության համար: Եվրոպայի օրը 11264898_848522931868304_3918429605861575773_nՇումանի հռչակագրի տոնն է, որը կոչված է ցույց տալու, որ մենք հաղթահարել ենք բոլոր տարբերությունները, որպեսզի կառուցենք մեր ապագան, և ցույց տալու մեր համագործակցությունը հարևանների հետ: Այս տարվա տոնակատարությունները նվիրված են զարգացման տարվան: Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Ռիգայում, որը նոր է ավարտվել, ևս մեկ անգամ հաստատել է մեր շարունակական հետաքրքրվածությունը մեր հարևանների հետ ամուր համագործակցություն ստեղծելու և սատարելու նրանց իրենց ջանքերում՝ հասնելու երկարաժամկետ խաղաղության, կայունության և աճող բարգավաճման»: Որպես տեղեկատվական ցուցահանդեսի ավարտ՝ Ազատության հրապարակում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի արտիստներ: Մինչ համերգի մեկնարկը ելույթ ունեցավ դեսպան Հրիսթեան և մաղթեց բոլորին ուրախ ժամանց: Արտիստների կատարումներից հետո բեմահարթակը փոխանցվեց VJ Զիպերին, ով Ֆրանսիայից հատուկ ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Եվրոպայի օրվան: Նրա ելույթից հետո մենք ունեցանք հարցազրույց, որի ընթացքում Զիպերը կիսվեց համերգից ստացած իր տպավորություններով: «Այս մարդիկ ուղղակի հիանալի են: Ես եկել եմ 1908129_848757995178131_7123434798347850042_nՖրանսիայից, ուր մենք շատ ակումբներ ունենք, մեծ երեկույթներ ենք ունենում, փառատոններ, բայց այդ ամենը հնարավոր չէ համեմատել այս համերգի հետ: Այստեղ բոլոր մարդիկ իրական են, այստեղ դու կարող ես տեսնել 100% -անոց սեր, 100% -անոց ուրախություն, և այդ է ամենը: Ես դարձյալ կվերադառնամ Հայաստան, երբ ցանկանաք»: 10440994_848758505178080_8994825076634540529_nՀամերգին հավաքվածները սպասում էին հատուկ հյուրին՝ Դենզելին. «Ես այնքան շոուներ եմ ունեցել Ռուսաստանում, Ղազախստանում և ողջ աշխարհում, բայց սա իմ առաջին այցելությունն է Հայաստան: Այստեղ մարդիկ շատ բաց են ու ջերմ, և ես շատ կուզեի կրկին գալ Հայաստան: Հանրությունը շատ լավ ընդունեց ինձ, էներգիայով լեցուն էր, բոլոր մարդիկ ուրախանում էին: Իմ «Pump it» երգը հիթ էր այստեղ ևս, և մարդիկ ինձ հետ միասին երգում էին այն: Ես ինքս Բելգիայից եմ, և դուք բոլորդ հայեր եք, կարծում եմ, որ սա մարդկանց միավորելու շատ լավ նախաձեռնություն է», - մեզ հետ զրույցում ասաց Դենզելը: Այս տարվա համար այսքանը: Կհանդիպենք Եվրոպայի օր 2016-ին: