Եվրոպայի օրը Հայաստանի ճանապարհներին է | EUNewsletter

Եվրոպայի օրը Հայաստանի ճանապարհներին է

24 May 2016

Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում անցկացվել են հինգ մարզում և կամփոփվեն հունիսի 5-ին Երևանում։
Մայիսի 18-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մարզային այցերի շրջանակում մեկնել է Գեղարքունիքի մարզ: Այցի ընթացքում նրան ուղեկցել են Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան Նիկոլաս Ֆայը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն: Պատվիրակությունը սկսել է իր այցը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD ծրագրի շրջանակում հնդկաձավար արտադրող ֆերմերների և Ծովագյուղի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպումից: Այնուհետև նրանք հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ: Բացի դրանից, հանդիպում է տեղի ունեցել նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ: Այցի վերջում պատվիրակությունը հանդիպել է Գեղարքունիքի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նույն օրը Գավառում կազմակերպվել է տոնական համերգ, որի ընթացքում ներկաներին ողջունել 13230116_1026165467437382_5401231540686557703_nէ դեսպան Սվիտալսկին: «Մենք նշում ենք Եվրոպայի օրը մասնավորապես երիտասարդների համար: Մենք կաշխատենք ձեր կառավարության և քաղհասարակության հետ, որպեսզի դուք ավելի լավ ապագա ունենաք այստեղ՝ ձեր գեղեցիկ երկրում: Ես շատ լավ գիտեմ, որ կյանքը Գավառում հեշտ չէ, բայց մենք լիահույս ենք, որ այսօր դուք մեզ հետ միասին կմտածեք ու հույս կտածեք ավելի լավ ապագայի մասին»: Բացման խոսքից հետո դեսպան Սվիտալսկին մրցանակներ է հանձնել ԵՄ-Հայաստան համագործակցությանը նվիրված հատուկ վիկտորինայի հաղթողներին: Գավառում մարդիկ այնքան էին ոգևորվել համերգից, որ խնդրում էին շարունակել այն՝ չնայած հորդառատ անձրևին:
Մայիսի 21-ին ԵՄ պատվիրակության հայաստանյան թիմը կրկին ճանապարհ էր ընկել, այս անգամ՝ դեպի Հայաստանի հարավ: Մայիսի 21-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հնարավորություն է ունեցել քաջալերելու Սյունիքի մարզում սեռով պայմանավորված բռնության դեմ աշխատանքներ տանող Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոնին։ Դեսպան Սվիտալսկին ներկա է գտնվել հուշագրի ստորագրման արարողությանը նվիրված միջոցառմանը: Հուշագիրը ներգրավում է կառավարությանն ու քաղհասարակությանը, որոնք պատրաստակամ են պայքարելու սեռով պայմանավորված բռնության դեմ։ «ԵՄ-ն ձեր կողքին է սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարում, որը Մարդու իրավունքների բյուջետային աջակցության ծրագրի մասն է կազմում, և մենք հանաձայնության ենք եկել կառավարության հետ, որպեսզի նրանք մինչև 2016 թվականի ավարտը վերջնականացնեն ընտանեկան բռնության վերաբերյալ նոր և համապարփակ օրենքը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք կառավարության հետ, որպեսզի կառավարությունը միանա Ստամբուլյան կոնվենցիային»։ Նույն օրը ԵՄ պատվիրակության ղեկավարը Սյունիքի մարզի 13237734_1027649920622270_840783055480861527_nԳորիս քաղաքում կատարել է առաջին Եվրո ակումբի բացումը։ ԵՄ պատվիրակությունը նման ակումբներ կբացի ՀՀ բոլոր մարզերում, որոնց հիմնական նպատակն է Հայաստանի երիտասարդներին ԵՄ և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին կրթելն ու տեղեկացնելը։ Նախաձեռնության միջոցով եվրոպական երիտասարդական ՀԿ-ների հետ երկարաժամկետ կապ կստեղծվի։ ԵՄ-ի ռեսուրսներն օգտագործելով և հայ երիտասարդների նպատակներին աջակցելով` կամրապնդվեն ԵՄ-ի հետ հարաբերությունները ։
Այս բոլոր պաշտոնական հանդիպումներից հետո Եվրոպայի օրվա տոնակատարություններն առաջին անգամ հասել են Սյունիքի մարզի Գորիս քաղաք։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր թիմի հետ միասին ներկա է գտնվել տոնական համերգին և հանդես եկել բացման խոսքով։ «Ուրախ եմ, որ մենք այստեղ ենք՝ Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում։ Մենք պատրաստակամ ենք օգնելու հայերի ջանքերին՝ կառուցելու ավելի լավ հասարակություն։ ԵՄ-ն ցանկանում է աջակցել ձեզ ունենալու ավելի լավ կրթություն, լավ աշխատանք և ապրելու խաղաղության մեջ։ Այժմ հեշտ ժամանակներ չեն բոլոր հայերի համար, եկեք աղոթենք խաղաղության և զարգացման համար ու վայելենք այս երեկոն»։
Արդեն մայիսի 22-ին դեսպան Պյոտր Սվիտալսկին իր առաջին պաշտոնական այցն է կատարել Կապան։ Կապան գնալու ճանապարհին դեսպան Սվիտալսկին և Հայաստանում Լեհաստանի դեսպան Յեժի Նովակովսկին այցելել են «Տաթևեր» և պատմական Տաթևի վանք, որը տեղակայված է Որոտան գետի կիրճում։ Երկու դեսպաններին է միացել լեհական երգչախումբը, որը նշանավորել է Եվրոպայի օրը՝ կատարելով Եվրոպական օրհներգը և մի քանի լեհական ազգային երգ։ Նախքան այդ հյուրերը տեղեկացվել են լեռնագնացության համար արահետները նշելու գործում լեհական աջակցության մասին և համտեսել են լեհական համեղ տնական տորթ։
Կապան ժամանելուն պես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը և Հայաստանում Լեհաստանի դեսպանը հանդիպել են Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի և նրա թիմի հետ։ Քննարկվել են մարզերում տնտեսական զարգացումը, ԵՄ աջակցությունը Մեղրիում Հայաստան-Իրան անցակետի իրագործելիության ուսումնասիրությանը, ԵՄ-ի պոտենցիալ աջակցությունը պլաստիկ թափոնների նորարար օգտագործմանը, սեզոնային միգրացիան, կանանց համար աշխատանքային հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև պատմական կապերը Եվրոպայի և Հայաստանի միջև։
13240582_1028341080553154_8261934550474347955_nՄայիսի 22-ին կապանցիներն ու հարակից գյուղերի բնակիչները շատ ոգևորված միացել են ԵՄ պատվիրակությանը՝ մասնակցելու մեծ բացօթյա համերգին։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնել է իր գոհունակությունն առաջին անգամ Կապան այցելելու առիթով։ «Ես ողջունում եմ Դավիթ Բեկի այս հիանալի քաղաքը, խիզախության ու դիմադրության քաղաքը։ Ողջունում եմ այն քաղաքը, որը Եվրոպայի սահմանին է և Եվրոպայի դարպասն է։ Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Կապանի քաղաքապետին ու ողջ քաղաքապետարանին այսօրվա համերգը կազմակերպելու համար։ Մենք ցանկանում ենք համատեղ ապագա կառուցել ԵՄ-ի և Հայաստանի միջև, որը հիմնված կլինի համընդհանուր արժեքների վրա։ Եվրոպայի օրվա մեր տոնակատարությունները, որոնց կարգախոսն է «ԵՄ-ն երիտասարդների համար», նվիրված են երիտասարդությանը, ապագա սերնդին: ԵՄ-ն հավատացած է, որ երիտասարդներն են Հայաստանի ապագան։ Դուք լի եք տաղանդով և շատ շնորհալի եք, և մենք ցանկանում ենք օգնել ձեզ՝ առաջարկելով ավելի լավ հնարավորություններ երիտասարդների համար, ստեղծել ավելի լավ կրթություն ու ավելի լավ աշխատանք։ Մենք ցանկանում ենք, որ հայ երիտասարդներն ավելի լավ ապագա տեսնեն այստեղ և ոչ թե երկրի սահմաններից դուրս։ Բայց ամենից շատ մենք ցանկանում ենք աշխատել միջազգային հանրության հետ՝ ապահովելով կայունություն և խաղաղություն, ինչպես ձեր երկրում, այնպես էլ ողջ տարածաշրջանում»։

Եվրոպայի օրը Հայաստանի ճանապարհներին է

Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում անցկացվել են հինգ մարզում և կամփոփվեն հունիսի 5-ին Երևանում։ Մայիսի 18-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մարզային այցերի շրջանակում մեկնել է Գեղարքունիքի մարզ: Այցի ընթացքում նրան ուղեկցել են Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան Նիկոլաս Ֆայը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն: Պատվիրակությունը սկսել է իր այցը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD ծրագրի շրջանակում հնդկաձավար արտադրող ֆերմերների և Ծովագյուղի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպումից: Այնուհետև նրանք հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ: Բացի դրանից, հանդիպում է տեղի ունեցել նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ: Այցի վերջում պատվիրակությունը հանդիպել է Գեղարքունիքի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նույն օրը Գավառում կազմակերպվել է տոնական համերգ, որի ընթացքում ներկաներին ողջունել 13230116_1026165467437382_5401231540686557703_nէ դեսպան Սվիտալսկին: «Մենք նշում ենք Եվրոպայի օրը մասնավորապես երիտասարդների համար: Մենք կաշխատենք ձեր կառավարության և քաղհասարակության հետ, որպեսզի դուք ավելի լավ ապագա ունենաք այստեղ՝ ձեր գեղեցիկ երկրում: Ես շատ լավ գիտեմ, որ կյանքը Գավառում հեշտ չէ, բայց մենք լիահույս ենք, որ այսօր դուք մեզ հետ միասին կմտածեք ու հույս կտածեք ավելի լավ ապագայի մասին»: Բացման խոսքից հետո դեսպան Սվիտալսկին մրցանակներ է հանձնել ԵՄ-Հայաստան համագործակցությանը նվիրված հատուկ վիկտորինայի հաղթողներին: Գավառում մարդիկ այնքան էին ոգևորվել համերգից, որ խնդրում էին շարունակել այն՝ չնայած հորդառատ անձրևին: Մայիսի 21-ին ԵՄ պատվիրակության հայաստանյան թիմը կրկին ճանապարհ էր ընկել, այս անգամ՝ դեպի Հայաստանի հարավ: Մայիսի 21-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հնարավորություն է ունեցել քաջալերելու Սյունիքի մարզում սեռով պայմանավորված բռնության դեմ աշխատանքներ տանող Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոնին։ Դեսպան Սվիտալսկին ներկա է գտնվել հուշագրի ստորագրման արարողությանը նվիրված միջոցառմանը: Հուշագիրը ներգրավում է կառավարությանն ու քաղհասարակությանը, որոնք պատրաստակամ են պայքարելու սեռով պայմանավորված բռնության դեմ։ «ԵՄ-ն ձեր կողքին է սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարում, որը Մարդու իրավունքների բյուջետային աջակցության ծրագրի մասն է կազմում, և մենք հանաձայնության ենք եկել կառավարության հետ, որպեսզի նրանք մինչև 2016 թվականի ավարտը վերջնականացնեն ընտանեկան բռնության վերաբերյալ նոր և համապարփակ օրենքը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք կառավարության հետ, որպեսզի կառավարությունը միանա Ստամբուլյան կոնվենցիային»։ Նույն օրը ԵՄ պատվիրակության ղեկավարը Սյունիքի մարզի 13237734_1027649920622270_840783055480861527_nԳորիս քաղաքում կատարել է առաջին Եվրո ակումբի բացումը։ ԵՄ պատվիրակությունը նման ակումբներ կբացի ՀՀ բոլոր մարզերում, որոնց հիմնական նպատակն է Հայաստանի երիտասարդներին ԵՄ և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին կրթելն ու տեղեկացնելը։ Նախաձեռնության միջոցով եվրոպական երիտասարդական ՀԿ-ների հետ երկարաժամկետ կապ կստեղծվի։ ԵՄ-ի ռեսուրսներն օգտագործելով և հայ երիտասարդների նպատակներին աջակցելով` կամրապնդվեն ԵՄ-ի հետ հարաբերությունները ։ Այս բոլոր պաշտոնական հանդիպումներից հետո Եվրոպայի օրվա տոնակատարություններն առաջին անգամ հասել են Սյունիքի մարզի Գորիս քաղաք։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր թիմի հետ միասին ներկա է գտնվել տոնական համերգին և հանդես եկել բացման խոսքով։ «Ուրախ եմ, որ մենք այստեղ ենք՝ Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում։ Մենք պատրաստակամ ենք օգնելու հայերի ջանքերին՝ կառուցելու ավելի լավ հասարակություն։ ԵՄ-ն ցանկանում է աջակցել ձեզ ունենալու ավելի լավ կրթություն, լավ աշխատանք և ապրելու խաղաղության մեջ։ Այժմ հեշտ ժամանակներ չեն բոլոր հայերի համար, եկեք աղոթենք խաղաղության և զարգացման համար ու վայելենք այս երեկոն»։ Արդեն մայիսի 22-ին դեսպան Պյոտր Սվիտալսկին իր առաջին պաշտոնական այցն է կատարել Կապան։ Կապան գնալու ճանապարհին դեսպան Սվիտալսկին և Հայաստանում Լեհաստանի դեսպան Յեժի Նովակովսկին այցելել են «Տաթևեր» և պատմական Տաթևի վանք, որը տեղակայված է Որոտան գետի կիրճում։ Երկու դեսպաններին է միացել լեհական երգչախումբը, որը նշանավորել է Եվրոպայի օրը՝ կատարելով Եվրոպական օրհներգը և մի քանի լեհական ազգային երգ։ Նախքան այդ հյուրերը տեղեկացվել են լեռնագնացության համար արահետները նշելու գործում լեհական աջակցության մասին և համտեսել են լեհական համեղ տնական տորթ։ Կապան ժամանելուն պես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը և Հայաստանում Լեհաստանի դեսպանը հանդիպել են Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի և նրա թիմի հետ։ Քննարկվել են մարզերում տնտեսական զարգացումը, ԵՄ աջակցությունը Մեղրիում Հայաստան-Իրան անցակետի իրագործելիության ուսումնասիրությանը, ԵՄ-ի պոտենցիալ աջակցությունը պլաստիկ թափոնների նորարար օգտագործմանը, սեզոնային միգրացիան, կանանց համար աշխատանքային հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև պատմական կապերը Եվրոպայի և Հայաստանի միջև։ 13240582_1028341080553154_8261934550474347955_nՄայիսի 22-ին կապանցիներն ու հարակից գյուղերի բնակիչները շատ ոգևորված միացել են ԵՄ պատվիրակությանը՝ մասնակցելու մեծ բացօթյա համերգին։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնել է իր գոհունակությունն առաջին անգամ Կապան այցելելու առիթով։ «Ես ողջունում եմ Դավիթ Բեկի այս հիանալի քաղաքը, խիզախության ու դիմադրության քաղաքը։ Ողջունում եմ այն քաղաքը, որը Եվրոպայի սահմանին է և Եվրոպայի դարպասն է։ Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Կապանի քաղաքապետին ու ողջ քաղաքապետարանին այսօրվա համերգը կազմակերպելու համար։ Մենք ցանկանում ենք համատեղ ապագա կառուցել ԵՄ-ի և Հայաստանի միջև, որը հիմնված կլինի համընդհանուր արժեքների վրա։ Եվրոպայի օրվա մեր տոնակատարությունները, որոնց կարգախոսն է «ԵՄ-ն երիտասարդների համար», նվիրված են երիտասարդությանը, ապագա սերնդին: ԵՄ-ն հավատացած է, որ երիտասարդներն են Հայաստանի ապագան։ Դուք լի եք տաղանդով և շատ շնորհալի եք, և մենք ցանկանում ենք օգնել ձեզ՝ առաջարկելով ավելի լավ հնարավորություններ երիտասարդների համար, ստեղծել ավելի լավ կրթություն ու ավելի լավ աշխատանք։ Մենք ցանկանում ենք, որ հայ երիտասարդներն ավելի լավ ապագա տեսնեն այստեղ և ոչ թե երկրի սահմաններից դուրս։ Բայց ամենից շատ մենք ցանկանում ենք աշխատել միջազգային հանրության հետ՝ ապահովելով կայունություն և խաղաղություն, ինչպես ձեր երկրում, այնպես էլ ողջ տարածաշրջանում»։