Եվրոպական տեսակի պանիրներ` Հայաստանի մարզերից | EUNewsletter

Եվրոպական տեսակի պանիրներ` Հայաստանի մարզերից

5 Հոկտեմբեր 2016
img_0006

Եվրոպական տեսակի պանիրները շուտով կունենան «Արտադրված է Հայաստանում» պիտակը և հնարավորություն կստանան հայտնվելու եվրոպական շուկաներում: ԵՄ աջակցությամբ իրականացվող ENPARD Հայաստան ծրագիրն աջակցում է հայ ֆերմերներին արտադրել նոր տեսակի պանիրներ և գտնել նոր շուկաներ: Հայաստանի տարբեր մարզերում արդեն հիմնվել է բարձրակարգ պանրի 6 արտադրամաս:
ԵՄ-ն իրականացնում է ENPARD ծրագիրը Արևելյան գործընկերության նաև այլ երկրներում: ENPARD-ի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու, Հայաստանում կատարված աշխատանքի արդյունքներին ծանոթանալու և լավագույն փորձով կիսվելու նպատակով Հայաստան էին ժամանել Մոլդովայի և Վրաստանի ENPARD ծրագրի փորձագետները: Սեպտեմբերի 27-ին` եռօրյա այցի շրջանակում, նրանք այցելել էին Հայաստանի հյուսիսում գտնվող Մեծ Մանթաշ գյուղ, որտեղ հիմնվել է պանրի 6 արտադրամասերից մեկը:
«Մանթաշի Միլենա» կոոպերատիվը ղեկավարվում է կին ֆերմերների կողմից: Այս կոոպերատիվը երկար ժամանակ արտադրել է հայկական պանիրներ, սակայն հնարավորություն չի ունեցել վաճառելու դրանք Երևանում, այլ սպառել է միայն սեփական մարզում: Այժմ, դառնալով ENPARD ծրագրի շահառու, «Մանթաշի Միլենան» հնարավորություն է ստացել կառուցելու արտադրամաս և ստացել է նոր սարքավորումներ: Կառուցումն ու սանիտարական ստուգումներն արդեն ավարտվել են, և շուտով կմեկնարկի արտադրությունը:
img_0130Սիրանուշ Անդրեասյանը, ով «Մանթաշի Միլենա» կոոպերատիվի ղեկավարն է, բարձր է գնահատում ENPARD-ից ստացած աջակցությունը: «Մենք կարող էինք միայն երազել նման ժամանակակից սարքավորումների մասին: Այն կօգնի մեզ ոչ միայն արտադելու հարցում, այլև պաստերացման, կտրելու, վերստուգելու և ձև հաղորդելու: Այն կարագացնի ողջ գործընթացը, քանի որ մինչ այժմ մենք ամեն ինչը արել ենք մեր ձեռքերով: Իսկ հիմա գործընթացը կլինի ավտոմատացված և կբարձրացնի արտադրողականությունը: Հենց որ լուծվի գազաֆիկացման հարցը, մենք երկու շաբաթ անց արդեն կունենանք եվրոպական տեսակի պանիրներ: Մեր կոոպերատիվում կա հինգ կին, և բոլորն էլ ներգրավված կլինեն արտադրության մեջ»:
img_0018Պանրի արժեշղթայի համակարգող Լուիզա Սևունին խոստացավ, որ նոր պանիրները պատրաստ կլինեն մինչև Ամանոր: «Պանրի արտադրության համար մենք ունենք երկու արտադրամաս Շիրակի մարզում, մեկական՝ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզում, և երկուսը` Արագածոտնում: Հիմա, երբ խմբերը վերջացրել են արտադրամասերի կառուցումը, մենք տրամադրել ենք նրանց սարքավորումներ և աջակցում ենք գազիֆիկացման հարցում: Դրանից հետո մեր փորձագետը կսովորեցնի նրանց, թե ինչպես կարելի է արտադրել եվրոպական տեսակի պանիրներ: Սննդի անվտանգության բոլոր հարցերը հաշվի են առնվել: Դա մեզ կօգնի հավաստագրման հարցում, ինչից հետո մենք կկարողանանք օգնել նրանց հաղթահարել արտահանման դժվարությունները: Հոկտեմբերին նրանք կսկսեն արտադրությունը, որից հետո 2 ամիս կտևի հասունացման շրջանը, և պանիրները պատրաստ կլինեն վաճառքի համար»:

Եվրոպական տեսակի պանիրներ` Հայաստանի մարզերից

Եվրոպական տեսակի պանիրները շուտով կունենան «Արտադրված է Հայաստանում» պիտակը և հնարավորություն կստանան հայտնվելու եվրոպական շուկաներում: ԵՄ աջակցությամբ իրականացվող ENPARD Հայաստան ծրագիրն աջակցում է հայ ֆերմերներին արտադրել նոր տեսակի պանիրներ և գտնել նոր շուկաներ: Հայաստանի տարբեր մարզերում արդեն հիմնվել է բարձրակարգ պանրի 6 արտադրամաս: ԵՄ-ն իրականացնում է ENPARD ծրագիրը Արևելյան գործընկերության նաև այլ երկրներում: ENPARD-ի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու, Հայաստանում կատարված աշխատանքի արդյունքներին ծանոթանալու և լավագույն փորձով կիսվելու նպատակով Հայաստան էին ժամանել Մոլդովայի և Վրաստանի ENPARD ծրագրի փորձագետները: Սեպտեմբերի 27-ին` եռօրյա այցի շրջանակում, նրանք այցելել էին Հայաստանի հյուսիսում գտնվող Մեծ Մանթաշ գյուղ, որտեղ հիմնվել է պանրի 6 արտադրամասերից մեկը: «Մանթաշի Միլենա» կոոպերատիվը ղեկավարվում է կին ֆերմերների կողմից: Այս կոոպերատիվը երկար ժամանակ արտադրել է հայկական պանիրներ, սակայն հնարավորություն չի ունեցել վաճառելու դրանք Երևանում, այլ սպառել է միայն սեփական մարզում: Այժմ, դառնալով ENPARD ծրագրի շահառու, «Մանթաշի Միլենան» հնարավորություն է ստացել կառուցելու արտադրամաս և ստացել է նոր սարքավորումներ: Կառուցումն ու սանիտարական ստուգումներն արդեն ավարտվել են, և շուտով կմեկնարկի արտադրությունը: img_0130Սիրանուշ Անդրեասյանը, ով «Մանթաշի Միլենա» կոոպերատիվի ղեկավարն է, բարձր է գնահատում ENPARD-ից ստացած աջակցությունը: «Մենք կարող էինք միայն երազել նման ժամանակակից սարքավորումների մասին: Այն կօգնի մեզ ոչ միայն արտադելու հարցում, այլև պաստերացման, կտրելու, վերստուգելու և ձև հաղորդելու: Այն կարագացնի ողջ գործընթացը, քանի որ մինչ այժմ մենք ամեն ինչը արել ենք մեր ձեռքերով: Իսկ հիմա գործընթացը կլինի ավտոմատացված և կբարձրացնի արտադրողականությունը: Հենց որ լուծվի գազաֆիկացման հարցը, մենք երկու շաբաթ անց արդեն կունենանք եվրոպական տեսակի պանիրներ: Մեր կոոպերատիվում կա հինգ կին, և բոլորն էլ ներգրավված կլինեն արտադրության մեջ»: img_0018Պանրի արժեշղթայի համակարգող Լուիզա Սևունին խոստացավ, որ նոր պանիրները պատրաստ կլինեն մինչև Ամանոր: «Պանրի արտադրության համար մենք ունենք երկու արտադրամաս Շիրակի մարզում, մեկական՝ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզում, և երկուսը` Արագածոտնում: Հիմա, երբ խմբերը վերջացրել են արտադրամասերի կառուցումը, մենք տրամադրել ենք նրանց սարքավորումներ և աջակցում ենք գազիֆիկացման հարցում: Դրանից հետո մեր փորձագետը կսովորեցնի նրանց, թե ինչպես կարելի է արտադրել եվրոպական տեսակի պանիրներ: Սննդի անվտանգության բոլոր հարցերը հաշվի են առնվել: Դա մեզ կօգնի հավաստագրման հարցում, ինչից հետո մենք կկարողանանք օգնել նրանց հաղթահարել արտահանման դժվարությունները: Հոկտեմբերին նրանք կսկսեն արտադրությունը, որից հետո 2 ամիս կտևի հասունացման շրջանը, և պանիրները պատրաստ կլինեն վաճառքի համար»: