Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի կրթությանն ու զբաղվածությանը | EUNewsletter

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի կրթությանն ու զբաղվածությանը

19 Մայիս 2016
ARS_0111

Վերջին 14 տարիների ընթացքում ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ՄԿՈՒ (միջին մասնագիտական կրթության և ուսուցման) ոլորտի զարգացմանը: Մայիսի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ուսուցիչների, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության քաղաքականությունը մշակողների համար Արմավիրի պետական քոլեջում կազմակերպել էր բաց դռների օր, որպեսզի ցուցադրի, թե ինչպես են ուսանողները հմտացել տեխնիկական արհեստներում և ձեռք բերել հմտություններ:
Արմավիրի քոլեջն առաջինն է, ուր այցելել էր դեսպան Սվիտալսկին Հայաստան այցելելուց հետո: Նա հայտնել է, թե որքան ուրախ է կրկին վերադառնալ այստեղ: «Ես շատ ուրախ եմ, որ ԵՄ-ն, աշխատելով ՀՀ կառավարության հետ, օգնում է զարգացնել կրթությունը: Ավելի քան 10 տարի է, ինչ մենք սատարում ենք ՄԿՈՒ հաստատություններին, ծախսում ենք միլիոնավոր եվրոներ, որպեսզի բարելավենք ուսուցիչների որակավորումը և, որ ամենակարևորն է, հիմնանորոգենք ու վերազինենք քոլեջները: Մենք Հայաստանում աջակցություն ենք տրամադրել 17 քոլեջի, ներառյալ Արմավիրի այս քոլեջը: Ես հաճախ եմ լսում շնորհակալական խոսքեր ԵՄ-ի հասցեին: Իրապես, ավելի քան 4500 ուսանող է օգտվել ԵՄ աջակցությունից: Իհարկե, գլխավոր հարցն այն է, թե արդյոք ուսանողները կարողանում են աշխատանք գտնել ավարտելուց հետո: Շատ կրթական հաստատություններում ես լսում եմ լավատեսական պատասխաններ, սակայն լսել եմ նաև, որ ավարտողներից շատերը ստիպված են աշխատանք գտնել արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում: Վիճակագրությունն ասում է, որ քոլեջներն ավարտողների միայն 27%-ն է աշխատանք գտնում: Դա շատ ցածր ցուցանիշ է»:
ARS_9989Արմավիրի պետական քոլեջի տնօրեն Արթուր Եղիազարյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին աջակցության համար և ընդգծել, որ նրանք անգամ երազել չէին կարող նման քոլեջ ունենալու մասին: ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից ելույթ է ունեցել նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը և հայտնել, թե որքան կարևոր է ոլորտի համար ԵՄ-ի շարունակական աջակցությունը: «Նախորդ տարվա ընթացքում ՄԿՈՒ ոլորտում շատ բարեփոխումներ են տեղի ունեցել: 2009թ.-ից ԵՄ-ն է եղել այս ամենի գլխավոր դոնորը: Այդ աջակցության առաջին մասը հատկացվել է քոլեջների հիմնանորոգման ու վերազինման համար, երկրորդը` վերապատրաստման, որակավորման, նոր ծրագրերի ու մոտեցումների համար»:
ԵՄ-ն ունի երկարաժամկետ հանձնառություն՝ բարելավելու Հայաստանում կրթության և ուսուցման ծրագրերը, որոնք արտացոլում են ԵՄ-ի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի երիտասարդներին և զարգացնելու փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք խթանում են Հայաստանի տնտեսությունը:
Առաջիկայում ԵՄ-ն կմեկնարկի նոր բյուջետային աջակցություն, որի շրջանակում «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրով կհատկացվի 15 միլիոն եվրո` Հայաստանի երիտասարդներին կրթական և աշխատանքի տեղավորման նոր հնարավորություններ տալու համար: Բարեփոխումների նախագծի նպատակն է բարելավել աշխատաշուկան ու երիտասարդների հնարավորությունները` որոշակի շեշտ դնելով գյուղատնտեսական զբաղվածության վրա:

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի կրթությանն ու զբաղվածությանը

Վերջին 14 տարիների ընթացքում ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ՄԿՈՒ (միջին մասնագիտական կրթության և ուսուցման) ոլորտի զարգացմանը: Մայիսի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ուսուցիչների, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության քաղաքականությունը մշակողների համար Արմավիրի պետական քոլեջում կազմակերպել էր բաց դռների օր, որպեսզի ցուցադրի, թե ինչպես են ուսանողները հմտացել տեխնիկական արհեստներում և ձեռք բերել հմտություններ: Արմավիրի քոլեջն առաջինն է, ուր այցելել էր դեսպան Սվիտալսկին Հայաստան այցելելուց հետո: Նա հայտնել է, թե որքան ուրախ է կրկին վերադառնալ այստեղ: «Ես շատ ուրախ եմ, որ ԵՄ-ն, աշխատելով ՀՀ կառավարության հետ, օգնում է զարգացնել կրթությունը: Ավելի քան 10 տարի է, ինչ մենք սատարում ենք ՄԿՈՒ հաստատություններին, ծախսում ենք միլիոնավոր եվրոներ, որպեսզի բարելավենք ուսուցիչների որակավորումը և, որ ամենակարևորն է, հիմնանորոգենք ու վերազինենք քոլեջները: Մենք Հայաստանում աջակցություն ենք տրամադրել 17 քոլեջի, ներառյալ Արմավիրի այս քոլեջը: Ես հաճախ եմ լսում շնորհակալական խոսքեր ԵՄ-ի հասցեին: Իրապես, ավելի քան 4500 ուսանող է օգտվել ԵՄ աջակցությունից: Իհարկե, գլխավոր հարցն այն է, թե արդյոք ուսանողները կարողանում են աշխատանք գտնել ավարտելուց հետո: Շատ կրթական հաստատություններում ես լսում եմ լավատեսական պատասխաններ, սակայն լսել եմ նաև, որ ավարտողներից շատերը ստիպված են աշխատանք գտնել արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում: Վիճակագրությունն ասում է, որ քոլեջներն ավարտողների միայն 27%-ն է աշխատանք գտնում: Դա շատ ցածր ցուցանիշ է»: ARS_9989Արմավիրի պետական քոլեջի տնօրեն Արթուր Եղիազարյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին աջակցության համար և ընդգծել, որ նրանք անգամ երազել չէին կարող նման քոլեջ ունենալու մասին: ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից ելույթ է ունեցել նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը և հայտնել, թե որքան կարևոր է ոլորտի համար ԵՄ-ի շարունակական աջակցությունը: «Նախորդ տարվա ընթացքում ՄԿՈՒ ոլորտում շատ բարեփոխումներ են տեղի ունեցել: 2009թ.-ից ԵՄ-ն է եղել այս ամենի գլխավոր դոնորը: Այդ աջակցության առաջին մասը հատկացվել է քոլեջների հիմնանորոգման ու վերազինման համար, երկրորդը` վերապատրաստման, որակավորման, նոր ծրագրերի ու մոտեցումների համար»: ԵՄ-ն ունի երկարաժամկետ հանձնառություն՝ բարելավելու Հայաստանում կրթության և ուսուցման ծրագրերը, որոնք արտացոլում են ԵՄ-ի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի երիտասարդներին և զարգացնելու փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք խթանում են Հայաստանի տնտեսությունը: Առաջիկայում ԵՄ-ն կմեկնարկի նոր բյուջետային աջակցություն, որի շրջանակում «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրով կհատկացվի 15 միլիոն եվրո` Հայաստանի երիտասարդներին կրթական և աշխատանքի տեղավորման նոր հնարավորություններ տալու համար: Բարեփոխումների նախագծի նպատակն է բարելավել աշխատաշուկան ու երիտասարդների հնարավորությունները` որոշակի շեշտ դնելով գյուղատնտեսական զբաղվածության վրա: