Եվրոպական միությունը խթանում է բրդի արտադրությունը Հայաստանում | EUNewsletter

Եվրոպական միությունը խթանում է բրդի արտադրությունը Հայաստանում

25 Մայիս 2018
ARS_1027

ARS_0639Մայիսի 20-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում պաշտոնապես մեկնարկել է «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկա էի միջոցառմանը: Ներկայացված էր Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող «Բրդից կարպետ» արհեստանոցի փորձը, որպեսզի հյուրերը ամբողջական պատկերացում կազմեին Ամասիայում ակնկալվող արդյունքների մասին:
Ծրագրով նախատեսվում է զարգացնել բրդի արտադրությունը՝ ստեղծելով հնարավորություն ոչխարաբուծությունից մինչև բրդյա թելի և ապրանքների արտադրության առաջխաղացման համար։ Ամասիա համայնքում կհիմնադրվի բրդի վերամշակման գործարան՝ ստեղծելով առնվազն 20 նոր աշխատատեղ: Նոր աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական զարգացմանը նպաստելու համար ծրագիրը կֆինանսավորի ՓՄՁ-ների առաջարկված 14 լավագույն բիզնես-առաջարկները՝ ապահովելով նվազագույնը 40 նոր աշխատատեղ: Ծրագրի ընթացքում զբաղվածության կենտրոններում հաշվառված շուրջ 150 աշխատանք փնտրողներ դասընթացների շնորհիվ կզարգացնեն հմտությունները՝ բարձրացնելով իրենց մրցունակությունը աշխատաշուկայում։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիրը կնպաստի նաև տարածաշրջանում ոչխարաբուծության զարգացմանը՝ կայուն եկամուտ ապահովելով տեղի ֆերմերների համար։ Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 549,819 եվրո է (ԵՄ ներդրումը՝ 335,000 եվրո): Ծրագիրը կիրականացնեն «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատը և Ամասիայի համայնքապետարանը:

ARS_0761ԵՄ դեսպանը շնորհավորեց ծրագրի իրականացման ուղղությամբ քրտնաջան աշխատած մարդկանց. «ԵՄ-ն հանձնառու է խթանել Հայաստանում տարածքային զարգացումը: Այս ծրագիրը մեկն է այն ծրագրերից, որը մենք մեկնարկել ենք տարբեր մարզերում: Ինձ համար այս տարածաշրջանը Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է, և ես շատ երախտապարտ եմ, որ մենք կարող ենք համագործակցել զարգացման նոր գաղափարների, նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ և հույս բերել այս մարզի քաղաքացիներին: Տարածքային զարգացման այս հանձնառությունը երկարաժամկետ է. մենք հուսով ենք, որ նոր կառավարությունը կարող է ստանձնել այդ պարտավորությունը և կկարողանանք նոր նախաձեռնություններ սկսել»:

ARS_0812Նախարար Պապիկյանը ողջունեց Հայաստանի տարածաքային զարգացմանն ուղղված ԵՄ աջակցությունը. «Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կարևորում է Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը և 2009 թվականից ի վեր շարունակական երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ: Համագործակցության նպատակն է ապահովել ծրագրերի և նախագծերի իրականացումը, որոնք տարածքային զարգացման առաջնայնությունների շարքում են և որոնց կիրառումը կհանգեցնի արդյունավետ և կայուն արդյունքի»:

ARS_0848Նախարար Խաչատրյանը խոսեց ծրագրի իրականացման մասին. «Ծրագիրը կնպաստի վերականգնել ավանդական ոչխարաբուծությունը։ Հայաստանում ժամանակին ավելի քան 2 միլիոն գլուխ մանր եղջերավոր կենդանիներ ենք ունեցել, այսօր այս թիվը 4 անգամ պակաս է։ Մենք պետք է կարողանանք զարգացնել ոչխարաբուծությունը՝ հաշվի առնելով մսի նկատմամբ հարատև պահանջարկը։ Որպեսզի ունենք լավ բուրդ, պետք է ունենք լավ ոչխար, իսկ լավ ոչխար առանց կերային բազայի, առանց լավ մշակվող հողերի, արոտավայրերի, հնարավոր չէ պատկերացնել: Ծրագրով նախատեսվում է զարգացնել բրդի արտադրության ամբողջ արժեշղթան. հազարավոր տնային տնտեսություններ կզգան ծրագրի անուղղակի ազդեցությունը: Եթե ուզում ենք կանխել արտագաղթը, պետք է սակավահող երկրում այլևս չունենալ 40 տոկոս չմշակվող հողատարածքներ: Պետք է աջակցենք փոքր արտադրողների և վերամշակողներին, ոչ միայն խոշոր բիզնեսին։ Իսկ այս ծրագիրը կարող է լավ օրինակ ծառայել»:

Եվրոպական միությունը խթանում է բրդի արտադրությունը Հայաստանում

ARS_0639Մայիսի 20-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում պաշտոնապես մեկնարկել է «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկա էի միջոցառմանը: Ներկայացված էր Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող «Բրդից կարպետ» արհեստանոցի փորձը, որպեսզի հյուրերը ամբողջական պատկերացում կազմեին Ամասիայում ակնկալվող արդյունքների մասին: Ծրագրով նախատեսվում է զարգացնել բրդի արտադրությունը՝ ստեղծելով հնարավորություն ոչխարաբուծությունից մինչև բրդյա թելի և ապրանքների արտադրության առաջխաղացման համար։ Ամասիա համայնքում կհիմնադրվի բրդի վերամշակման գործարան՝ ստեղծելով առնվազն 20 նոր աշխատատեղ: Նոր աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական զարգացմանը նպաստելու համար ծրագիրը կֆինանսավորի ՓՄՁ-ների առաջարկված 14 լավագույն բիզնես-առաջարկները՝ ապահովելով նվազագույնը 40 նոր աշխատատեղ: Ծրագրի ընթացքում զբաղվածության կենտրոններում հաշվառված շուրջ 150 աշխատանք փնտրողներ դասընթացների շնորհիվ կզարգացնեն հմտությունները՝ բարձրացնելով իրենց մրցունակությունը աշխատաշուկայում։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիրը կնպաստի նաև տարածաշրջանում ոչխարաբուծության զարգացմանը՝ կայուն եկամուտ ապահովելով տեղի ֆերմերների համար։ Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 549,819 եվրո է (ԵՄ ներդրումը՝ 335,000 եվրո): Ծրագիրը կիրականացնեն «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առևտրարդյունաբերական պալատը և Ամասիայի համայնքապետարանը: