Եվրոպական միությունը թվային օրակարգի համար | EUNewsletter

Եվրոպական միությունը թվային օրակարգի համար

1 Ապրիլ 2019
ARS_9791

ARS_9730Մարտի 7-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացող «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) տարածաշրջանային նախաձեռնության պաշտոնական մեկնարկը: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Միասնական թվային շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփը, ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդես եկան ելույթներով, իսկ մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն տեղեկանալ էլեկտրոնային կառավարման ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությանը, «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» ծրագրի նպատակներին և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն Հայաստանին`աջակցություն էլ-կառավարմանը» ընթացիկ ծրագրի ձեռբերումներին:

EU4Digital ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրներում: Ծրագրի նպատակն է նպաստել թվային տնտեսության առանցքային ոլորտների զարգացմանը ԱլԳ տարածաշրջանում՝ Եվրոպական միության նորմերին և փորձին համապատասխան: Թվային տնտեսության առանցքային ոլորտներն են հեռահաղորդակցության կանոններ, վստահություն և անվտանգություն, էլեկտրոնային առևտուր, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների նորարարություն, էլեկտրոնային առողջապահություն և էլեկտրոնային հմտություններ: EU4Digital ծրագրի առանցքում ռոումինգի ներդաշնակեցումն ու գերարագ լայնաշերտ ինտերնետային կապի ապահովումն է, ինչը կնպաստի ավելի լավ սակագներով առցանց ծառայությունների բարելավմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությանը: Սա, իր հերթին, կնպաստի ներդրումների ներգրավմանը, կխթանի առևտուրն ու զբաղվածությունը: Գործող ընկերություններն ավելի արագ աճ կգրանցեն, իսկ նոր ընկերությունների ստեղծման գործընթացն առավել կհեշտանա: Եռամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 12,000,000 եվրո է:

ARS_97252017-ին մեկնարկած «ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ-կառավարմանը» ծրագիրը հնարավորություն կտա բարձրացնել հանրային ծառայությունների արդյունավետությունը ծառայությունների մատուցման «Մեկ պատուհան» պորտալի համար տվյալների փոխգործելիության ընդհանուր հարթակ ստեղծելու միջոցով: Որպես առաջին քայլ՝ ծրագիրը նպատակ ունի իրականացնել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը սահմանային անցակետերում: Այս ծրագրի շրջանակում ստեղծված գործիքները պետական կառավարման մարմիններին թույլ կտան ապահովել հանրային ծառայությունների բարձր որակը և արդյունավետությունը ներառյալ արտաքին առևտրի հետ կապված թույլտվությունների, լիցենզիաների, վկայագրերի և այլ կարգավորիչ կամ էլեկտրոնային փաստաթղթերի թողարկման գործառույթների իրականացման ժամանակ: Մաքսային ընթացակարգերի պարզեցումը կնվազեցվի պետական ծառայողների և արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների միջև անմիջական հաղորդակցությունը։ Նախագծի իրականացումը թույլ կտա բարձրացնել էլեկտրոնային կառավարման ծառայությունների թափանցիկությունը, վերահսկողությունը և կանխատեսելիությունը։ Ծրագրի իրականացումը պետական մարմիններին, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին թույլ կտա նաև խնայել ժամանակն ու կրճատել ծախսերը: Եռամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 5,650,880 եվրո է:

ARS_9781Հանձնակատար Անդրուս Անսիփը հույս հայտնեց, որ նոր մեկնարկած նախաձեռնությունից կշահի ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ տարածաշրջանը. «Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և մեկնարկում եմ այս նախաձեռնությունը: Ուրախ եմ որպես քաղաքացի: Իմ առաջին համակարգիչը Նաիրի էր. այս փաստը Հայաստանի մասին շատ բան է ասում: Ծրագրի ընդհանուր բյուջեն 12 մլն եվրո է, որն էլ Արևելյան գործընկերության 6 երկրների մեջ բաշխվելու է ըստ ներկայացված ծրագրերի որակի: Վերջին տարիների ընթացքում թվային զարգացումները բավական արագընթաց էին տարածաշրջանում և Հայաստանում նույնպես, ու Հայաստանը շատ լուրջ հաջողություններ արձանագրեց այս ոլորտում: Կարծում եմ՝ այս ոլորտում կարևոր ձեռքբերումը թվային ինքնության հատկացումն է, և Հայաստանն այդ գործողությունն արդեն իրականացրել է: Հայաստանը ԵՄ-ի կողմից Արևելյան գործընկերության երկրներին տրամադրված աջակցության շրջանակում իր նախագծերով ավելի լավ դիրքում է և ավելի շատ գումարների է արժանացել, քան Արևելյան գործակալության առավել մեծ երկրները, օրինակ՝ Ուկրաինան»:

ARS_9750ԵՄ դեսպանը ողջունեց միջոցառման բոլոր մասնակիցներին. «Մենք շարունակում ենք շատ ինտենսիվ երկխոսություն Հայաստանի հետ` մեկնարկելով EU4Digital նախաձեռնությունը: Այսօր մենք խոսում ենք թվային օրակարգի մասին: Հայաստան կատարած այցի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Միասնական թվային շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփը Հայաստանի ղեկավարության հետ քննարկել է թվային ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը: Մենք արդեն շատ բան ենք անում. ԵՄ-ն Հայաստանում էլեկտրոնային կառավարման ոլորտում ամենամեծ աջակցողն է: Մենք շատ ծրագրեր ունենք և բոլորն էլ հաջողություններ են գրանցել: Այսօր կարևոր օր է, և մենք հույս ունենք, որ այս ծրագիրը շոշափելի արդյունքներ կգրանցի Հայաստանում, որը ԱլԳ անդամ ակտիվ երկիր է»: