Եվրոպական միությունը Ենոքավանին | EUNewsletter

Եվրոպական միությունը Ենոքավանին

26 Դեկտեմբեր 2018
89

Եվրոպական միությունը օգնում է իրականացնել Տավուշի մարզի Ենոքավանի համայնքապետարանի տարածական մաստեր պլանը՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն և իրականացնելով փորձի փոխանակում: Տարածական պլանավորումը կարևոր դեր ունի տարածքային զարգացման համաչափ և կայուն քաղաքականության մեջ, քանի որ այն ապահովում է տարածքների ճիշտ օգտագործումը տնտեսական և սոցիալական նպատակներով՝ միևնույն ժամանակ պահպանելով բնական միջավայրի արժեքը:
Վերջին շրջանում Ենոքավանում և շրջակա տարածքներում զբոսաշրջության արագ զարգացմանը զուգահեռ աճել են տարածքների չարաշահման և վնասման ռիսկերը. չհամակարգաված և ավելորդ ենթակառուցվածքներում ներդրումները մի կողմից կարող են անհամատեղելի լինել պահանջարկի հետ և ոչ ամբողջական (օրինակ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, կոյուղագծերի, ինչպես նաև հանրային նշանկության շենքերի՝ դպրոցների, հիվանդանոցների անհամաչափ ցանցեր), մյուս կողմից կարող են բացասական ազդեցություն ունենալ լանդշաֆտի, տեղական ճարտարապետական ներդաշնակության, ավանդույթների վրա և այլն: Լավ տարածական ծրագիրն ապահովելու է պայմաններ տուրիզմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման և շրջակա միջավայրի պահպանման համար: Սա միակ միջոցն է օգտագործել տեղական/տարածաշրջանային զբոսաշրջային ներուժը՝ չվնասելով ամենաարժեքավոր ակտիվները: Հետևաբար Ենոքավանի մաստեր պլանն ունի նորարարական մոտեցում, որը տարածական պլանի և ենթածրագրերի ներքո միավորում է տեղեկատվության խորքային, բազմաշերտ մակարդակներ: Ակնկալվում է, որ Ենոքավանում մշակված լուծումները հետագայում կիրառվելու են Հայաստանի այլ վայրերում, որոնք ունեն բնապահպանական արժեք և զբոսաշրջային աճ:
Ծրագիրը պիլոտային է, որն իրականանում է Ենոքավանի տեղական շահագրգիռ կողմերի (համայնքապետարան և Զարգացման հիմնադրամ), իշխանությունների (Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն) և Եվրոպական միության սերտ համագործակցության արդյունքում:

Եվրոպական միությունը Ենոքավանին

Եվրոպական միությունը օգնում է իրականացնել Տավուշի մարզի Ենոքավանի համայնքապետարանի տարածական մաստեր պլանը՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն և իրականացնելով փորձի փոխանակում: Տարածական պլանավորումը կարևոր դեր ունի տարածքային զարգացման համաչափ և կայուն քաղաքականության մեջ, քանի որ այն ապահովում է տարածքների ճիշտ օգտագործումը տնտեսական և սոցիալական նպատակներով՝ միևնույն ժամանակ պահպանելով բնական միջավայրի արժեքը: Վերջին շրջանում Ենոքավանում և շրջակա տարածքներում զբոսաշրջության արագ զարգացմանը զուգահեռ աճել են տարածքների չարաշահման և վնասման ռիսկերը. չհամակարգաված և ավելորդ ենթակառուցվածքներում ներդրումները մի կողմից կարող են անհամատեղելի լինել պահանջարկի հետ և ոչ ամբողջական (օրինակ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, կոյուղագծերի, ինչպես նաև հանրային նշանկության շենքերի՝ դպրոցների, հիվանդանոցների անհամաչափ ցանցեր), մյուս կողմից կարող են բացասական ազդեցություն ունենալ լանդշաֆտի, տեղական ճարտարապետական ներդաշնակության, ավանդույթների վրա և այլն: Լավ տարածական ծրագիրն ապահովելու է պայմաններ տուրիզմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման և շրջակա միջավայրի պահպանման համար: Սա միակ միջոցն է օգտագործել տեղական/տարածաշրջանային զբոսաշրջային ներուժը՝ չվնասելով ամենաարժեքավոր ակտիվները: Հետևաբար Ենոքավանի մաստեր պլանն ունի նորարարական մոտեցում, որը տարածական պլանի և ենթածրագրերի ներքո միավորում է տեղեկատվության խորքային, բազմաշերտ մակարդակներ: Ակնկալվում է, որ Ենոքավանում մշակված լուծումները հետագայում կիրառվելու են Հայաստանի այլ վայրերում, որոնք ունեն բնապահպանական արժեք և զբոսաշրջային աճ: Ծրագիրը պիլոտային է, որն իրականանում է Ենոքավանի տեղական շահագրգիռ կողմերի (համայնքապետարան և Զարգացման հիմնադրամ), իշխանությունների (Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն) և Եվրոպական միության սերտ համագործակցության արդյունքում: