Եվրոպական Միությունը բացահայտում է Հայաստանի էներգախնայողության ներուժը | EUNewsletter

Եվրոպական Միությունը բացահայտում է Հայաստանի էներգախնայողության ներուժը

14 Նոյեմբեր 2017
ARS_7414

Նոյեմբերի 8-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Էներգետիկ խարտիայի քարտուղարության «ԵՄ-ն էներգիայի համար» ծրագրի համագործակցությամբ անցկացրեց «Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտումը» թեմայով համաժողով: Էներգախնայողությունը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է: Համաժողովի նպատակն էր այս թեմայի շուրջ երկխոսություն ծավալել նախարարությունների, դոնորների, միջազգային ֆինանսական կառույցների, մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԿ-ների և գիտական համայնքի փորձագետների միջև:
Համաժողովի ընթացքում փորձագետները քննարկեցին այն մարտահրավերները, որոնք խոչընդոտում են երկրում էներգախնայողության խթանմանն ուղղված ջանքերին: Բանախոսները ներկայացրին իրենց հաջողության պատմություններն ու ընթացիկ ծրագրերից քաղած դասերը: Նրանցից յուրաքանչյուրն ամփոփեց հիմնական մարտահրավերները, ինչպես նաև այն գործնական քայլերն ու բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են բացահայտելու էներգախնայողության ոլորտում ներդրումների ամբողջ ներուժը:
Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Համաժողովին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում Լոուրենս Մերեդիթը՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրենը:

ARS_7375Լոուրենս Մերեդիթն ընդգծեց համաժողովի կարևորությունը. «Մենք կարծում ենք, որ երկու հիմնական խնդրի վրա պետք է կենտրոնանալ: Առաջինը՝ կարևոր է կառավարել պահանջարկը. չկա ավելի էժան էներգիա, քան այն էներգիան, որը չի ծախսվել: Երկրորդ՝ մաքուր էներգիայի ոլորտում ներդրումները խթանելը նույնպես կարևոր խնդիր է մեզ համար: Եվրոպական միությունում այս ոլորտը միլիոնավոր աշխատատեղեր է ստեղծել: Հուսով եմ, որ Հայաստանում նույնպես աշխատատեղեր ստեղծելու ներուժ կա: Մենք արդեն աջակցում ենք Հայաստանի 17 քաղաքների 6,000 տնային տնտեսությունների էներգախնայողության ոլորտում: Մենք նաև ներգրավված ենք փողոցային LED լուսավորության խոշոր ծրագրում, որն օգնում է բարելավել հետիոտների և վարորդների անվտանգությունը: Այսօրվա միջոցառման նպատակն է հավաստիանալ, որ մենք ունենք համապարփակ պատերացում, թե էներգախնայողության ոլորտում հետագայում ինչ քայլեր են ձեռնարկվելու: Այդ պատճառով էլ մենք համախմբել ենք բոլոր հիմնական միջազգային դոնորներին, ֆինանսական կառուցներին և էներգետիկ փորձագետներին: Մենք հավատում ենք, որ Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավման վրա մենք կարող ենք մեծ ազդեցություն ունենալ, եթե աշխատենք միասին»:

ARS_7350Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի իրավիճակը. «Հայաստանը չունի ճիշտ մեխանիզմներ բազմաբնակարան շենքերում էներգախնայողության միջոցառումներ իրականացնելու համար: Մեր երկրում կա մոտ 20 հազար բազմաբնակարան շենք և 450 հազար առանձնատուն: Այս շենքերի շահառուների քանակը շատ մեծ է, և խնդրի լուծման նրանց ցանկությունները տարբեր են: Հետևաբար շատ դժվար է մեկ ընդհանուր բիզնես պլան գտնել էներգախնայողության լայնածավալ միջոռացումներ իրականացնելու համար: Այս միջոցառման շրջանակում կփորձենք հասկանալ, թե ինչ նպատակային ծրագրեր կարող են լուծել էներգախնայողության խնդիրը: Շենքերի արտաքին ջերմամեկուսացման, առանձին բնակարանների ջերմամեկուսացման տարբեր պիլոտային ծրագրեր ենք իրականացրել և ունենք հստակ պատկերացում, թե բնակիչներն ինչքան տնտեսական շահ կունենան: Այժմ ժամանակն է լայնամասշտաբ միջոցառումներ իրականացնել, որպեսզի փորձարկենք այդ պիլոտաին գաղափարները և ընտրենք ճիշտ մոդելներ, քանի որ մեկ մոդելը բոլորի համար բավարար չի լինի»:

Եվրոպական Միությունը բացահայտում է Հայաստանի էներգախնայողության ներուժը

Նոյեմբերի 8-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Էներգետիկ խարտիայի քարտուղարության «ԵՄ-ն էներգիայի համար» ծրագրի համագործակցությամբ անցկացրեց «Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտումը» թեմայով համաժողով: Էներգախնայողությունը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է: Համաժողովի նպատակն էր այս թեմայի շուրջ երկխոսություն ծավալել նախարարությունների, դոնորների, միջազգային ֆինանսական կառույցների, մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԿ-ների և գիտական համայնքի փորձագետների միջև: Համաժողովի ընթացքում փորձագետները քննարկեցին այն մարտահրավերները, որոնք խոչընդոտում են երկրում էներգախնայողության խթանմանն ուղղված ջանքերին: Բանախոսները ներկայացրին իրենց հաջողության պատմություններն ու ընթացիկ ծրագրերից քաղած դասերը: Նրանցից յուրաքանչյուրն ամփոփեց հիմնական մարտահրավերները, ինչպես նաև այն գործնական քայլերն ու բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են բացահայտելու էներգախնայողության ոլորտում ներդրումների ամբողջ ներուժը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Համաժողովին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում Լոուրենս Մերեդիթը՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրենը: