Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահի հայտարարությունը Եվրոպայի օրվա առիթով | EUNewsletter

Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահի հայտարարությունը Եվրոպայի օրվա առիթով

8 Մայիս 2015
mogherini-Copy

1950 թվականի մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը կոչ արեց Եվրոպայի ազգերին միավորվել և բացառել պատերազմները մեր տարածաշրջանում: 65 տարի անց, նրա՝ խաղաղության և միասնության կոչը տեղին է ինչպես երբեք:
Ռոբերտ Շումանը՝ Երկրորդ աշխարհամարտից ընդհամենը հինգ տարի անց, առաջ քաշեցելով դարավոր բաժանումները վերացնելու գաղափարը՝ հիմք դրեց այն բանի, ինչն այսօր կոչվում է Եվրոպական միություն: Տարիների ընթացքում մեր միությունը՝ համալրելով իր կազմը և հիմնադիր վեց պետության փոխարեն միավորելով քսան ութ պետություն՝ դառձել է աշխարհի ամենամեծ խաղարար նախագիծը: Մեր հիմնադիր հայրերի երազանքներն, այլևս, իրականացել են:
Այնուամենայնիվ, խաղաղությունն ու բարեկեցությունը՝ հիմնված հիմնարար ազատությունների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության նկատմամբ խորին նվիրումով, հնարավոր է ձեռք բերել միայն լուրջ ջանքերի շնորհիվ: Դա շարունակական գործընթաց է, որը պետք է խնամել և պաշտպանել:
2015Մինչ պատերազմի ուրվականը վերադառձել է մեր տարածաշրջան՝ մեր մեծագույն ուժը շարունակում է մնալ մեր միասնականության մեջ: Երբ խախտվում են միջազգային օրենքներն ու արհամարհվում է մարդկային արժանապատվությունը, մեր պարտքն է ոտքի կանգնել ու պաշտպանել հիմնարար արժեքներն ու շահերը, որոնք մենք կիսում ենք աշխարհի ժողովուրդների հետ:
Միության նոր ղեկավար կազմով մենք առաջին անգամ ենք տոնում Եվրոպայի օրը: Նոր անձնակազմը՝ ձևավորման առաջին օրից ի վեր, հավատարիմ է թիմային գործելակերպի գաղափարին և միասնականության կոչ է տարածում Եվրոպայի ներսում և ամբողջ աշխարհում:
Եվրոպական միությունը ամենօրյա աշխատանք պահանջող խաղաղարար նախագիծ է: Միության յուրաքանչյուր անդամ-պետություն՝ թե՛ մեծ, և թե՛ փոքր, թե՛ հին, և թե՛ նոր ունի իր տեղն ընդհանուր սեղանի շուրջ և արտահայտման հավասար իրավունք: Բազմազանությունից միություն կառուցելը խրթին գործ է, սակայն կայուն համագործակցության և համառ բանակցությունների միջոցով կարելի է ձեռք բերել ամուր համաձայնություն: Այսօր սա է մեր գլոբալ նպատակը: Մենք ստեղծել ենք Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը՝ Աֆրիկայում, և Արաբական աշխարհում, Ամերիկաներում և Ասիայում համաշխարհային գործընկերների հետ այդ գաղափարի իրականացման ուղղությամբ համատեղ գոծունեություն ծավալելու նպատակով:
Պատերազմի ավարտ ասելով հասկանում ենք բաժանումների վերացում և նախկին թշնամիների միավորում: Այն նաև ենթադրում է երիտասարդ սերունդների ապագայի խթանում: Ահա թե ինչու, մենք միավորել ենք մեր ջանքերը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի, կլիմայի փոփոխության վատ հետևանքների կանխարգելման և մեր ապագա էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ:
Մենք ջանում ենք բարձրացնել համաշխարհային չափանիշները, որպեսզի բոլորը կարողանան օգտվել մաքուր ջուր խմելու, և մաքուր օդ շնչելու հնարավորությունից. ունենան կենսակերպի այն բարձր չափանիշներն ու օգտվեն բարձրորակ այնպիսի ապրանքներից, որոնք մենք ունենք Եվրոպայում:
Մենք, միաժամանակ, համագործակցում ենք համաշխարհային գործընկերների հետ կրթության ոլորտում և նորարարական մեթոդներում ներդրումներ կատարելու ուղղությամբ՝ նոր հնարավորություններ բացելով անգամ նրանց համար, ովքեր ծնվել են աղքատության և հակամարտության պայմաններում:
Եվրոպական միությունը ապագային ուղղված նախագիծ է: Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը վերհիշելով անցյալն ու, միաժամանակ, հայացք ուղղելով դեպի ապագան: Լիահույս ենք, որ աշխարհի բոլոր անկյուններում կմիանան մեզ, համագործակցության միջոցով կերտելու մի աշխարհ, որտեղ մարդիք՝ անկախ նրանց ծագումից և բնակության վայրից, ազատ կարող են ձևավորել իրենց կյանքը և իրականացնել սեփական ցանկությունները:

Ոչ պաշտոնական թարգմանություն անգլերենից

Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահի հայտարարությունը Եվրոպայի օրվա առիթով

1950 թվականի մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը կոչ արեց Եվրոպայի ազգերին միավորվել և բացառել պատերազմները մեր տարածաշրջանում: 65 տարի անց, նրա՝ խաղաղության և միասնության կոչը տեղին է ինչպես երբեք: Ռոբերտ Շումանը՝ Երկրորդ աշխարհամարտից ընդհամենը հինգ տարի անց, առաջ քաշեցելով դարավոր բաժանումները վերացնելու գաղափարը՝ հիմք դրեց այն բանի, ինչն այսօր կոչվում է Եվրոպական միություն: Տարիների ընթացքում մեր միությունը՝ համալրելով իր կազմը և հիմնադիր վեց պետության փոխարեն միավորելով քսան ութ պետություն՝ դառձել է աշխարհի ամենամեծ խաղարար նախագիծը: Մեր հիմնադիր հայրերի երազանքներն, այլևս, իրականացել են: Այնուամենայնիվ, խաղաղությունն ու բարեկեցությունը՝ հիմնված հիմնարար ազատությունների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության նկատմամբ խորին նվիրումով, հնարավոր է ձեռք բերել միայն լուրջ ջանքերի շնորհիվ: Դա շարունակական գործընթաց է, որը պետք է խնամել և պաշտպանել: 2015Մինչ պատերազմի ուրվականը վերադառձել է մեր տարածաշրջան՝ մեր մեծագույն ուժը շարունակում է մնալ մեր միասնականության մեջ: Երբ խախտվում են միջազգային օրենքներն ու արհամարհվում է մարդկային արժանապատվությունը, մեր պարտքն է ոտքի կանգնել ու պաշտպանել հիմնարար արժեքներն ու շահերը, որոնք մենք կիսում ենք աշխարհի ժողովուրդների հետ: Միության նոր ղեկավար կազմով մենք առաջին անգամ ենք տոնում Եվրոպայի օրը: Նոր անձնակազմը՝ ձևավորման առաջին օրից ի վեր, հավատարիմ է թիմային գործելակերպի գաղափարին և միասնականության կոչ է տարածում Եվրոպայի ներսում և ամբողջ աշխարհում: Եվրոպական միությունը ամենօրյա աշխատանք պահանջող խաղաղարար նախագիծ է: Միության յուրաքանչյուր անդամ-պետություն՝ թե՛ մեծ, և թե՛ փոքր, թե՛ հին, և թե՛ նոր ունի իր տեղն ընդհանուր սեղանի շուրջ և արտահայտման հավասար իրավունք: Բազմազանությունից միություն կառուցելը խրթին գործ է, սակայն կայուն համագործակցության և համառ բանակցությունների միջոցով կարելի է ձեռք բերել ամուր համաձայնություն: Այսօր սա է մեր գլոբալ նպատակը: Մենք ստեղծել ենք Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը՝ Աֆրիկայում, և Արաբական աշխարհում, Ամերիկաներում և Ասիայում համաշխարհային գործընկերների հետ այդ գաղափարի իրականացման ուղղությամբ համատեղ գոծունեություն ծավալելու նպատակով: Պատերազմի ավարտ ասելով հասկանում ենք բաժանումների վերացում և նախկին թշնամիների միավորում: Այն նաև ենթադրում է երիտասարդ սերունդների ապագայի խթանում: Ահա թե ինչու, մենք միավորել ենք մեր ջանքերը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի, կլիմայի փոփոխության վատ հետևանքների կանխարգելման և մեր ապագա էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Մենք ջանում ենք բարձրացնել համաշխարհային չափանիշները, որպեսզի բոլորը կարողանան օգտվել մաքուր ջուր խմելու, և մաքուր օդ շնչելու հնարավորությունից. ունենան կենսակերպի այն բարձր չափանիշներն ու օգտվեն բարձրորակ այնպիսի ապրանքներից, որոնք մենք ունենք Եվրոպայում: Մենք, միաժամանակ, համագործակցում ենք համաշխարհային գործընկերների հետ կրթության ոլորտում և նորարարական մեթոդներում ներդրումներ կատարելու ուղղությամբ՝ նոր հնարավորություններ բացելով անգամ նրանց համար, ովքեր ծնվել են աղքատության և հակամարտության պայմաններում: Եվրոպական միությունը ապագային ուղղված նախագիծ է: Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը վերհիշելով անցյալն ու, միաժամանակ, հայացք ուղղելով դեպի ապագան: Լիահույս ենք, որ աշխարհի բոլոր անկյուններում կմիանան մեզ, համագործակցության միջոցով կերտելու մի աշխարհ, որտեղ մարդիք՝ անկախ նրանց ծագումից և բնակության վայրից, ազատ կարող են ձևավորել իրենց կյանքը և իրականացնել սեփական ցանկությունները: Ոչ պաշտոնական թարգմանություն անգլերենից