Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան | EUNewsletter

Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան

3 Օգոստոս 2018
DSC_2172

Հուլիսի 19-ից 21-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Այցը կարևոր էր ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այն նոր կառավարության ձևավորումից հետո Եվրոպական հանձնաժողովի բարձր մակարդակի առաջին այցելությունն էր:

56Հուլիսի 19-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ Կատարինա Մատերնովան հանդիպում ունեցավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` քննարկելու կառավարման և մարդու իրավունքների ոլորտների առանցքային հարցերը, ինչպես նաև Եվրոպական միության աջակցությունը քաղաքացիական հասարակությանը: Հաջորդ օրը գլխավոր տնօրենի տեղակալը մասնակցեց Հայաստանում Եվրոպական միության Արտաքին ներդրումային նախագծի մեկնարկին նվիրված համաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ հանրային և մասնավոր շահագրգիռ կողմերին ներկայացնելու ծրագիրն ու դրա բաղադրիչները: Նույն օրը Կատարինա Մատերնովան հանդիպումներ է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ: Նա նաև այցելեց Հայաստանում ԵՄ պատվիրակություն և հանդիպում ունեցավ պատվիրակության անձնակազմի հետ:

DSC_2125Ավելի ուշ Կատարինա Մատերնովան մասնակցել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էլեկտրոնային կառավարում ծրագրի մեկնարկին: Միջոցառման ընթացքում ներկայացվել է երկրի բոլոր սահմանային անցակետերում և տրամադրվող այլ էլեկտրոնային ծառայությունների փոխգործակության ընդհանուր հարթակը, ինչպես նաև տեղեկատվություն նախկինում Եվրոպական միության կողմից էլեկտրոնային կառավարման ոլորտին տրամադրված աջակցության վերաբերյալ: Միջոցառմանը ներկա էին նաև ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը։

DSC_2335Աշխատանքային օրն ավարտվել է գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի մամուլի ասուլիսով, որի ընթացքում նա պատասխանել է մի շարք կարևոր հարցերի. «Հիանալի է վերադառնալ Երևան. սա իմ առաջին այցը չէ: Ես այստեղ էի 1986 թվականին, երբ ձեզանից ոմանք նույնիսկ դեռ չէին ծնվել. հիանալի է տեսնել փոփոխությունները: Շնորհավորում եմ ապրիլյան հեղափոխության առիթով. ինձ համար այս ամենը հոգեհարազատ է, քանի որ ինքս Սլովակիայից եմ: 1989 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցավ մեր թավշյա հեղափոխությունը: Կցանկանայի մեջբերել Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերը. «Հայաստանը և ԵՄ-ն երբեք ավելի մոտ չեն եղել»: Նոյեմբերին մենք ստորագրեցինք ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այն ԵՄ-ի հետ ավելի շատ առևտրի և տնտեսական փոխանակման ներուժ ունի, որից օգտվելու են Հայաստանի ձեռնարկությունները և քաղաքացիները: Մենք անհամբերությամբ սպասում ենք այս կարևոր համաձայնագրի իրականացմանը: Մենք նաև շատ ենք ոգևորված այն ուղղությամբ, որը նոր կառավարությունը նախանշել է իր բարեփոխումների ծրագրում և մեր ունեցած միջոցներով պատրաստ ենք աջակցել կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին: Այս այցի ժամկետը շատ հաջող է, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ Բրյուսելում մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և հանդիպումներ է ունեցել ԵՄ պաշտոնյաների հետ: Կարծում եմ, որ այս այցը առիթ կլինի շարունակել քննարկումները կառավարության հետ»:

Հուլիսի 21-ին աշխատանքային այցի շրջանակում գլխավոր տնօրենի տեղակալը մասնակցեց Եվրոպական միության և Հայաստանի կառավարության պաշտոնյաների համանախագահությամբ «ԵՄ-Հայաստան համագործակցություն և ճանապարհ դեպի առաջ «առանց փողկապների» աշխատաժողովին»։ Քննարկվեցին ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակը, ինչպես նաև ԵՄ նորմերն ու գործիքները՝ համագործակցության շարունակման և ընդլայնման ու Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման նպատակով։ Կատարինա Մատերնովայի Հայաստան կատարած եռօրյա աշխատանքային այցն ավարտվեց Եվրոպական միության ENPARD/ԵՀԳԳԶԾ ծրագրի շնորհիվ Կոտայքի մարզի Գեղարդ համայնքում բացված բուսական թեյերի ու չրի արտադրամաս այցելությամբ: